Рус. Հայ.
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Աստղագուշակ դեկտեմբերի 2019 թ

01.12.2019

Աստղագուշակ դեկտեմբերի 2019 թ. Խոյ

Մի փորձեք լինել այն, ով չեք: 2019-ի վերջին ամսում շատ շփումներ կունենաք: Որոշ հանդիպումներ տեղի կունենան առաջին անգամ, և դուք, հավանաբար, կցանկանաք մեծ տպավորություն թողնել նոր ծանոթի վրա: Չափից դուրս ջանք մի թափեք, թե չէ կստացվի հայտնի անեկդոտի նման .«Ես այնքան էի ուզում նրան դուր գալ, որ չհասկացա, նա ինձ դուր եկա՞վ, թե՞ ոչ։

Բարենպաստ օրերն են' 1, 3, 6, 9, 12, 21
Անբարենպաստ օրերը' 2, 5, 13, 18, 22, 28

Աստղագուշակ դեկտեմբերի 2019 թ. Ցուլ

Ապրեք ներկայով, բայց ապագայի մասին ևս մտածեք: Հաճախ ասում են. «Տալիս են՝ վերցրու»: Աստղերը խորհուրդ են տալիս դեկտեմբերին այս արտահայտությունը դարձնել ձեր նշանաբանը: Տիեզերքը ձեզ, իսկապես, շատ բան կտա՝ նյութական հարստություն, նոր մարդկանց և հին ընկերների հետ ջերմ հանդիպումներ: Ընդունեք այդ նվերները ՝ չմոռանալով մտքով երախտագիտության խոսքեր ուղարկել դեպի տիեզերք: Գիտե՞ք, որ երախտագիտության էներգիան ուժեղագույններից մեկն է:

Բարենպաստ օրերն են' 1 4, 8, 14, 25, 28, 30

Անբարենպաստ օրերը' 1, 5, 7, 15, 22, 27

Աստղագուշակ դեկտեմբերի 2019 թ. Երկվորյակներ

Ապրեք վստահությամբ, որ ամեն ինչ կստացվի: Մոլորակները դեկտեմբերին ձեր մեջ կարթնացնեն ամեն ինչում լավագույնը և առաջինը լինելու gանկություն: Որոշակի ջանքեր գործադրելով դուք անպայման կհասնեք դրան: Ավելին, դափնիները ձեզ համար պատրաստված են այնտեղ, որտեղ դուք չեք էլ սպասում: Ընդունեք գովասանքի խոսքեր և հաճոյախոսություններ, բայց դրանից գլխապտույտ չունենաք։

Բարենպաստ օրերն են' 5, 12, 18, 23, 28, 30
Անբարենպաստ օրերը' 1, 4, 8, 13, 18, 24

Աստղագուշակ դեկտեմբերի 2019 թ. Խեցգետին

Թողեք որ անցյալը վերջապես հեռանա ձեր կյանքից: Խեցգետինները հակված են փայփայել հիշողությունները' ինչպես վատ, այնպես էլ լավը․ երազել և երևակայել, որպեսզի մտքով վերադարձնել որոշ իրադարձություններ՝ դրանք վերապրելու, երբեմն՝ վերաշարադրելու համար: Դեկտեմբերին աստղերը կոչ են անում ազատվել այն ամենից, ինչն արդեն կորցրվել է: Վերջ տվեք և սկսեք ձեր կյանքի նոր հատորը: Կտեսնեք՝ այն շատ ավելի հետաքրքիր և զվարճալի կլինի:

Բարենպաստ օրերն են' 1, 4, 8, 15, 21, 27
Անբարենպաստ օրերը' 2, 7, 11, 19, 22, 28

Աստղագուշակ դեկտեմբերի 2019 թ. Առյուծ

Հավատացեք հրաշքներին, և դրանք կկատարվեն ձեզ հետ: Ամիսը սկսեք՝ ձևակերպելով ձեր ցանկությունները (առանց «ոչ» մասնիկի), գրեք դրանք թղթի վրա, ապա պատկերացրեք, որ յուրաքանչյուրն իրականացել է: Փորձեք զգալ ցանկության իրականացման պահը, ապրել հուզմունքը, հոգեկան վերելքը, ուրախությունը: Իսկ հետո ազատ արձակեք ցանկություններին, մոռացեք դրանց մասին: Կախարդանքը սկսվում է ...

Բարենպաստ օրերն են' 2, 6, 9, 14, 19, 23
Անբարենպաստ օրերը' 4, 11, 18, 24, 28, 30

Աստղագուշակ դեկտեմբերի 2019 թ. Կույս

Հասնելով գագաթին, կանգ մի՛ առեք՝ ձգտեք նոր բարձունքների: Այս ամիս դուք առիթ կունենաք (գուցեև ոչ մեկը) հպարտանալու ինքներդ ձեզնով․ կհասնեք ձեր նպատակին, և ինչ-որ առումով, նույնիսկ, կգերազանցեք ձեր ծրագրերը: Լսո՞ւմ եք։ Ձեր պատվին ծափահարություններ են հնչում: Ծափահարեք նաև դուք՝ ձեր սեփական աշխատասիրությանը, դիմացկունությանը և կամքին:

Բարենպաստ օրերն են' 4, 7, 11, 15, 21, 27
Անբարենպաստ օրերը' 3, 5, 13, 19, 24, 29

Աստղագուշակ դեկտեմբերի 2019 թ. Կշեռք

Վստահեք երազներին և կանխազգացողությանը: Դեկտեմբերին շատ կարևոր է լսել սիրտի ձայնը և գործել դրա հետ ներդաշնակ: Ոչ միշտ դա հեշտ կլինի. ներսից եկող պատասխանը կարող է հիմար և անհեթեթ թվալ: Բայց դուք սխալվում եք: Ապրեք դրա հետ մեկ-երկու օր, և դուք կհասկանաք, որ ձեր լսածը հենց այն է, ինչ ուզում եք և ձեզ հարկավոր է:

Բարենպաստ օրերն են 5, 10, 16, 21, 27, 30
Անբարենպաստ օրերը' 1, 6, 13, 20, 23, 28

Աստղագուշակ դեկտեմբերի 2019 թ. Կարիճ

Դուրս եկեք կյանքի մասին ձեր սեփական պատկերացումների շրջանակից: Դեկտեմբերին դուք կհասկանաք, որ կարող եք շատ ավելին ստանալ, քան այս պահին ձեր ունեցածն է․ փող, համբավ, սեր, ընկերներ, ամեն ինչ: Այս ամիս ներքին ուժերը կարթնանան, շատ գաղափարներ ի հայտ կգան։ Իսկ թե ինչպես հասնել դրաց իրականացմանը՝ տեխնիկայի հարց է: Դրա հետ կապված ևս ոչ մի խնդիր չի լինի. աստղագուշակն ավելի քան բարենպաստ է:

Բարենպաստ օրերն են' 4, 9, 12, 21, 25, 31
Անբարենպաստ օրերը' 2, 5, 15, 19, 20, 28

Աստղագուշակ դեկտեմբերի 2019 թ. Աղեղնավոր

Գնահատեք նրանց, ովքեր ձեր կողքին են: Դուք գիտեք ընկերություն անել բոլորից լավ: Դեկտեմբերին, մոլորակների ազդեցության տակ, ձեր ընկերների շրջանակը կընդլայնվի, այն կներառի հետաքրքիր ճակատագրեր և անսովոր հետաքրքրություններ ունեցող մարդկանց: Հնարավոր է, որ այս ամիսը ձեզ թույլ տա հանդիպել մի ընկերոջ հետ, ում երկար տարիներ չէիք տեսել: Հանդիպումը երկուսիդ էլ մեծ ուրախություն կպատճառի:

Բարենպաստ օրերն են' 1, 5, 10, 15, 25, 31
Անբարենպաստ օրերը' 3, 9, 11, 19, 23, 26

Աստղագուշակ դեկտեմբերի 2019 թ. Այծեղջյուր

Գտեք հավասարակշռությունն անձնական կյանքի և աշխատանքի միջև: Այս ամիսը ձեզ համար կլինի ակտիվ և, հավանաբար, սթրեսային. դեկտեմբերին ստիպված կլինեք վերափոխել շատ բաներ: Եվ ինչպե՞ս հասցնել ամեն ինչ: Գրագետ պլանավորում և դրա խստորեն պահպանում․ սա է հաջողության բաղադրատոմսը: Եթե դուք դեռ օրագիր չեք պահում, ժամանակն է ձեռք բերելու։

Բարենպաստ օրերն են' 2, 9, 17, 21, 25, 31
Անբարենպաստ օրերը' 3, 6, 13, 16, 20, 26

Աստղագուշակ դեկտեմբերի 2019 թ. Ջրհոս

Կյանքին ավելի թեթև նայեք: Դեկտեմբերին աստղերը հիշեցնում են. «Ամբողջ կյանքը խաղ է»: Խաղացեք, սիրելի Ջրհոսներ և զվարճացեք: Անհաջողությունների համար, եթե այդպիսիք լինեն, մի անհանգստացեք, դուք կունենաք անեն ինչ հետ բերելու հնարավորություն: Եվ, առհասարակ, եթե Տիեզերքը չի տալիս ձեր ուզածը, նշանակում է, որ այն ձեզ ավելի լավ նվեր է պատրաստում:

Բարենպաստ օրերն են' 5, 10, 16, 22, 28, 31
Անբարենպաստ օրերը' 1, 5, 9, 14, 23, 26

Աստղագուշակ դեկտեմբերի 2019 թ. Ձկներ

«Դեկորացիաները» փոխելու ժամանակն է։ Երբ մի դուռ փակվում է, բացվում է մեկ ուրիշը: Դեկտեմբերին որոշ դռներ կփակվեն ձեր առջև (այդ ժամանակ հիշեք նշված ասույթը), մի քանիսն էլ՝ ինքներդ կփակեք։ Ձմռան առաջին ամիսն է․ ժամանակն է հրաժեշտ տալու այն ամենին, ինչն արդեն հնացել է, դադարել է գոհացնել և քայլ առնել դեպի նորը' գործի, հետաքրքրության, սիրո, տան:

Բարենպաստ օրերն են' 1, 9, 17, 20, 25, 29
Անբարենպաստ օրերը' 4, 7, 11, 18, 24, 27

Օրվա աստղագուշակին ծանոթացեք մեր կայքում՝ այստեղ։

Դիտվել է 6225 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ամսվա աստղագուշակ․ փետրվար 2020 թ․

01.02.2020
Լավ տրամադրությունը կարևոր դեր կխաղա հաջողության հասնելու համար, բայց դուք պետք է թույլ չտաք, որ ձեր միջավայրում հայտնվեն անձնական շահ փնտրղ ահատներ:

Աստղագուշակ 2020 թվականի հունվարի

31.12.2019
Մի կառչեք անցյալից, հրաժեշտ տվեք այն ամենին, ինչը ձեզ այլևս պետք չէ: Եթե լինեք բավականաչափ շարժուն և քաջ, ապա կիմանաք, թե աստղերը որքան զարմանալի հնարավորություններ են պատրաստել մեզ համար:

Աստղագուշակ դեկտեմբերի 2019 թ

01.12.2019
Ապրեք վստահությամբ, որ ամեն ինչ կստացվի: Մոլորակները դեկտեմբերին ձեր մեջ կարթնացնեն ամեն ինչում լավագույնը և առաջինը լինելու gանկություն:

Աստղագուշակ նոյեմբերի 2019 թ

01.11.2019
Մի շրջանակեք ձեր երազանքները: Նոյեմբերին կգիտակցեք, որ թերագնահատում եք ձեր հնարավորություններն ու կարողությունները:

Աստղագուշակ հոկտեմբերի 2019 թ

01.10.2019
Բարձրություն հավաքեք՝ թռիչքը հիանալի կանցնի: Հոկտեմբերին մոլորակների դիրքը կօգնի ձեզ լուծել երկարամյա խնդիրները:

Աստղագուշակ սեպտեմբերի 2019 թ

03.09.2019
Դուք կունենաք բազմաթիվ ծրագրեր և ցանկություններ, որոնք հնարավոր է ամբողջությամբ իրականացնել:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
21-02-2020 10:50
Եգիպտոսում Թութանհամոն փարավոնի դամբարանի տարածքում ռադիոտեղորոշիչ ուսումնասիրությունը բացահայտել է պատերից այն կողմ թաքնված սրահների առկայության հավանականությունը: Հետազոտությունները կարող են բացահայտել փարավոնի մոր՝ Նեֆերտիտի թագուհու դամբարանի իրական վայրը:
21-02-2020 10:46
«Take on me» հիթի a-ha հոլովակը 1 միլիարդ դիտում է հավաքել YouTube-ում:
21-02-2020 10:39
Սկանդինավյան նկարիչներ Իդա Յոնսոնն ու Սայմոն Սաարինենը, ինչպես նաեւ շվեդ մոդելավորող Բեատե Կարլսոնը շորտեր են ստեղծել, որոնք նմանակում են Քիմ Քարդաշյանի հետույքը:
21-02-2020 10:25
Փետրվարի 21-ին աշխարհի բազմաթիվ քաղաքներ, հատկապես նրանք, որոնք տուրիզմի կենտրոն են, նշում են Էքսկուրսավարների համաշխարհային օրը:
21-02-2020 03:47
Ամերիկացի փոփ-երգչուհի Բրիթնի Սփիրսը հիվանդանոց է տեղափոխվել կոտրված ոտքով: Այդ մասին Instagram-ում հայտնել է նրա սիրեցյալը՝ Սեմ Ասգարին։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ փետրվար 2020 թ․

01.02.2020
Լավ տրամադրությունը կարևոր դեր կխաղա հաջողության հասնելու համար, բայց դուք պետք է թույլ չտաք, որ ձեր միջավայրում հայտնվեն անձնական շահ փնտրղ ահատներ:

LADYNEWS TV
Բելգիահայ երգչուհի Keyoh-ը նոր տեսահոլովակ է թողարկել, որը ոգեշնչված է հայերեն բառերով եւ ռիթմերով: Նրա նոր` «Yaribo» տեսահոլովակում նրան հայերենով ձայնակցել են ավելի, քան 35 երկրների ներկայացուցիչներ:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.02.2020
Դիտվել է 1783 անգամ
18.02.2020
Դիտվել է 999 անգամ
19.02.2020
Դիտվել է 586 անգամ
17.02.2020
Դիտվել է 502 անգամ
20.02.2020
Դիտվել է 316 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster