Կայացավ փոքրիկ մոդելների գեղեցկության Prince & Princess դեֆիլեյի ցուցադրությունը
04.12.2019
Կայացավ է 3-10 տարեկան աղջիկների և տղաների գեղեցկության Prince & Princess դեֆիլեյի ցուցադրությունը:
Երևանի «Մոսկվայի տանը» անցկացված երեկոյի ընթացքում, որը կազմակերպել էր Փանոսյան բարեգորձական հիմնադրամը, փոքրիկ մոդելները հանդես եկան երկու ոճով՝ ազատ-սպորտային և տոնական-դասական:
Ցուցադրության ընթացքում ապագա մոդելները ներկայացան բավականին ինքնավստահ և անկաշկանդ, իսկ փոքր-ինչ հուզմունքն արդարացված էր, քանի որ սա նրանց առաջին բեմական ելույթն էր: Ցուցադրված նմուշներից յուրաքանչյուրում հստակ արտահայտվեցին ծնողներիի ինքնատիպ ձեռագրերը:
Գովասանքի խոսքերից ու ջերմ ծափողջյուններից բացի փոքրիկներին սպասվում էր հաճելի անակնկալ՝ նվերների տեսքով։
Դիտվել է 2583 անգամ
|