Կնոջ մարմնի 5 թերություն, որոնք տղամարդկանց դուր չեն գալիս
09.04.2020
Այժմ կանայք շատ մտահոգված են իրենց արտաքինով, անհանգստանում են տեսքի համար և փորձում բոլոր միջոցներով ու եղանակներով այն առավել գրավիչ դարձնել: Հմայիչ տեսք ունելու համար նրանք օգտագործում են բոլոր հնարավոր տարբերակները՝ հաճախում ֆիթնես ակումբ, սկսում դիետա պահել, հաճախել գեղեցկության սրահ և այլն:
Թե ինչպիսի արտաքինով կանանց են նախընտրում տղամարդիկ՝ հայտնի է բոլորին, այդ պատճառով դիտարկենք, թե ինչ թերություններ են նրանց վանում, որոնք կանայք հաճախ չեն նկատում իրենց մոտ կամ պարզապես հերքում են դրանք։
Ավելորդ քաշը
Ինչ խոսք, ավելորդ քաշը թերությունների մեջ առաջին տեղում է։ Երբ տղամարդն առաջին անգամ է տեսնում կնոջը, նա հայացքը ուղղում է նրա ընդհանուր ուրվագիծին, այսինքն՝ կազմվածքին և, բնականաբար, ավելորդ քաշը շատ հեշտ է նկատում:
Ինչպես և հեշտ է նկատել գեղեցիկ կազմվածք ունեցող կնոջը: Այո, այժմ մեծ թվով կանայք հետևում են իրենց կազմվածքին, բայց շատերը գտնում են, որ այն պետք է սիրել այնպիսին, ինչպիսին կա՝ ավելորդ քաշով և այլն:
Սա վերջին շրջանում ավելի ու ավելի հաճախ կարելի է լսել, քանի որ ֆեմինիզմը գնալով տարածվում է, և կանայք ոչ միայն չեն նկատում իրենց թերությունները, այլ ընդհակառակը, դրանք ցուցադրում են որպես չափանիշ:
Մազածածկույթ՝ մարմնի վրա
Իհարկե, բոլոր կանայք ունեն տարբեր գենետիկա, և ինչ-որ մեկն ավելի շատ մազեր ունի, ու դրանք շատ ավելի արագ են աճում, մինչդեռ ոմանց մոտ դրանք ավելի քիչ են, բայց ինչ էլ լինի՝ դրանց հեռացման մասին պետք չէ մոռանալ:
Դիմահարդարման չարաշահում
Մեծ թերություն, որը կանայք չեն նկատում կամ թերություն չեն համարում՝ բնական գեղեցկության բացակայությունն է: Նրանք իրենց դեմքերը ծանրաբեռնում են հսկայական ծավալի տարբեր տեսակի կոսմետիկ միջոցներով: Սարսափելի է պատկերացնել, թե ինչ է թաքնված կոսմետիկայի այդ հաստ շերտի տակ, և իրականում այդպիսի դեմքին դիպչելու ցանկություն չի էլ առաջանում:
Չափից դուրս նիհարություն
Անորեքսիան, ինչպես և ճարպակալումը երբեք գրավիչ չեն եղել, հարկ չկա ծայրահեղությունների մեջ ընկնելու․ ամեն ինչում պետք է լինի ոսկե միջին: Նիհար կանայք շատ գրավիչ են, բայց ոչ այն դեպքում, երբ ձեր առջև կմախք է:
Չխնամված լինելը
Նույնիսկ շատ գրավիչ կազմվածքով և նրբագեղ մարմին ունեցող գեղեցիկ կինը կարող է վանող լինել, եթե հոգ չի տանում իր խնամքի մասին: Խճճված, յուղոտ մազերը, անխնամ, չոր մաշկը և անկանոն եղունգները խոսում են կնոջ չխնամված լինելու մասին:
Աղբյուր' LADYNEWS.am Դիտվել է 5138 անգամ
Читать на русском
|