Ինչ գույնի մազերն են նորաձև 2020 թվականին
28.02.2020
Գեղեցկության մասնագետներն անդադար կատարելագործում են մազերի ներկման տեխնոլոգիաները, մշակում գունավորման նոր բանաձևեր։ Հաճախ սովորական գույները ստանում են նոր երանգներ։ Իսկ նորձևության հետևորդներին սպասում են հետևյալ թրենդները։
Թրենդ 1. Եթե շիկահեր եք, ապա ընտրեք մոխրագույնը, արծաթագույնը, շեկը:
Թրենդ 2. Եթե դուք գեղեցիկ եք և համարձակ, ապա նուրբ նարդոսի և շուշանի գույնի մազերը ձեզ կդարձնեն ոճի թագուհի ու նորաձևություն թելադրող։
Թրենդ 3. Եթե դուք թխահեր եք, ապա ավելացրեք կարամելի երանգներ:
Թրենդ 4. Եթե դուք «աստղով» եք, ապա մազերի թարմ երանգների գունավոր ծայրերը շրջապատողներին կհուշի, որ դուք համարձակ և ստեղծագործ եք, սակայն չափը չեք անցնում։
Թրենդ 5. Եթե թխահեր եք, ապա ուշադրություն դարձրեք շոկոլադի խորը երանգներին. ասում են, որ գալիս է թխահերների դարաշրջանը, դուք պետք է պատրաստեք:
Թրենդ 6. Կարմրահեր
Վերջապես, կրակե կանայք կստանան արժանի ուշադրություն․ չէ՞ որ այդքան էլ հեշտ չէ կարմիր մազերով ծնվել՝ այդպիսի վարսեր կրելու համար խիզախություն է պետք:
Թրենդ 7. Մուգ արմատներ կամ ստվեր՝ արմատների վրա:
Մեզանից ոմանք հաջողակ են և մուգ արմատներ ստացել են մայր բնությունից․ 2-3 ամիս անց ներկած մազերի մուգ արմատներն իհայտ կգան։ Եթե դուք նրանցից չեք, ապա ներկեք արմատները 2-3 տոն ավելի մուգ, քան ձեր մազերն են՝ թրենդային ստվերի ազդեցությունը ստանալու համար:
Աղբյուր' LADYNEWS.am Դիտվել է 4666 անգամ
Читать на русском
|