Նոր թրենդ․ թարթիչներ՝ ունքերի փոխարեն
10.10.2019
Մենք անհամբերությամբ ենք սպասում նորաձևության ցուցադրություններին, քանի որ հենց այդ օրերին է, որ հայտնվում են մեծ թվով խենթ միտումներ:
Հանրահայտ Gucci նորաձևության տունը ցուցադրել է գարուն-ամառ 2020 նոր հավաքածուն ու դարձել ամենաշատը քննարկվողը համացանցում: Եվ այդ ամենը շնորհիվ մոդելների անսովոր դիմահարդարման, որոնք ստեղծվել են հանրաճանաչ դիմահարդար Թոմաս դե Կլյուվերի կողմից:
Դիմահարդարը որոշել էր դիմահարդարման ամբողջ շեշտը դնել թարթիչների ու հոնքերի վրա: Նա այլ դիմահարդարման ապրանքներ չի օգտագործել:
Թարթիչ-հոնքերը իսկական սենսացիա են դարձել: Ամբողջ համացանցը հագեցած է դիմահարդար-նկարչի նոր «ստեղծագործությամբ»: Չենք զարմանա, եթե շուտով այդպիսի հոնքերով աղջիկներ հայտնվեն նաև մեր շրջապատում:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 3992 անգամ
Читать на русском
|