Рус. Հայ.
ՍԵՐ, ԸՆՏԱՆԻՔ

Որո՞նք են տղամարդկանց գրավող կանանց 4 հատկությունները

14.02.2020

Եթե կարծում եք, որ տղամարդու ուշադրությունը գրավելու համար բավական է խորհրդավոր աչքով անել կամ ժպտալ, ապա խորապես սխալվում եք: Ինչ-որ մեկին՝ հնարավոր է: Բայց մենք փորձում ենք գտնել «արժանի» տղամարդուն: Այդ իսկ պատճառով շատ կարևոր է ձեր մեջ որոշակի հատկություններ զարգացնելը:

Որո՞նք։ Հիմա կասենք:


1. Նա նախընտրում է նրբագեղությունը, այլ ոչ՝ գռեհիկությունը

600x580

Հիմնական գործոններն են հիգիենան, մտավորական լինելը, հուզական հասունությունը: Սա այն է, ինչն, իրոք, գրավում է տղամարդուն, ոչ միայն ֆիզիոլոգիայի, այլև այլ բնազդների առումով: Ահա թե ինչու պետք չէ գռեհիկ լինել, քանի որ այդ դեպքում, ամենայն հավանականությամբ, «մեկանգամյա» հարաբերությունից բացի այլ բան չեք ստանա:

2. Ձեր իրական «Ես»-ը

600x580

Կարևոր է, որ ինքներդ դուք լինեք ձեր հարաբերությունների զարգացման հենց սկզբից: Հարկ չկա ձեզնից ստեղծեք այն անձին, ով դուք չեք, բայց միևնույն ժամանակ, հարկավոր չէ չափազանց անկեղծ լինել: Տղամարդիկ կնոջ մեջ սիրում են տեսնել որոշակի առեղծված, գաղտնիք, որը պետք է բացահայտել, բայց ոչ անմիջապես, այլ աստիճանաբար: Ահա թե ինչու պետք բացահայտվել փուլ առ փուլ, որպեսզի չվախեցնեք նրան ձեր հարձակողականությամբ: Հակառակ դեպքում, նա կարող է մտածել, որ դուք իր հետ կապված գլոբալ ծրագրեր ունեք: Մի վախեցրեք տղամարդկանց, ցույց մի՛ տվեք, որ ձեր հետ հարաբերությունները կամ ամուսնությունն իրենց «անկախության» և ազատության կորուստն են: Դա այդքան էլ այդպես չէ: Այնուամենայնիվ, երբեմն տղամարդիկ կարող են սպասվածից շատ չափազանցնել։

3. Ձեր կանացիությունը

600x580

Հիշեք, որ կանացիությունը ոչ միայն բարձր կրունկները, դիմահարդարումն ու գեղեցիկ զգեստներ են, այլև շատ ավելի խորն է: Lինել կին՝ նշանակում է լինել զգացմունքային և ըմբռնող: Ընդունել ձեր տղամարդուն այնպիսին, ինչպիսին որ կա, աջակցել նրան դժվար պահերին և հոգ տանել: Օգնեք նրան հասկանալ ինքն իրեն, հատկապես, երբ նա ի վիճակի չէ ինքնուրույն դա անել: Ահա, թե որն է իրական կանացիությունը:

4. Հավերժական գաղտնիք

600x580

Մենք արդեն նշել ենք, թե որքան կարևոր է տղամարդու համար առեղծված մնալը: Առաջին հերթին մի եղեք կանխատեսելի: Փորձեք ինչ-որ հետաքրքիր բան մտցնել ձեր համատեղ կյանքում` անսպասելի անակնկալներ, չնախատեսված ուղևորություններ, հետաքրքիր որոշումներ: Դա ոչ միայն թույլ կտա բազմազան դարձնել կյանքը, այլև ամրապնդել ձեր հարաբերությունները:

Աղբյուր' LADYNEWS.am

Դիտվել է 2218 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչից է պետք խուսափել հարաբերությունների սկզբում, որպեսզի դրանք երկարատև լինեն

03.09.2020
Նոր հարաբերությունները լի են ուրախ պահերով, հուզմունքով, բայց նաև՝ որոգայթներով: Ինչպե՞ս վարվել ծանոթության առաջին օրերից, և ինչպե՞ս ճիշտ կառուցել հարաբերությունները:

5 աննկատ սխալ, որոնք ձեր սեքսը կդարձնում են ավելի վատը, քան երեկ էր

25.08.2020
«Հաճույքի մրցավազքի» համար միայն ցանկությունը բավարար չէ․ դուք գոնե պետք է ծանոթ լինեք այն հրահանգներին, որոնք մասնագետները տալիս են առողջ սեռական հարաբորությաուններ ունենալու համար։

Որակյալ սեքսի կանոնները. 8 քայլ մտերմության նոր մակարդակի հասնելու համար

11.08.2020
Սեքը կարևոր տեղ է գրավում մեր կյանքում և ֆիզիկական ու հոգեբանական առողջության էական գործոն՝ սպորտի, պատշաճ սնվելու, մտավոր գործունեության և այլն հետ միասին:

Ինչպե՞ս «անտեսել» տղամարդուն, որպեսզի նա միայն ձեր մասին մտածի

06.08.2020
Ի՞նչ են մտածում ուժեղ սեռի ներկայացուցիչներն այն կանանց մասին, ովքեր ուշադրություն չեն դարձնում իրենց վրա:

Գիտնականները պարզել են, թե ինչն է կանանց հասցնում գերագույն հաճույքի

23.07.2020
Ստացված տվյալները օգնել են ուսումնասիրել այն գործոնները, որոնք անմիջականորեն ազդում են կանանց օրգազմի վրա:

Կանայք և տղամարդիկ տարբեր կերպ են սիրահարվում․ 4 զարմանալի օրինաչափություն

25.06.2020
Տղամարդիկ ավելի վաղ են ասում «ես քեզ սիրում եմ», իսկ կանայք՝ ավելի հաճախ:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
24-09-2020 08:30
Ամերիկուհին կասկածվում է ամուսնու սպանության մեջ, ում թունավորել է թունավոր սնկերով։ Կատրինա Ֆաութսը եւ Թերի Հոփքինսը մեղադրվում են 50-ամյա Դեւիդ Ֆաութսի սպանության մեջ: Կատրինայի բջջային հեռախոսում հայտնաբերվել են Google-ում թունավոր սնկերի եւ դեղերի գերչափաքանակի մասին հարցումներ։
24-09-2020 06:45
93 տարեկան հասակում մահացել է ֆրանսիացի լեգենդար երգչուհի Ժյուլիետ Գրեկոն:
24-09-2020 05:33
Instagram-ի ավստրալացի մոդել 25-ամյա Մոնիկ Ագոստինոն , որը պատկերում է Կատու կնոջ, կալանավորվել է հանցագործությունների շարքի պատճառով, ներառյալ դիմակով կողոպուտներ եւ խանութներում գողություններ։
24-09-2020 02:38
Ամերիկացի դերասանուհի 31-ամյա Էմմա Սթոունը և 35-ամյա ռեժիսոր Դեյվ Մաքքերին գաղտնի ամուսնացել են: Զույգը, որը նշանադրվել էր դեկտեմբերին և պատրաստվում էր ամուսնանալ մարտին, բայց չեղյալ հայտարարեց արարողությունը COVID-19-ի պատճառով, վերջապես օրինականացրել է իրենց հարաբերությունները
24-09-2020 01:59
Վերջերս 39-ամյա Փերիս Հիլթոնը վավերագրական ֆիլմում պատմել է Յուտայի գիշերօթիկ դպրոցում իր ունեցած բռնությունների և այն մասին, թե ինչպես է մանկության տարիների վերքն ազդել իր կյանքի վրա:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ սեպտեմբեր 2020 թ․

01.09.2020
Սեպտեմբերը ձեզ համար շատ փոփոխություններ է պատրաստել ինչպես աշխատանքաիյին, այնպես էլ անձնական ճակատում:

LADYNEWS TV
Նաստյա Կամենսկիխը ներկայացրել է A HUEVO երգի տեսահոլովակը, որը մեքսիկերենից թարգմանաբար նշանակում է «զիլ»։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
21.09.2020
Դիտվել է 1609 անգամ
20.09.2020
Դիտվել է 1195 անգամ
23.09.2020
Դիտվել է 577 անգամ
18.09.2020
Դիտվել է 391 անգամ
22.09.2020
Դիտվել է 282 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster