Рус. Հայ.
ԽՈՀԱՆՈՑ

Աղցան «Թաբուլե»

07.03.2020

«Թաբուլեն» թե աղցան է, թե խորտիկ, թե վիտամինների պահեստ: Այն պարունակում է B խմբի վիտամիններ, ֆոսֆոր, երկաթ, սելեն, պղինձ, ցինկ, մանգան, կալիում, նատրիում, կալցիում: «Թաբուլեն» սիրում են պատրաստել Լիբանանի և Սիրիայի հայերը, որոնց խոհանոցը հայտնի է ոչ միայն անսովոր համեմունքներով, այլև առողջ սնունդով:

«Թաբուլե» աղցանը հանգիստ կարելի է ուտել առանց հացի, քանի որ այն ամբողջովին փոխարինում է դրան իր հագեցվածության և կալորիականության առումով: Միաժամանակ հատիկավորների մեջ բջջանյութի բարձր պարունակության շնորհիվ մարմինը մաքրվում է տոքսիններից: «Թաբուլե» շատ են օգտագործում նրանք, ովքեր բեռնաթափման օրեր են կազմակերպում․ նրանց համար այս աղցանը պարզապես գտածո է, քանի որ դրանից հետո երկար ժամանակ հագեցվածության զգացում է մնում:

Բաղադրիչները

• Բուլղուր - 1 բաժակ
• կանաչ մաղադանոս, համեմ, սամիթ (եթե կապերը փոքր են, ապա մեկական փունջ)
• կանաչ սոխի մեկ կապ
• կարմիր պղպեղ
• աղ
• կիտրոնի հյութ
• բուսական յուղ
• Լոլիկ կամ լոլիկի մածուկ։

Պատրաստման եղանակը.

600x580

1) Բլղուրը թեթևակի լվանալ և վրան լցնել եռացրած ջուր, այնպես, որ ջուրը ամբողջությամբ ծածկի այն: Ծածկեք տարրան և թողեք հատիկներն ուռեն: Պետք է հաշվի առնել, որ թրջելուց հետո բլղուրի ծավալը մի քանի անգամ ավելանալու է: Սովորաբար մեկ ժամ հետո հատիկներն արդեն ուռած են լինում և պատրաստ՝ ուտելու:

2) Եթե պատահաբար թրջելիս պարզվել է, որ ջուրը շատ է և ամբողջությամբ չի ներծծվել, այսինքն, բլղուրն այն ամբողջությամբ չի կլանել, ապա պարզապես կարող եք ջուրը դատարկել կամ քամել:

3) Բոլոր կանաչիները կտրատել ոչ շատ մեծ, բայց ոչ էլ շատ մանր չափերի: Կանաչեղենը պետք է շատ լինի: Հատիկները պետք է «թաքնված» լինեն կանաչու տակ:

4) Հաջորդիվ կտրատեք կանաչ սոխը: Եվ ամբողջ կանաչ զանգվածը խառնեք նախապես պատրաստված բլղուրի հետ:

5) Ավելացնել աղը, կիտրոնի հյութը (մի խնայեք, որ աղցանը թթու լինի), կարմիր պղպեղը, լոլիկի մածուկը (ավելի հարմար է) կամ լոլիկը, բուսական յուղը (ձիթապտղի կամ արևածաղկի): Լավ խառնեք։

Աղցանը պատրաստ է։ Բարի ախորժակ։

600x580

Աղբյուր' LADYNEWS.am

Դիտվել է 4612 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Նամակներ սնկով

23.02.2024
Եթե ցանկանում եք, որ սիրելին առավել ուշադիր լինի ձեր «նամակների» նկատմամբ, լցոնեք այն շամպինյոններով։

Սթեյք ծաղկակաղամբից

30.01.2024
Ծաղկակաղամբը համեղ և առողջարար բանջարեղեն է, որն անպայման պետք է ներառվի ձեր սննդակարգում։

Բիսկվիթային տորթ «Քնքշություն»

15.12.2023
Արագ և հեշտ պատրաստվող, բայց շատ համեղ բիսկվիթ` դեղձով, օդային կաթնաշոռային կրեմով և սպիտակ շոկոլադով։ Փորձեք այն և դուք իսկապես վայելեք կապրեք:

Վարսակի շիլա' չրերով

06.12.2023
Դիետոլոգներն ամբողջ աշխարհում խորհուրդ են տալիս առողջ ապրելակերպ նախընտրողներին իրենց սննդակարգում անպայման ներառել վարսակի փաթիլներով՝ շիլա: 

Համեղ և առողջարար բանջարեղենային ուտեստ՝ պատրաստված ջեռոցում

23.11.2023
Բանջարեղենային այս ուտեստն անհավանական համեղ է և առողջարար։

Սմբուկով «նավակներ»

27.10.2023
Համեղ, առողջարար և շատ արագ պատրաստվող։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
23-04-2024 10:30
Հունաստանի և Դանիայի արքայազն Նիկոլաոսը, որին ժամանակին «փլեյբոյ արքայազն» էին անվանում, բաժանվել է կնոջից՝ Տատյանա Բլատնիկից, ով իրենից փոքր է 11 տարով։ Նրանք միասին են եղել 20 տարի, որից 14-ը՝ ամուսնացած։
23-04-2024 10:25
Մոսկվայում մահացած են գտել 21-ամյա վոլեյբոլիստուհի Արինա Միխայլինային։ Մերձմոսկովյան լողափնյա վոլեյբոլի «Զարեչյե-Օդինցովո» թիմի մարզուհի Արինա Միխայլինան ինքնասպան է եղել։ Նրա մարզիչ Նատալյա Ուրյադովան ասել է, որ պատճառը ընկերոջ հետ հարաբերությունների խզելն է։
23-04-2024 10:11
59-ամյա աշխարհահռչակ իտալացի դերասանուհի և մոդել Մոնիկա Բելուչին ցուցադրել է լուսանկարներ, որոնք արվել են Elle Spain ամսագրի համար։ Կինոաստղը զարդարել է ամսագրի շապիկը։ Լուսանկարներում, որոնք նա ներկայացրել է կարուսելում, Մոնիկան փորձել է մի շարք զգայական կերպարներ։
22-04-2024 11:49
Գիտնականները կարծում են, որ մեծահասակները, ովքեր մանկության տարիներին տառապել են մենակությունից, ավելի շատ են ենթակա փսիխոզի, այսինքն՝ ակնհայտ հոգեկան խանգարումների, երբ ռեակցիաները կոպտորեն հակասում են իրական իրավիճակին, ներառյալ հալյուցինացիաները, ցնորքները և շփոթ մտքերը:
22-04-2024 10:48
Կյանքի առաջին ամիսներից երեխաները կարողանում են օրորոցային երգերը տարբերել այլ երաժշտությունից։ Ըստ հոգեֆիզիոլոգների, երբ մայրը օրորոցային է երգում, երեխան լսում է մայրական հանգիստ ձայնը և 4/4 երաժշտական ռիթմ, որը շատ է հիշեցնում սրտի բաբախյուն և հանգիստ շնչառություն։ Սա օգնում է շեղել շրջապատող գրգռիչներից և հանգիստ քնել։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.04.2024
Դիտվել է 330 անգամ
17.04.2024
Դիտվել է 260 անգամ
18.04.2024
Դիտվել է 199 անգամ
19.04.2024
Դիտվել է 165 անգամ
23.04.2024
Դիտվել է 21 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster