Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ դեկկտեմբերի 2-8-ը 2019 թ․

02.12.2019

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկկտեմբերի 2-8-ը. Խոյ

Այս շաբաթ բարենպաստ է փաստաթղթեր ստորագրելու և լուրջ որոշումներ կայացնելու համար: Ժամանակաշրջանը նպաստավոր է շփումների համար՝ նոր ծանոթություններ հաստատեք և պահպանեք հները. այն ձեզ պետքական է: Եղեք ներողամիտ այլ մարդկանց թուլությունների նկատմամբ:


Շաբաթվա աստղագուշակ՝ դեկկտեմբերի 2-8 -ը. Ցուլ

Ամեն ինչ ձեր ձեռքերում է: Եվ տանը կհաղթահարեք բոլոր ներքին խնդիրները, և աշխատանքի վայրում կփայլեք ձեր գիտելիքներով: Միայն թե գործընկերների հետ կարող են ծագել թյուրիմացություններ՝ ոչ թե ձեր մեղքով, այլ ձեր հանդեպ նախանձից: Զգույշ եղեք ճանապարհներին:

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկկտեմբերի 2-8-ը. Երկվորյակ

Մի վախեցեք հիմա ինքներդ ձեզ վրա մեծ գումարներ ծախսելուց. այս ժամանակահատվածը նախատեսված է դրա համար: Գնեք նվերներ ձեր սիրելիի համար, անակնկալներ մատուցեք ձեր մերձավորներին: Դեկտեմբերի 2-ին կամ 3-ին զանգահարեք այն անձին, որի հետ միառժամանակ դադարել էիք շփվել: Նա սպասում է ձեր ազդանշանին:

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկկտեմբերի 2-8-ը. Խեցգետին

Դուք պատրաստ չեք լինի այն լարված ժամանակաշրջանին, որը ձեզ մատուցել է ճակատագիրը: Խնդիրները հաղթահարելու համար որոշումները հանգիստ կայացրեք: Հանգստյան օրերին պարզապես պետք է դադար տալ: Եվ ավելի լավ է, եթե դրանք լինեն պասիվ, և ոչ թե ակտիվ:

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկկտեմբերի 2-8-ը. Առյուծ

Փորձեք խուսափել շփվել ձեզ համար տհաճ մարդկանց հետ: Հիմա կարևոր է էներգիա կուտակել, այլ ոչ թե այն մանրուքների վրա վատնել: Այս օրերին ցանկացած արկած ձեզ համար չէ: Հեռու մնացեք ամեն ինչից: Ավելի լավ է տանը համալիր մաքրում կատարել՝ ազատվելով ավելորդ իրերից:

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկկտեմբերի 2-8-ը. Կույս

Ձեզ համար նախատեսված է ընտանեկան արձակուրդ: Ծրագրեք այն դեկտեմբերի 5-8-ը: Այժմ աշխատանքն ավելի լավ է տեղափոխվել երկրորդ պլան, չնայած բոլոր հավակնություններին: Դժվար հարաբերություններ կարող են զարգանալ մտերիմ ընկերների հետ: Նրանց ժամանակ տվեք. թյուրիմացությունը կհարթվի միայն Ամանորին ընդառաջ:

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկկտեմբերի 2-8-ը. Կշեռք

Ձեզ սպասում է հանգիստ և ուրախ շրջան: Լավ նորություներ կբերեն երեխաները, ինչը ձեզ առիթ կտա հպարտանալու նրանցով: Ավագ սերունդն ուշադրություն կպահանջի, պետք է հաշտվեք դրա հետ: Ավելի լավ է հիմա պարտք չտալ նույնիսկ մերձավոր մարդկանց՝ փոխհարաբերությունները փչացնելու վտանգ կա:

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկկտեմբերի 2-8-ը. Կարիճ

Ցանկացած անհաջողությունների դեպքում, որոնք կարող են պատահել ձեզ այժմ, կարևոր է ոչ թե խուճապի մատնվելը, այլ գտնել դրանց պատճառը: Այդ դեպքում կկարողանաք խուսափել խնդիրներից: Կարող եք փորձարկումներ կատարել արտաքին տեսքի հետ և գրանցվել գեղեցկության սրահում: Ուրախացրեք ինքներդ ձեզ այն փոփոխություններով, որոնք նախկինում չէիք կարող թույլ տալ:

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկկտեմբերի 2-8-ը. Աղեղնավոր

Աշխատանքային բոլոր կարևոր առաջադրանքներն ավարտեք մինչև հանգստյան օրերը: Մի փորձեք փախչել ձեր զգացմունքներից. ավելի լավ է խոստովանել դրանք: Ամուսնացած Աղեղնավորները կարող են դժվարություններ ունենալ հարաբերություններում: Այս ժամանակահատվածը պարզապես անհրաժեշտ է գոյատևել:

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկկտեմբերի 2-8-ը. Այծեղջյուր

Այս շաբաթ հուզմունքի շատ պատճառներ կունենաք: Կարևրը' «տաք գլխով» չգործելն է․ այդ դեպքում սխալներ չեք գործի: Լավ կլինի, եթե ձեզ շրջապատեն համախոհ մարդիկ: Հոգ տարեք ձեր առողջության մասին, մի անտեսեք բուժումը, եթե այն ձեզ անհրաժեշտ է:

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկկտեմբերի 2-8-ը. Ջրհոս

Ավելի լավ է մի կողմ թողնել բարդությունները, որպեսզի ուրիշներին ցուցադրեք ձեր տաղանդները. չեք զղջա դրա համար: Գայթակղություն կունենաք գնելու մի բան, որը ձեզ բոլորովին պետք չէ: Փորձեք հաղթահարել այդ ցանկությունը: Դեկտեմբերի 4-ին, չորեքշաբթի օրը, խորհուրդ է տրվում լինել միայնակ և դադար վերցնել բոլոր գործերից:

Շաբաթվա աստղագուշակ՝ դեկկտեմբերի 2-8-ը․ Ձկներ

Կատարյալ ժամանակ է նոր աշխատանք փնտրելու համար, եթե ինչ-որ բան չի գոհացնում հնում: Այժմ կարող եք նաև աշխատավարձի բարձրացում պահանջել: Ստացված առաջարկներին պետք է զգուշությամբ վերաբերվել: Իսկ նոր ընկերներին ստուգեք հանգամանորեն, որպեսզի չսխալվեք:

Ամենօրյա աստղագուշակին կարող եք ծանոթանալ LADYNEWS.am կայքում՝ այստեղ։

Դիտվել է 2827 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ փետրվարի 17-23-ը 2020 թ․

17.02.2020
Անձնական կյանքը կբարելավվի նրանց համար, ովքեր փորձում են ազատվել ճնշող միայնությունից:

Շաբաթվա աստղագուշակ․ փետրվարի 10-16-ը 2020 թ․

10.02.2020
Ձեր ուժերը, կարողությունները և հմտությունները լիարժեք պահանջարկ կունենան: Բայց դուք, կարծես, շատ եք խրվել մանրուքների և մանրամասների մեջ և դա չեք նկատելու:

Շաբաթվա աստղագուշակ․ փետրվարի 3-9-ը 2020 թ․

03.02.2020
Ի վերջո, հնարավորություն կա, որ նախընտրած հոբբին վերածվի հիմնական մասնագիտության:

Շաբաթվա աստղագուշակ․ հունվարի 27-ից փետրվարի 2-ը 2020 թ․

27.01.2020
Սիրահարվելու համար սա լավ ժամանակահատված է, իսկ զգացմունքը կարող է առաջանալ կտրուկ և անսպասելիորեն, ինչպես կայծակը՝ պարզ երկնքում:

Շաբաթվա աստղագուշակ․ հունվարի 20-26-ը 2020 թ․

20.01.2020
Լավ ժամանակահատված է կարիերա կառուցելու, աշխատատեղը փոխելու, մասնագիտական հմտությունները բարելավելու համար:

Շաբաթվա աստղագուշակ․ հունվարի 13-19-ը 2020 թ․

13.01.2020
Գործնականում ամբողջ շաբաթ ձեզ համար դժվար կլինի լողալ հոսակքին հակառակ, դիմակայել այնպիսի հանգամանքների, որոնք հաճախ ձեր օգտին չեն լինի: Եվ, այնուամենայնիվ, պետք է ջանալ:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-02-2020 09:12
Հարցմանը մասնակցած զբոսաշրջիկները նշել են լավագույն քաղաքը Բոլոր սիրահարների օրվա տոնակատարության համար: Որպես աշխարհի ամենառոմանտիկ քաղաք ամենից շատ ձայներ՝ 36 տոկոս, հավաքել է Վերոնան (Իտալիա): Երկրորդ տեղում Փարիզն է,  21 տոկոսը ձայների, իսկ երրորդում՝ Հռոմը (18%):
17-02-2020 09:10
Alcon Entertainment ամերիկյան կինոընկերությունը ձեռք է բերել Սեսիլյա Ահեռնի «Postscript» գրքի հիման վրա ֆիլմ ստեղծելու իրավունքը: Կինոնկարը կդառնա այն պատմության շարունակությունը, որը ցուցադրվել է «P.S. Ես քեզ սիրում եմ» դրամայում:
17-02-2020 08:58
Քննչական կոմիտեն սկսել է ստուգել հանգամանքները, որոնց հետեւանքով Մոսկվայի կենտրոնում՝ Killfish ակումբում, կարկանդակներ ուտելու մրցույթի ժամանակ երիտասարդ կինը մահացել է: Երիտասարդ կինը հաղթել էր բոլորին, սակայն արդյունքում խեղդվել ուտելիքից:
17-02-2020 03:19
Իտալական Gucci, ֆրանսիական Louis Vuitton նորաձևության տներին և ամերիկյան Saks խանութների ցանցին մեղադրել են աշխատակիցների դեմ դավադրություն կազմակերպելու համար:
17-02-2020 02:04
Պետերբուրգի բնակչուհին կծել է իր վրա հարձակված բռնարարին՝ զրկելով նրան էրեկցիայից. երիտասարդ բնակչուհին դարձել է հարձակման զոհ Պետերբուրգի Կրասնոսելսկի շրջանի իր շենքի շքամուտքում, տղամարդը վճռական էր տրամադրված, սակայն նրան չի հաջողվել ո՛չ բռնաբարել, ո՛չ թալանել։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ փետրվար 2020 թ․

01.02.2020
Լավ տրամադրությունը կարևոր դեր կխաղա հաջողության հասնելու համար, բայց դուք պետք է թույլ չտաք, որ ձեր միջավայրում հայտնվեն անձնական շահ փնտրղ ահատներ:

LADYNEWS TV
Հայաստանը «Եվրատեսիլ 2020» երգի մրցույթում կներկայացնի հունահայ երգչուհի Աթենա Մանուկյանն իր Chains On You երգով:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.02.2020
Դիտվել է 5844 անգամ
12.02.2020
Դիտվել է 850 անգամ
14.02.2020
Դիտվել է 589 անգամ
17.02.2020
Դիտվել է 491 անգամ
14.02.2020
Դիտվել է 245 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster