Рус. Հայ.
ԳԵՂԵՑԻԿ, ՆՈՐԱՁԵՎ

2020-ի ամենանորաձև կանացի ակնոցները

13.05.2020

Աքսեսուարները հագուստի ոչ պակաս կարևոր բաղադրիչ են և նույնպես ունեն իրենց նորաձևությունն ու միտումները: Այդ իսկ պատճառով կանանց շատ հետաքրքրում է այն հարցը, թե ինչպիսի ակնոցներին են նորաձև 2020-ին: Արդեն այսօր հայտնվել են հավաքածուներ, որոնք ցուցադրում են, թե ինչպիսին է լինելու նոր սեզոնը։

Մեծ չափ

Մեծ չափի նորաձևությունը, որը հաղթականորեն նվաճեց բոլոր բեմահարթակները, հասավ նաև ակնոցներին: Ամառային սեզոնի ակնոցների իրական հիթը լինելու է մեծ չափը։ Այս դեպքում առաջարկվում են ակնոցների բազմապիսի ձևեր քառակուսի և կլոր, անսովոր երկրաչափությամբ և թիթեռներով և այլն:

Ավելի մեծ չափի ակնոցները կարող են զարդարված լինել ամնենատարբեր տարրերով՝ ծաղիկներ, թիթեռներ, նախշեր և այլ դեկորներ։

600x580

600x580

Ավիատորներ

«Թռչել» ցանկացողներին նոր սեզոնում առաջարկվում է ընտրել հանրահայտ ավիատորները։ Պետք է խոստովանել, որ սրանք առաջին տարին չեն, որ պահպանում են իրենց դիրքերը նորաձևության Օլիմպոսում, բայց ամեն տարի այն իր ճշգրտումներն է կատարում այս մոդելի նկատմամբ: Եթե դասական ավիատորները բնութագրվում են բարակ մետաղական շրջանակով, սև կամ շագանակագույն ապակիններով, ապա 2020-ի սեզոնը նորաձև կանանց առաջարկում է մոդելներ վառ գունավոր ապակիներով: Նման որոշումը կերպարին կհաղորդի թեթևության, գունագեղություն և անկաշկանդվածություն:

600x580

600x580

Կլոր ակնոցներ

Մեկ այլ անվերապահ հիթ՝ կլոր ակնոցներ: Այո, միգուցե դրանք բոլորին չէ, որ սազում են, բայց անպայման, գոնե մեկ անգամ փորձեք այս մոդելը: Օվալաձև և եռանկյունաձև դեմք ունեցողներին, անկասկած, կսազի:
Ինչ վերաբերում է կլոր ակնոցների չափին, ապա նոր սեզոնն առաջարկում է բազմաթիվ տարբերակներ: Իրականում դրանք կարող են լինել ցանկացած չափի։

600x580

600x580

Ուղղանկյուն պլաստիկե շրջանակ

Յուրահատուկ նորույթ՝ զանգվածային պլաստմասե թափանցիկ շրջանակ: Պարտադիր չէ, որ այն անգույն լինի, միանգամայն հնարավոր է ընտրել վարդագույն կամ կապույտ գույնի թափանցիկ շրջանակ: Այնուամենայնիվ, անգույն տարբերակը շատ ոճային տեսք կունենա' զուգորդված գունավոր ապակիների և մեծ չափի մոդելի հետ: Նման շրջանակը թեթևություն կտա մեծ ակնոցներին և չի ծանրաբեռնի կերպարը:

600x580

600x580

Օմբրե

Օմբրեն հաճույք է պատճառում գեղեցիկ տիկնանց նորաձևության մի շարք ուղղություններում'մանիկյուրից, մազերը ներկելուց մինչև գործվածքներ: Հետևաբար զարմանալի չէ, որ նոր սեզոնը մեզ առաջարկում է նաև օմբրե տեխնիկայի միջոցով պատրաստված ակնոցների գունավոր ապակիներ: Օմբրե ապակիները, որոնք կարող են օգտագործվել ցանկացած մոդելի պարագայում, կարող են ունենալ բազմատեսակ գույներ: Ընտրությունն ամբողջությամբ կախված է ձեր ճաշակից և նախասիրություններից:

600x580

600x580

Կատվի աչք

Կատվի աչքի տեսքով ակնոցները կատարյալ նորաձև տեսք և հմայք կհաղորդեն կերպարին: Այս մոդելը շատ կանացի է, նրբագեղ, շատ գրավիչ և գեղեցիկ է նայվում: Ավելին, այն կարելի է համընդհանուր համարել. կատվի աչքը հիանալի լրացում կլինի ինչպես գործնական, այնպես էլ առօրյա կերպարների համար:

600x580

600x580

Ստեղծարարություն և ինքնատիպություն

Չի կարելի չհիշել դիզայներների առաջարկած ստեղծարար տարբերակները։ Նոր հավաքածուներում կարող եք գտնել լրիվ անիրական ֆուտուրիստական նորաձև ակնոցներ: Դրանք, իհարկե, բոլորի հարմար չեն: Եվ հարցն, անգամ, դեմքի ձևը չէ, այլ վառ, ստեղծարար կերպար ստանալու խիզախությունը: Այնուամենայնիվ, մենք վստահ ենք, որ նման մոդելները ևս կգտնեն իրենց երկրպագուներին:

600x580

600x580

90-ականների նեղ ակնոցներ

Ֆուտուրիստական ակնոցները, անկասկած, համապատախան կլինեն այն ամենի հետ, ինչը հիշեցնում է 90-ականների ոճը: Եթե դրանք սպորտային հավաքածուներ են, ապա անպայման ենթադրում են կանաչ գույն, մարզական տաբատ և սպորտային կոշիկներ:

600x580

600x580

Աղբյուր' LADYNEWS.am

Դիտվել է 1082 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպիսի լողազգեստ է առաջարկվում փարթամ կրծքերով կանանց

24.06.2020
Ո՞վ ասաց, որ մեծ կրծքերը կամ մաշկի առաձգականության հետ կապված տարիքային փոփոխությունները ձեզ դատապարտում են բացառապես միասնական անհրապույր լողազգեստների:

6 իր, որոնք բոլորը թյուրիմացաբար համարում են գայթակղիչ

19.06.2020
Սրանցից շատերը վերջերս համարվում էին թրենդային, սակայն բոլորին արդեն հոգնեցրել են։

Ինչպե՞ս ընդգծել կոնքերը․ թեթև գոտի, մետաքսե շալեր և շղթաներ՝ Chanel Cruise Show-ում

09.06.2020
Առաջին առցանց նորաձևության ցուցադրությունը բրենդի պատմության մեջ: Դիտարկենք կարևոր մանրամասները:

2020-ի նորաձև լողազգեստները

29.05.2020
Չնայած թագավարակի պանդեմիյով պայմանավորված արտակարգ իրավիճակին, մի շարք երկրներ պատրաստվում են հուլիսից բացել իրենց լողափերը հանգստացողների համար, այդ թվում՝ արտասահմանցիների։

Վարսահարդարման 10 գաղափար՝ կարանտինից հետո

27.05.2020
Ի՞նչ եք անելու կարանտինի ավարտից հետո, երբ մեկուսացումից վերադառնաք ձեր նախորդ կյանքին:

Ինչպես համադրել շրջազգեստը սպորտային կոշիկների հետ

22.05.2020
Եթե ցանկանում եք, որ կերպարն ավելի սպորտային լինի, կարող եք հավելել զվարճալի բեյսբոլի գլխարկ և իրանին կապվող պայուսակ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
03-07-2020 11:07
Ուղեղում անհրաժեշտ բառը գտնելու գործընթացը հիմնված է ոչ թե բառի հաճախակի օգտագործման, այլ իմաստաբանության վրա: Սա է հիմնական պատճառը, որ մենք լավ ենք հիշում որոշ բառեր եւ չենք կարողանում հիշել մյուսները:
03-07-2020 10:55
Ամերիկացի դերասանուհի Լիլի Ռեյնհարթը ներողություն է խնդրել մերկ լուսանկարի համար ի աջակցություն ոստիկանի կողմից սպանված թխամորթ աղջկա՝ Բրեոննա Թեյլորի։ «Հիմա արդեն, երբ իմ կուրծքը գրավել է ձեր ուշադրությունը, հիշեցնում եմ, որ Բրեոննա Թեյլորին սպասնողները դեռ ազատության մեջ են։ Արդարություն պահանջեք»,- մակագրել է դերասանուհին։
02-07-2020 11:21
Ամերիկացի ու Չինացի գիտնականների համատեղ հետազոտությունը ցույց է տվել, որ ալկոհոլային ըմպելիքների չափավոր գործածությունն օգտակար է գլխուղեղի համար։
02-07-2020 11:19
Գերմանական Focus պարբերականը ներկայացրել է վեց տարածված մթերք, որոնց գործածությունը ժամանակի ընթացքում կարող է աստիճանաբար թունավորել օրգանիզմը. վերամշակում անցած մսամթերք, պահածոյացված մթերք, ձուկ, բրինձ, թխվածքներ, չիպսեր, կարտոֆիլ ֆրի և օսլայով հարուստ այլ տաք ուտեստներ։
02-07-2020 11:08
Հանրաճանաչ մոդել Իրինա Շեյքը դարձել է Max Mara ապրանքանիշի գովազդային արշավի դեմքը: Շեյքը նկարահանվել է բրենդի արևային ակնոցների նոր շարքի գովազդի համար՝ մերկ ցուցադրելով մի քանի տեսակի ակնոցներ, այդպիսով ընդգծելով ակնոցների առավելությունը՝ որպես աքսեսուար:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2020 թ․

01.07.2020
Պատմեք աշխարհին ձեր մասին: Մոլորակների դիրքը հուլիսին այնպիսին է, որ ամսվա մի գեղեցիկ առավոտ դուք կարթնանաք հայտնիի կարգավիճակում

LADYNEWS TV
Սիրուշոն ներկայացրել իր նոր՝ անգլալեզու Vision երգը
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.07.2020
Դիտվել է 2046 անգամ
29.06.2020
Դիտվել է 1788 անգամ
27.06.2020
Դիտվել է 538 անգամ
30.06.2020
Դիտվել է 521 անգամ
02.07.2020
Դիտվել է 390 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster