Ջենիֆեր Լոուրենսը գաղտնի ամուսնացել է
18.09.2019
Հոլիվուդյան աստղ Ջենիֆեր Լոուրենսն ամուսնացել է Կուկ Մարոնի հետ։
Page Six-ի հաղորդմամբ՝ զույգին նկատել են ամուսնությունների գրանցման մահնեթենյան գրասենյակի մոտ՝ անվտանգության աշխատակիցների և մի քանի մտերիմների հետ։
Դերասանուհու և թանգարանի սեփականատիրոջ միջև սիրավեպը սկսվել է 2018 թվականին։ 2019-ի փետրվարին նրանք հայտարարել էին նշանադրության մասին։
Հիշեցնենք, որ Ջենիֆեր Լոուրենսը «Օսկար»-ի մրցանակակիր է, «Ոսկե գլոբուս» մրցանակի եռակի հաղթող։
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 4818 անգամ
Читать на русском
|