Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

Կանացի արտաքինի թերություններ, որոնք տղամարդիկ նկատում են միանգամից

21.04.2020

Չգիտես ինչու, շատ կանայք տղամարդկանց մեծամասնությանը համարում են պարզունակ, իբր, երբ տղամարդը կին է տեսնում, նա իր ուշադրությունը սևեռում է միայն կնոջ կազմվածքի խիստ որշակի տեղերին:

Անշուշտ, ընթերցողները կռահում են, թե որոնք են այդ «տեղերը»: Ահա թե ինչու շատ կանայք ի ցույց են դնում դրանք, ինչպես նաև վառ դիմահարդարվում, օծանելիքներ օգտագործում:

Այնուամենայնիվ, տղամարդիկ ամենևին էլ այդքան պարզունակ չեն, որքան կանայք են մտածում նրանց մասին, և անմիջապես նկատում են կնոջ կազմվածքի ու արտաքինի թերությունները։ Ավելին, հաճախ կանայք իրենք էլ չեն զգում այդ թերություններն իրենց արտաքինում, փոխարենը՝ տղամարդկիկ դրանք նկատում են առաջին իսկ հայացքից:

Ոչ ձիգ որովայն

600x580

Կանայք շատ են սիրում ծաղրել տղամարդկանց տարիքային այնպիսի երևույթի համար, ինչպիսին է «գարեջրային փորը»: Իբր՝ ամոթ է, որ տղամարդը «հղիի» տեսք ունի:

Ի դեպ, ժամանակակից կանանց մոտ նույնպես հազվադեպ են հանդիպում կատարյալ ձիգ որովայն ունեցողները։ Բայց, չգիտես ինչու, գեղեցիկ սեռի ներկայացուցիչներն իրենցը համարում են «փորիկ» և գտնում, որ ոչ մի հանցավոր բան չկա, երբ կինն ունի ոչ սպորտային որովայն:

Իրականում տղամարդկանց մեծամասնությանն ավելի շատ դուր է գալիս ձիգ ու հարթ որովայնը, քան պարկի նմանվողը։ Այդ իսկ պատճառով տղամարդիկ հաճախ անմիջապես ուշադրություն են դարձնում հենց կնոջ փորին: Կնոջ մեծ, ոչ սպորտային փորը տղամարդիկ համարում են թերություն։

Չխնամված ձեռքեր

600x580

Կանացի ձեռքերը պետք է լինեն կանացի ձեռքեր՝ նուրբ, փափուկ, հարթ, լավ մանիկյուրով: Հետեւաբար, տիկնայք միշտ պետք է խնամեն իրենց ձեռքերը:

Տղամարդիկ կանացի ձեռքերը նկատում են․ գնահատելով դրանց վիճակը՝ նրանք անմիջապես հետևություններ են անում կնոջ մասին: 

Ձեռքերը, ինչ խոսք, կնոջ դեմքը չեն, բայց տղամարդիկ դրանց արտաքին տեսքը նույնպես կարևորում են: Նրանց մեծ մասը կնոջ չխնամված ձեռքերը համարում է արտաքինի թերություն։

Քիթը

600x580

Կնոջ դեմքին նայելիս՝ քիթն անմիջապես է ուշադրություն գրավում: Քիթը, ընդհանուր առմամբ, ձևավորում է կնոջ դեմքը. կա՛մ նրան դուրեկան է դարձնում, կա՛մ հակառակը՝ ոչ հմայիչ:

Ոչ գեղեցիկ քիթը, օրինակ՝ չափազանց երկար կամ սուր տեսքի, տղամարդիկ համարում են կնոջ արտաքինի թերություն:

Ահա այստեղ է, որ ժամանակակից կանայք հաճախ են ընտրության առաջ կանգնում՝ կա՛մ քթի պլաստիկ վիրահատություն կատարել, կա՛մ շարունակել ապրել բնատուր քթով:

Աղբյուր' LADYNEWS.am

Դիտվել է 1447 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Նա անկասկած կթողնի ձեզ, եթե սա անեք

26.05.2020
Տղամարդուց բաժանվելու ամենահավանական ձևն այն է, որ սկսեք նրան համեմատել ուրիշների հետ...և նա կփախչի ձեզանից:

5 փաստ տղամարդկանց մասին, որոնք պետք է իմանա ցանկացած կին

05.05.2020
Այն, որ տղամարդիկ Մարսից են, իսկ կանայք՝ Վեներայից, արդեն հայտնի է: Ներկայացնում ենք մի քանի կարևոր փաստ, որոնք կդառնան ձեր հարաբերությունների հիմքը:

Կանացի արտաքինի թերություններ, որոնք տղամարդիկ նկատում են միանգամից

21.04.2020
Չգիտես ինչու, շատ կանայք տղամարդկանց մեծամասնությանը համարում են պարզունակ, իբր, երբ տղամարդը կին է տեսնում, նա իր ուշադրությունը սևեռում է միայն կնոջ կազմվածքի խիստ որշակի տեղերին:

5 արտահայտություն, որոնք կանայք երբեք չեն ասում, իսկ տղամարդիկ երազում են լսել դրանք

14.04.2020
Տղամարդիկ նույնպես մարդիկ են և նրանք ևս ցանկանում են հաճոյախոսություններ լսել։

Կանանց հասկանալու համար պետք է կին դառնալ

07.04.2020
Եթե կին դառնալն անհնար է, մնում է միայն կանանց ընդունել այնպես, ինչպես կան․․․

10 արահայտություն, որ ասում են տղամարդիկ, երբ իրենց դուր եք գալիս

28.03.2020
Եթե դուք նրանից լսել եք ներկայացվաող ցուցակից մի քանի արտահայտություն, ապա կարող եք վստահ լինել, որ նրան դուր եք գալիս։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
29-05-2020 12:13
Ամերիկյան երգչուհի Գրայմսը, որը միլիարդատեր Իլոն Մասկի ընկերուհին է և վերջերս լույս աշխարհ է բերել իրենց առաջնեկին, մտադիր է աճուրդի հանել հոգին: 32-ամյա երգչուհին մտադիր է հոգին վաճառել նոր Selling Out արտ նախագծի շրջանակում:
29-05-2020 11:55
ԱՄՆ-ում ծնվել է երկու բերանով աղջիկ։ Ծնվելուց հետո աղջկա զննումը ցույց է տվել, որ նա ունի մոտ 1 սմ մեծությամբ երկրորդ բերան՝ փոքրաչափ ծնոտով, չծկթած ատամներով եւ թերաճ լեզվով, որը կրկնում էր հիմնականի գործողությունները:
29-05-2020 10:01
Անգլիայի Հարթֆորդշիր կոմսության Չեշանտ քաղաքից 4-ամյա հրաշամանուկ Այզեկ Միլլերը սովորել է գրել 3 լեզվով՝ անգլերեն, հունարեն եւ արաբերեն: Նա գիտի ԱՄՆ բոլոր 50 նահանգները, կարողանում է իսպաներեն հաշվել մինչեւ 10-ը եւ ծնողներին խնդրել է ռուսերենով գրքեր գնել:
29-05-2020 05:11
Անդրկարպատյան մարզի 90-ամյա բնակչուհին ինքնաթիռ է վարել: Կնոջ հետ հրահանգիչ է եղել, որը կատարել է թռիչքի մեկնարկը և վայրէջքը, իսկ ահա օդում ինքնաթիռը ղեկավարել է կինը:
29-05-2020 04:09
Մալդիվյան կղզիներում զբոսաշրջիկներին ընդունելու նոր կանոններ են մշակվել: Մասնավորապես, զբոսաշրջիկները պարտադիր պետք է կորոնավիրուսի ախտորոշման թեստավորում անցնեն:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2020 թ․

01.05.2020
Բախտը կլինի նրանց կողքին, ովքեր առանձնանում են արկածախնդիր մտածողությամբ, լավատեսորեն են տրամադրված և ուրիշի կարծիքով չեն առաջնորդվում։

LADYNEWS TV
Երգչուհի Սոֆի Մխեյանը երաժշտասերներին է ներկայացրել «Ապարան» երգը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
25.05.2020
Դիտվել է 1457 անգամ
26.05.2020
Դիտվել է 510 անգամ
23.05.2020
Դիտվել է 453 անգամ
27.05.2020
Դիտվել է 298 անգամ
28.05.2020
Դիտվել է 251 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster