2020-ի նորաձև լողազգեստները
29.05.2020
Չնայած թագավարակի պանդեմիյով պայմանավորված արտակարգ իրավիճակին, մի շարք երկրներ պատրաստվում են հուլիսից բացել իրենց լողափերը հանգստացողների համար, այդ թվում՝ արտասահմանցիների։ Ուստի ճիշտ ժամանակն է ծանոթանալու, թե ինչ լողազգեստներ են առաջարկել նորաձևության տներն ամառ 2020-ի համար։
Կենդանական նախշապատկերներ
Miami Swim Week ավանդական ցուցադրության ժամանակ հովազը, զեբրը, վագրը և, անգամ, կովը համերաշխ ներկայացան հանդիսատեսին։ Բայց դա ոչ մեկին չզարմացրեց․ այդ ամբողջ գազանանոցը կենդանական նախշերի տեսքով էին, որոնց տարածվածությունն աճում է տարեց-տարի։
Վրադիրներով
Վրադիրներն ու ալիքներն այժմ կարելի է տեսնել ոչ միայն շրջազգեստների, բլուզների ու կիսաշրջազգեստների վրա։ Այս թրենդը հասել է նաև ծովափնյա նորաձևությանը։
Կտրվածքներ
Տարակուսո՞ւմ եք․ ո՞վ է լուղազգեստի վրա կտրվածքներ անում։ Ընտրեք ամբողջականը և կտրվածք արեք իրանի հատվածում։ Դա կլինի երկուսը՝ մեկում․ ըստ էության լուղազգեստը միասնական է, բայց կտրվածքի հաշվին առանձին է թվում։
Թելեր և կապիչներ
Ցանկացած քանակի և տեսքի թելերն ու կապիչները մարմնի վրա շատ գեղեցիկ են նայվում։ Բայց՝ ոչ արևայրուք ընդունելիս։ Թեև, արևայրուքի վնասների մասին արդեն խոսում են ոչ միայն բժիշկները, այլև նորաձևության հետևորդները, այնպես որ․․․ համարձակորեն ընտրեք կապիչներով լողազգեստներ։
Օղակներով
Գալիք ամռան ամենանորաձև լողազգեստները օղակներովն են։ Դիզայներները օղակներով միացրել են լողազգեստի վերին և ներքին հատվածները, զարդարել դրանցով բիկինիները և կրծկալները, մի խոսքով այնտեղ, որտեղ հնարավոր էր։
Մեկ ուսով լողազգեստներ
Ասիմետրիկ լողազգեստները վերադարձել են նորաձևություն։ Ընդ որում՝ դիզայներներն առաջարկել են թե ամբողջական, թե առանձնացված մոդելներ։
Բարձր կտրվածքներ կոնքերում
Կոնքերը լիովին բացել առաջարկել են Acacia, Monica Hansen և Lelloue ապրանքանիշերը։ Բիկինիի բարակ եզրերն առանձնացված մոդելներում թռել են միչև գոտկատեղը, իսկ միացյալ լողազգեստներում կոնքերին խորը կտրվածքներ են հայտնվել։
Նախշազարդերով լողազգեստներ
Նախշազարդերով լողազգեստները ևս համարվում են 2020-ի ամենանորձևերից մեկը։ Վերը նշված կենդանական նախշազարդերից բացի տարածված կլինեն նաև գծերովները, ծաղկավորները, արևադարձային մոտիվները։
Լողազգեստներ փարթամների համար
Հավաքածուներում փարթամ կազմվածքովների համար ներկայացվել են թե միասնական, թե առանձնացված մոդելներ։
Աղբյուր' LADYNEWS.am
Դիտվել է 3979 անգամ
Читать на русском
|