Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 22-28-ը 2020 թ
22.06.2020
Շաբաթվա աստղագուշակ՝ հունիսի 22-28-ը. Խոյ
Պատրաստվեք նրան, որ ունենալու եք բազմաթիվ շփումներ: Հանդիպումներն այնքան շատ կլինեն, որ դուք տանը հարազատների հետ խոսելու ցանկություն էլ չեք ունենա: Աշխատավայրում կարող են առաջանալ հակասական իրավիճակներ: Ձեր իսկ բարեկեցության համար՝ հեռու մնացեք: Իսկ եթե խորհուրդներ ստանաք, ապա ականջալուր եղեք:
Շաբաթվա աստղագուշակ՝ հունիսի 22-28-ը. Ցուլ
Այս ժամանակահատվածում ավելորդ ծախսերից չեք կարող խուսափել: Եվ չնայած դրանք կուրախացնեն, այդուհանդերձ, կնվազեցնեն բյուջեն: Հարկ կլինի ձգել գոտին: Անձնական կյանքում ձեզ միայն ուրախություններ են սպասում: Սիրելին ձեր կողքին կլինի՝ պատրաստ կատարելու ցանկացած քմահաճույք: Մի մոռացեք շնորհակալություն հայտնել նրան դրա համար:
Շաբաթվա աստղագուշակ՝ հունիսի 22-28-ը. Երկվորյակ
Ֆինանսական խնդիրները կլուծվեն ոչ այնքան դյուրին, որքան կցանկանայիք: Եթե փողը չբավականացնի, հպարտությունը մի կողմ դրեք և պարք խնդրեք: Շաբաթվա վերջին ձեզ սպասում է երկար ուղևորություն: Վերցրեք ընտանքին ձեզ հետ: Որոշեք, թե ինչպես ժամանակը օգտակար ծախսել:
Շաբաթվա աստղագուշակ՝ հունիսի 22-28-ը. Խեցգետին
Տխրելու ժամանակ չկա: Իհարկե, հիմա հոգսերը բավականին շատ են՝ աշխատանք, ընտանիք, կենցաղ: Բայց եթե չհավաքվեք, դժվար կլինի հաղթահարել դժվարությունները: Երկար օրվանից հետո փորձեք հանգստանալ և բավականաչափ քնել․ այդ դեպքում ուժերը բավարար կլինեն, և մի բան էլ՝ ավելի:
Շաբաթվա աստղագուշակ՝ հունիսի 22-28-ը. Առյուծ
Այս շաբաթ ձեզ հարկավոր կլինի դիմադրել սթրեսների: Կլինեն բազմաթիվ իրավիճակներ, որոնցում ձեր նյարդերը սահմանագծին կհասնեն: Հոգ տարեք, որ գոնե տանը ձեզ սպասեն լռությունը, հարմարավետությունն ու սիրելի մարդիկ։ Զգույշ եղեք, ժամանակաշրջանը անզգույշների համար լի է վնասվելու հավանականությամբ:
Շաբաթվա աստղագուշակ՝ հունիսի 22-28-ը. Կույս
Աշխատանքի վայրում ձեր առջև բարդ առաջադրանքներ կդնեն: Դրանց կատարմանը ձեռնամուխ եղեք սառը գլխով և առանց մոլեռանդության, այլապես հաջողության չեք հասնի: Ձեր կյանքում տարօրինակ բաներ կարող են պատահել: Սովորեք դրանց մեջ նշաններ տեսնել և հետևել դրանց: Ճակատագիրը ձեզ ճիշտ ուղին ցույց կտա:
Շաբաթվա աստղագուշակ՝ հունիսի 22-28-ը. Կշեռք
Եթե ցանկանում եք բարձրանալ կարիերայի սանդուղքով, ապա այդ հարցով հիմա զբաղվեք: Ղեավարները բարյացակամ են տրամադրված ձեր հանդեպ: Ստիպված կլինեք որոշ ժամանակ հրաժարվել կենցաղային գործերից: Մնում է հուսալ, որ մտերիմները դրան ըմբռնումով կվերաբերվեն: Բացատրեք նրանց ամեն ինչ:
Շաբաթվա աստղագուշակ՝ հունիսի 22-28-ը. Կարիճ
Ձեր ամբողջ ժամանակը և ուշադրությունը նվիրված կլինեն անձնական կյանքին: Եռացող և բուռն կրքեր են ձեզ սպասում: Մնացած ամեն ինչի մասին պետք է մոռանալ: Անհրաժեշտ է հրաժարվել բոլոր զգացողություններից' կարևոր հարցերի լուծման ժամանակ: Եթե չգիտեք, թե ինչպես վարվել, ավելի լավ է հարազատներից խորհուրդ հարցրեք:
Շաբաթվա աստղագուշակ՝ հունիսի 22-28-ը. Աղեղնավոր
Քանի դեռ ձեզ զգում եք ալիքի գագաթին, փորձեք անել առավելագույնը, դա կլինի ձեր «ներդրումը» բարեկեցիկ ապագայի համար: Հետագայում կյանքի իրավիճակն արագ կփոխվի՝ երբեմն խնդիրներ կստեղծվեն ձեզ համար, իսկ երբեմն՝ դրանք հաջողությամբ կհաղթահարվեն:
Շաբաթվա աստղագուշակ՝ հունիսի 22-28-ը. Այծեղջյուր
Այս նշանի ներկայացուցիչներն շաբաթվա ընթացքում հնարավորություն կունենան իրականացնելու վաղեմի գաղափարները: Միայն թե ֆինանսական խնդիրների լուծման համար մի շտապեք օգնություն խնդրել ուրիշներից՝ ձեզ կարող են խաբել: Աջակցության համար ավելի լավ է դիմեք հարազատներին կամ ընկերներին: Նրանք ձեզ չեն մերժի:
Շաբաթվա աստղագուշակ՝ հունիսի 22-28-ը. Ջրհոս
Լավ նորությունն այն է, որ ովքեր սպասում են կյանքի փոփոխությունների՝ դրանք կիրականանան: Նշանի ներկայացուցիչների մեծ մասի համար փոփոխությունները բարենպաստ կլինեն: Ճիշտ ժամանակն է ծրագրեր կազմելու և դրանց իրականացման մասին մտածելու համար: Զգուշացեք կենցաղային տեխնիկայից:
Շաբաթվա աստղագուշակ՝ հունիսի 22-28-ը․ Ձկներ
Կարող եք սկսել ձեր սիրած գործի որոնումը: Անկասկած, այն կգտնվի: Դադարեք շատ բարձր պահանջներ ներկայացնել մարդկանց, հակառակ դեպքում՝ ձեր շուրջը ոչ ոք չի մնա: Եղեք ավելի պարզ և փորձեք հնարավորինս հաճախ առաջին քայլը կատարել: Այս ժամանակահատվածում պետք է տալ, ոչ թե վերցնել:
Ամենօրյա աստղագուշակին կարող եք ծանոթանալ LADYNEWS.am կայքում՝ այստեղ։ Դիտվել է 4903 անգամ
Читать на русском
|