Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Այս նշանները հուշում են, որ կինը տղամարդու կարիք ունի

21.07.2020

Որքան էլ կանայք անկախ և ինքնաբավ լինեն, իրականում բոլորն ուզում են իրենց կողքին տեսնել իսկական տղամարդ, ով կպարուրի իր ջերմությամբ ու ուշադրությամբ: Այսպես թե այնպես, կան մի շարք չափանիշներ, որոնք ուղղակիորեն ցույց են տալիս, որ կինը տղամարդկային ուշադրության կարիք ունի:

Ինքնագնահատական

Լինելով հարաբերությունների մեջ, կամ գոնե սիրախաղ անելիս, կինն իրեն պահանջված և գրավիչ է զգում: Դրանից նրա ինքնագնահատականը և տրամադրությունը անհրաժեշտ մակարդակի վրա են գտնվում:
Բավական է մի որոշ ժամանակ մենակ մնա, թեկուզ կարճ, կնոջը սկսում է թվալ, թե, միգուցե, գրավիչ արտաքին ու տեսք չունի, իրեն անհրաժեշտ կերպով չի պահում։ Ինքնավստահությունն աստիճանաբար ընկնում է, իսկ դրա հետ մեկտեղ՝ նաև ինքնագնահատականը: Իսկ առանց այս ցուցանիշի, երբեմն շատ դժվար է ինչպես առօրյա կյանքում, այնպես էլ աշխատանքում:

600x580

Գրգռվածություն

Անշուշտ շատերը նկատել են, որ միայնակ կանայք կարող են բռնկվել ցանկացած մանրուքի պատճառով, ինչը, թերևս, հնարավոր էր լիովին անտեսել: Հատկանշական է, որ ագրեսիան ամենից հաճախ տեղի է ունենում ուժեղ սեռի ներկայացուցիչների նկատմամբ: Այս կերպ նրանք փոխհատուցում են հույզերի պակասը, որը կարող էին ստանալ հարաբերություններից:

600x580

Դիմադրողականություն

Մենակությունն այսպես, թե այնպես մտահոգություն է: Նույնիսկ, եթե կինը երբեք դա չխոստովանի: Դրանից էլ՝ նյարդային խանգարումներ, որոնք հանգեցնում են դիմադրողականության անկման և, որպես հետևանք, տարբեր հիվանդությունների: Պետք է նաև հաշվի առնել, որ դիմադրողականության վրա բարենպաստ ազդեցություն է ունենում առողջ սեռական կյանքը:

Քուն

Գիտնականները պարզել են, որ միայնությունն ու քունն ուղղակիորեն փոխազդում են միմյանց վրա: Կանայք, ովքեր հարաբերությունների մեջ չեն, քնում են շատ ավելի վատ, քան ամուսնացածները: Նրանց կարող է տանջել անքնությունը, ընդհատվող և մակերեսային քունը: Բայց միաժամանակ, այս չափանիշը պայմանավորված է նաև ծանրաբեռնվածության և հոգնածության աստիճանով:

600x580

Մերժողականություն

Եթե կինը կտրականապես մերժում է, որ իրեն տղամարդ է պետք, դա ներքին միայնության և հարաբերությունների կարոտի ակնհայտ նշան է: Սա մի տեսակ պաշտպանական վարք է, որն ակտիվանում է մարդու համար «հիվանդագին» թեմայի քննարկման պահին:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 4606 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Կենդանակերպի ամենաբարի նշանները

28.03.2024
Եկեք պատկերացնենք, որ դուք նոր ծանոթացել եք մի մարդու հետ և դեռ չեք ճանաչում նրան: Ինչպե՞ս հասկանալ, արդյոք կարո՞ղ եք նրա հետ ընկերություն, համագործակցություն կամ ռոմանտիկ հարաբերություններ սկսել:

Ինչու են տղամարդիկ ստում հարաբերություններում

28.02.2024
Ճշմարտությունը կարող է տհաճ լինել, բայց եթե ցանկանում եք ձեր զուգընկերոջ կողմից առավելագույն անկեղծության հասնել, ապա կարևոր է հաշվի առնել մեկ նրբերանգ:

Այս խորհուրդները իսկապես գործում են. ինչպես խոսել ղեկավարի հետ, որպեսզի բարձրացնեք ձեր աշխատավարձը

16.02.2024
Դուք ստացել եք ցանկալի պաշտոնը, միացել եք թիմին և հիանալի եք կատարում ձեր պարտականությունները:  Ինչպե՞ս հասկանալ, որ ժամանակն է բարձրացնել աշխատավարձը:

Ո՞ւմ զգացմունքներն են ավելի արագ մարում ամուսնության մեջ՝ տղամարդկանց, թե կանանց

26.01.2024
Գիտնականներին հաջողվել է վերլուծել տասնյակ հազարավոր մարդկանց զգացմունքները նրանց հարաբերությունների զարգացման ընթացքում: Տեսնենք, թե ինչ եզրակացությունների են նրանք հանգել։

Բարձր ինքնագնահատականով կանանց 5 հայտանիշ՝ ըստ Հարվարդի գիտնականների

11.01.2024
Ի՞նչ է պետք անել ինքնավստահ դառնալու համար:

Առաջնորդ ի ծնե, թե՞ համեստ. ի՞նչ է պատմում սանրվածքը ձեր բնավորության մասին

30.11.2023
Անկախ նրանից, թե որքան փակ մարդ եք դուք, սանրվածքը կարող է ուրիշներին պատմել ձեր տրամադրության մասին կյանքի տվյալ ժամանակահատվածում:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
28-03-2024 10:43
Ֆրանսիայի Էքս-Մարսելի համալսարանի երեք նյարդաբաններ ԱՄՆ Կոնեկտիկուտի համալսարանի հոգեբանի հետ համատեղ հայտնաբերել են ուղեղի մի մեխանիզմ, որը վերահսկում է երաժշտությունից առաջացած պարելու ցանկությունը: Պարելու անսպասելի ցանկությունը, որն առաջանում է սինկոպացիայի չափավոր մակարդակով երաժշտության պատճառով, ուղեղի փորձն է կանխատեսել ռիթմերը սինկոպացիայի ժամանակ, ինչը ստիպում է մարմինը բառացիորեն անընդհատ թեքվել առաջ:
28-03-2024 07:18
Փորձել եք այն ամենը, ինչ կարող եք, բայց դեռ չե՞ք կարողանում ինչպես հարկն է քնել: Հեռուստահաղորդավար, դոկտոր Մայքլ Մոսլին խորհուրդ է տալիս քնելուց առաջ վառ լույսի տակ լինել: Փորձագետը տաբլոիդի ընթերցողների հետ կիսվել է իր անձնական փորձով. հենց այդպես է նրան հաջողվել հաղթահարել անքնությունը և խուսափել վաղ արթնանալուց։
28-03-2024 07:18
Փորձել եք այն ամենը, ինչ կարող եք, բայց դեռ չե՞ք կարողանում ինչպես հարկն է քնել: Հեռուստահաղորդավար, դոկտոր Մայքլ Մոսլին խորհուրդ է տալիս քնելուց առաջ վառ լույսի տակ լինել: Փորձագետը տաբլոիդի ընթերցողների հետ կիսվել է իր անձնական փորձով. հենց այդպես է նրան հաջողվել հաղթահարել անքնությունը և խուսափել վաղ արթնանալուց։
28-03-2024 05:09
Ռոուզ Հենբերին՝ Չամլիի մարկիզուհին, դատական հայց է ներկայացրել հաղորդավար Սթիվեն Քոլբերտի դեմ այն բանից հետո, երբ վերջինս  իր շոուի ժամանակ  Հենբերի անվանել է արքայազն Ուիլյամի սիրուհի և արքայազնի ենթադրյալ սիրավեպի հետ կապել հանրության աչքից Ուիլյամի կնոջ՝ Քեյթ Միդլթոնի անհետացումը:
28-03-2024 05:02
Մարդու օրգանիզմի հորմոնալ կարգավորումը ենթարկվում է որոշակի կենսառիթմերի, որն օրինաչափ երևույթ է: Գարնանը, ցերեկային ժամերի տևողության ավելացման հետ կապված, նկատվում է կենսառիթմերի ակտիվացում, որն անդրադառնում է մարդու հոգեէմոցիոնալ ֆոնի վրա: Ավելանում է սեռական հորմոնների չափաքանակը, նկատվում է աշխատունակության բարձրացում, մտավոր գործունեության ակտիվացում, սեռական ցանկության ակտիվացում, ինչը պետք է համարել օրինաչափ երևույթ:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մարտ, 2024 թ․

01.03.2024
Ոմանք բախտ կունենան մարտին հանդիպելու իրենց երկրորդ կեսին, իսկ ոմանք կաշխատեն հոգևոր զարգացման վրա ու արագորեն կբարձրանան կարիերայի սանդուղքով:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
25.03.2024
Դիտվել է 561 անգամ
22.03.2024
Դիտվել է 253 անգամ
26.03.2024
Դիտվել է 150 անգամ
27.03.2024
Դիտվել է 91 անգամ
28.03.2024
Դիտվել է 68 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster