Рус. Հայ.
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մարտ 2020 թ․

01.03.2020

Ամսվա աստղագուշակ․ մարտ 2020 թ. Խոյ

Անհնարինն իսկապես հնարավոր է: Մարտ ամսին դուք ցույց կցուցաբերեք կազմակերպչական, կարգապահության և արտադրողականության հրաշքներ: Ընկույզի նման իրար հետևից կջարդեք բոլոր այն խնդիրները, որոնք ուրիշների համար չափազանց ամուր են: Կհասնեք ձեր առջև դրված բոլոր նպատակներին և նույնիսկ՝ ավելիին: Կսահմանեք անձնական ռեկորդներ՝ ձեռք բերելով գործընկերների և ղեկավարության աննախադեպ հարգանքն ու ջերմությունը:

Բարենպաստ օրերն են՝ 7, 9, 12, 14, 21, 29
Անբարենպաստ օրերը՝ 3, 5,17

Ամսվա աստղագուշակ․ մարտ 2020 թ. Ցուլ

Արեք ձեզ համար այն, ինչի մասին վաղուց երազում եք: Ոչինչ վատ բան չկա նրանում, եթե գոնե երբեմն եսասեր լինեք և սեփական հաճույքի համար ապրեք: Իսկ մարտին աստղերը հենց դա են պնդում: Լսեք ձեր ցանկությունները և փորձեք իրականացնել դրանք:

Բարենպաստ օրերն են՝ 8,10,17, 23, 28
Անբարենպաստ օրերը՝ 3, 13, 27

Ամսվա աստղագուշակ․ մարտ 2020 թ. Երկվորյակ

Ուժերը ծախսեք ընտանիքի անդամների հետ շփվելու նպատակով: Ամսվա նշանաբանն է. «Իմ տունն՝ իմ ամրոցն է»: Ոչ մի տեղ ձեզ այնքան լավ ու վստահ չեք զգա, որքան հարազատ պատերի ներսում, մերձավոր մարդկանցով շրջապատված: Ներգրավվեք տան բարեկարգման գործերին, թարմացրեք ինտերիերը, փոխադրություն կատարեք:

Բարենպաստ օրերն են՝ 10, 11, 15, 17
Անբարենպաստ օրերը՝ 4, 9, 12

Ամսվա աստղագուշակ․ մարտ 2020 թ. Խեցգետին

Գաղափարները վերածեք իրականության: Մոլորակների ազդեցության տակ մարտից դուք մտածողից կվերածվեք գործողության մարդու: Կզարմացրնեք շրջապատին և ինքներդ ձեզ նախկինում ձեզ ոչ բնորոշ ճվռականությամբ, համառությամբ և ինքնավստահությամբ: Մարտը խոշոր հաղթանակների և նվաճումների ամիս է:

Բարենպաստ օրերն են՝ 9, 13, 23, 26, 27
Անբարենպաստ օրերը՝ 5, 28, 31

Ամսվա աստղագուշակ․ մարտ 2020 թ. Առյուծ

Գումարը ծախսեք խելամտորեն: Մարտին աստղերը ձեզ շատ բան կտան: Բայց ամենակարևորը՝ ֆինանսական վիճակը բարելավելու հնարավորություն: Եթե ջանք գործադրեք, ապա փողը կգա շատ արագ և այնքան, որքան ձեզ հարկավոր է: Մի բայց կա սակայն՝ դրանք նույն արագությամբ էլ կծախսվեն, որով և կգան: Պատասխանատու վերաբերվեք ընտանեկան բյուջեին, մի վատնեք:

Բարենպաստ օրերն են՝ 3, 5, 8, 11, 15
Անբարենպաստ օրերը՝ 4, 7, 18

Ամսվա աստղագուշակ․ մարտ 2020 թ. Կույս

Ցանկություններ պահեք. դրանք իրականություն կդառնան: Սիրելի Կույսեր, մարտը ձեր ամիսն է: Ուշադրություն․ ձեզ կտրվի ուժ, եռանդ, ներշնչանք և ոգևորություն: Սանդուղքը, որքվ բարձրանում էիք դեպի ձեր նպատակը, կվերածվի վերելակի:

Բարենպաստ օրերն են՝ 3,8,12,15,19
Անբարենպաստ օրերը՝ 22, 24, 30

Ամսվա աստղագուշակ․ մարտ 2020 թ. Կշեռք

Վայելեք ժամանակը միայնակ՝ ինքներդ ձեզ հետ: Մարտին ընկերների հետ հանդիպումներց և աղմկոտ հավաքույթներից նախընտրելի է հանգիստ ժամանցը կյանքում ամենակարևոր մարդու՝ ձեզ հետ: Ընկղմեք մտքերի, երևակայությունների մեջ, կարդացեք ինքնազարգացման վերաբերյալ գրականություն և կգտնեք տանջող հարցերի պատասխանները:

Բարենպաստ օրերն են՝ 5,8,21,28,30
Անբարենպաստ օրերը՝ 11, 24, 25

Ամսվա աստղագուշակ․ մարտ 2020 թ. Կարիճ

Վերցրեք կյանքից այն ամենը, ինչ ձեզ տալիս է: Եթե ուզում եք ձեր մասին հրապարակայնորեն հայտարարել, ապա հիմա ճիշտ ժամանակն է: Կարող եք հանրային քննարկման դնել հանրությանը վերաբերող շատ  կարևոր հարցեր: Իրական հնարավորություն կա նրանց կյանքը փոխելու դեպի լավը:

Բարենպաստ օրերն են՝ 3, 7,11, 29
Անբարենպաստ օրերը՝ 22, 25, 31

Ամսվա աստղագուշակ․ մարտ 2020 թ. Աղեղնավոր  Ա

Պատրաստվեք թռիչքի: Որպեսզի մարտին իրականացնեք «առավելագույն ծրագիրը», ամսվա սկզբին անհրաժեշտ է ազատվել ավելորդ բեռից: Մաքրեք ձեր շուրջը գտնվող տարածքը՝ ազատվեք բնակարանում, աշխատավայրում ավելորդ բաներից, ջնջեք չօգտագործված նյութերը համակարգչում: Եվ այդ դեպքում ձեր «օդապարիկը» կթռնի դեպի անհավատալի բարձունքներ:

Բարենպաստ օրերն են՝ 10,13,15, 29
Անբարենպաստ օրերը՝ 7,9,17

Ամսվա աստղագուշակ․ մարտ 2020 թ. Այծեղջյուր

Ընդլայնեք ձեր շփման շրջանակը: Ձեր միջավայրում կհայտնվեն անսովոր հայացքների տեր մարդիկ, յուրահատուկ գաղափարների կրողներ: Բաց մի թողեք նրանց հետ շփվելու եզակի հնարավորությունը: Իսկ եթե կարողանաք ընկերանալ, համարեք, որ գտել եք ամենաթանկարժեք գանձը. դուք այդ ընկերությունից շատ օգտակար բաներ կստանաք:

Բարենպաստ օրերն են՝ 5, 7, 9,11, 19,25
Անբարենպաստ օրերը՝ 15, 28, 31

Ամսվա աստղագուշակ․ մարտ 2020 թ. Ջրհոս

Վստահեք ձեր կանխազգացողությանը 100%-ով: Մարտին աստղերի հարմար դասավորության շնորհիվ դուք կսկսեք մարդկանց տեսնել մինչև հոգու խորքը: Բավական է մի քանի բառ փոխանակել նրանց հետ՝ հասկանալու համար, թե իրականում ինչ է թաքնված նրանց խնդրանքների, խորհուրդների կամ առաջարկությունների ետևում: Դուք ճիշտ դաշնակիցներ կընտրեք. կգտնեք այնպիսի մարդկանց, ովքեր ոչ միայն կարող են, այլև ուզում են օգնել ձեզ ցանկացած խնդրի լուծման հարցում:

Բարենպաստ օրերն են՝ 5, 11, 13,28,29
Անբարենպաստ օրերը՝ 8,10,12

Ամսվա աստղագուշակ․ մարտ 2020 թ․ Ձկներ

Ձեր կյանքում առկա յուրաքանչյուր մարդու ընդունեք որպես ուսուցիչ: Աճի և ներքին վերափոխումների համար էներգիա է անհրաժեշտ: Մարտին դուք կստանաք այն: Մոլորակները փոփոխությունների կմղեն, ընդ որում՝ նշանակալի թե արտաքին, թե ներքին: Համոզված եղեք. դուք կանգնել եք բարգավաճման ուղու վրա:

Բարենպաստ օրերն են՝ 8, 13, 17, 20, 21
Անբարենպաստ օրերը՝ 19, 22, 31

Ամենօրյա աստղագուշակին կարող եք ծանոթանալ LADYNEWS.am կայքում՝ այստեղ։

 

Դիտվել է 5012 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2020 թ․

01.04.2020
Ուժերը ծախսեք ընտանիքի հետ հաղորդակցվելու վրա: Ապրիլին դուք ավելի, քան երբևէ զբաղված կլինեք ձեր «ամրոցը» բարեկարգելու հարցով։

Շաբաթվա աստղագուշակ․ մարտի 23-29-ը 2020 թ

23.03.2020
Մտածեք այն մասին, թե ինչ կցանկանայիք փոխել ձեր կյանքում: Ժամանակաշրջանը բարենպաստ է ինքնաբուխ որոշումներ կայացնելու համար:

Ամսվա աստղագուշակ․ մարտ 2020 թ․

01.03.2020
Անհնարինն իսկապես հնարավոր է: Մարտ ամսին դուք ցույց կցուցաբերեք կազմակերպչական, կարգապահության և արտադրողականության հրաշքներ:

Ամսվա աստղագուշակ․ փետրվար 2020 թ․

01.02.2020
Լավ տրամադրությունը կարևոր դեր կխաղա հաջողության հասնելու համար, բայց դուք պետք է թույլ չտաք, որ ձեր միջավայրում հայտնվեն անձնական շահ փնտրղ ահատներ:

Աստղագուշակ 2020 թվականի հունվարի

31.12.2019
Մի կառչեք անցյալից, հրաժեշտ տվեք այն ամենին, ինչը ձեզ այլևս պետք չէ: Եթե լինեք բավականաչափ շարժուն և քաջ, ապա կիմանաք, թե աստղերը որքան զարմանալի հնարավորություններ են պատրաստել մեզ համար:

Աստղագուշակ դեկտեմբերի 2019 թ

01.12.2019
Ապրեք վստահությամբ, որ ամեն ինչ կստացվի: Մոլորակները դեկտեմբերին ձեր մեջ կարթնացնեն ամեն ինչում լավագույնը և առաջինը լինելու gանկություն:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
08-04-2020 12:43
Անգլիայի Սարեյ կոմսության 26-ամյա բնակչուհի Սոֆի Քլեյթոնը քթից արնահոսության հետևանքով կորցրել է հիշողությունը. դեպքից հետո աղջիկը չի կարողանում հիշել իր անունը, մանկությունը, աշխատանքը, ծնողներին ու սիրելի տղային:
08-04-2020 11:10
Իսրայելի տեխնոլոգիական ինստիտուտի աշխատակիցները հայտարարել են արհեստական միս ստեղծելու ոլորտում առաջխաղացման մասին: Նորարարական տեխնոլոգիաները, որոնք կիրառում է ստարտափը, թույլ են տալիս աճեցնել սինթետիկ միս, որն իր կառուցվածքով եւ գույնով գրեթե անհնար է տարբերել իրական տավարի մսից։
08-04-2020 11:07
«Խելացի» զուգարանը, որը նկարագրված է Nature Biomedical Engineering գիտական պարբերականում, կարող է վերահսկել իր տիրոջ առողջական վիճակը, ինչպես նաեւ վտանգավոր հիվանդությունները հայտնաբերել զարգացման վաղ փուլերում:
08-04-2020 05:41
«Ես հայկական ազգանունով հայուհի եմ»․ Սիմոնյանը պատմել է նախագահի աշխատակազմում «ծննդաբերության» և հայուհի լինելու պատճառով վարձով բնակարան չգտնելու մասին:
08-04-2020 03:55
Երգչուհի Անահիտ Սիմունյանը հատուկ չվերթով Մոսկվայից ժամանել է Երևան և 14 օրով մեկուսացվել։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2020 թ․

01.04.2020
Ուժերը ծախսեք ընտանիքի հետ հաղորդակցվելու վրա: Ապրիլին դուք ավելի, քան երբևէ զբաղված կլինեք ձեր «ամրոցը» բարեկարգելու հարցով։

LADYNEWS TV
Անի Լորակը երկրպագուներին է ներկայացրել «Խոստանում եմ» երգի տեսահոլովակը
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
06.04.2020
Դիտվել է 1283 անգամ
03.04.2020
Դիտվել է 664 անգամ
08.04.2020
Դիտվել է 336 անգամ
07.04.2020
Դիտվել է 211 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster