Ինչպե՞ս ընդգծել կոնքերը․ թեթև գոտի, մետաքսե շալեր և շղթաներ՝ Chanel Cruise Show-ում
09.06.2020
Առաջին առցանց նորաձևության ցուցադրությունը բրենդի պատմության մեջ: Դիտարկենք կարևոր մանրամասները:
Ազդեցիկ ապրանքանիշերի ցուցադրություններից ուղիղ առցանց հեռարձակումները նորություն չեն նորաձևության արդյունաբերության մեջ: Դրանք արդեն մի քանի տարի է ցուցադրվում են Instagram-ում և ապրանքանիշերի պաշտոնական կայքերում: Այլ հարց է, որ իրական շոուին հետևելը, թեկուզ՝ իններորդ շարքից, միշտ էլ եղել է մասնագիտական արտոնություն: Իսկ դուք կարող էիք նաև շոուին հետևել հեռակա և այլ տեսանկյունից ՝ առաջին շարքի հյուրերի սոցցանցերի էջերի միջոցով:
Chanel-ի ճանապարհորդային հավաքածուներին (ի դեպ, այն վաճառքի կհանվի նոյեմբերից) սպասում էին այնպես, ինչպես նախկինում ՝ «Գահերի խաղ»-ի հաջորդ դրվագին՝ «կառչելով» էկրաններին և քննարկելով ոչ թե հարևանի հետ, այլ մեսենջերի զրույցներում: Իսկ այնուհետև Միջերկրական ծովի շնորհանդեսը բազմիցս վերանայվում էր IGTV @chanelofficial-ում՝ դուր եկած պահերին կանգնեցնելով տեսանյութը:
Նոր ձևաչափը, որը պարտադրված էր համաճարակիով, «հավասարեցրեց» բոլորին՝ տալով «առաջին շարքի» իրավունք: Յուրաքանչյուր օգտատեր հայտնվեց շահեկան դիրքում և հնարավորություն ստացավ դիտարկել հավաքածուի բոլոր մանրամասները ողջ աշխարհի հետ միաժամանակ:
Եվ ամրագրվեց հասատատուն մի բան․ ճանապարհորդության մեկնելիս համարձակորեն պետք է շեշտել գոտկատեղը: Chanel-ը նորաձևության այս գործիքակազմը մեծապես ընդլայնել է: Նրանք հարթ որովայնի համար գործածության մեջ են դրել կոկիկ շղթաները՝ մի քանի մակարդակներով, ցանկալի տարբերանշանով, գոտիների փոխարեն՝ մետաքսե շարֆերը, իսկ փափուկ գոտիներն ինքնուրույն տեսք ունեն խնամված մաշկի վրա՝ առանց որևէ բաճկոնի:
Աղբյուր' LADYNEWS.am Դիտվել է 4146 անգամ
Читать на русском
|