Рус. Հայ.
ԴԵՍԻՑ-ԴԵՆԻՑ

21-րդ դարն առանց քիմիայի. ARMENIAN KINGDOM TEA

12.09.2019

Մոտ 5000 տարի առաջ չինական Շեն Նունի կայսրը, ով սիրում էր սեփական փորձով բացահայտել բույսերի ազդեցությունն օրգանիզմի վրա, մի անգամ 100 բույս է փորձում, որից 72-ը թունավոր են լինում: Թունավորված, ուժասպառ ծառի տակ պառկած ժամանակ նրա վրա թեյի տերև է ընկնում, կայսրը փորձում է այդ տերևն ու անմիջապես կազդուրվում: Այդպիսով բացահայտվում է այս անուշաբույր ըմպելիքի առողջարար ազդեցությունը և մինչ օրս աշխարհի տարբեր անկյուններում այն օգտագործվում է ոչ միայն որպես համեղ ըմպելիք, այլև որպես հրաշագործ դեղամիջոց:

Իսկ թե ինչ առանձնահատկություն ու օգտակարություն ունի Հայաստանի բնաշխարհում աճող խոտաբույսերից պատրաստված հայկական արտադրության ARMENIAN KINGDOM ապրանքանիշի թեյերի հրաշալի համադրությունների ընտրանին, պատմում է բժշկական գիտությունների թեկնածու գինեկոլոգ-էնդոկրինոլոգ Լիլիթ Կուջոյանը:

- Թեյերն ունեն առողջարար նշանակություն օրգանիզմի համար, մասնավորապես բարձրացնում են օրգանիզմի դիմադրողականությունը, պայքարում են տարաբնույթ պարազիտների, միկրոբների դեմ, լավացնում արյան շրջանառությունը, ինչպես նաև ունեն միզամուղ հատկություն, որոշ տեսակներ օժտված են նիհարեցնող և նյութափոխանակությունը լավացնող հատկությամբ:

Ուրցով թեյն անչափ օգտակար է: Այն ունի հակաբորբոքային ազդեցություն, խորխաբեր է, ինչպես նաև ունի միզամուղ հատկություն, որը նպաստում է այտուցների և բարձր ճնշման դեպքում ճնշման կարգավորմանը: Ուրցով թեյն ունի հանգստացնող հատկություն:

Հանգստացնող հատկությամբ աչքի է ընկնում նաև նանայով թեյը: Նանան իր օգտակարության շնորհիվ համարվում է բույսերի թագուհին: Օրվա տարբեր ժամերին պատրաստված նանայով թեյն ունի տարբեր նշանակություններ օրգանիզմի համար: Առավոտյան այն առույգացնող է, կեսօրին լավացնում է նյութափոխանակությունը, երեկոյան հանգստացնում է: Նանայով թեյն օգտակար է արյունատար համակարգի համար, ունի նաև ճնշումն իջեցնող միզամուղ հատկություն:

600x580

Եթե միաժամանակ սիրում եք և՛ ուրց, և՛ նանա, ապա նախապատվությունը կարող եք տալ ուրցի և նանայի համադրությամբ սև թեյին: Այն բարելավում է մարսողությունը, նվազեցնում քաշը, օգնում պահել օրգանիզմում ջրի անհրաժեշտ չափաբաժինը, թարմացնում է և առույգացնում:

Բոլոր նրանք, ովքեր ունեն ճնշման խնդիր, կարող են ընտրել դարչինի և մեխակի համադրությամբ սև թեյ: Սև թեյը պարունակում է տանին և կոֆեին, որոնք առույգացնող ազդեցություն ունեն: Դարչինը լավացնում է նյութափոխանակությունը. նրանք, ովքեր ցանկանում են նիհարել, կարող են խմել դարչինով թեյ: Մեխակը լավացնում է արյան շրջանառությունը: Մեխակ-դարչին համադրությունը բարենպաստ ազդեցություն ունի սիրտ-անոթային համակարգի վրա:

600x580

Համի ու բույրի յուրահատուկ համադրություն է ներկայացնում ARMENIAN KINGDOM ապրանքանիշի թեյերի փունջը' նանայի, ուրցի, մեխակի և դարչինի համադրությամբ: Այն հարուստ վիտամիններով ու միկրոէլեմենտներով, օմեգա-3 և օմեգա-9 ճարպաթթուներով:

Այնպես որ, լցրեք Ձեր օրը հաճելի ու անկրկնելի զգացողություններով՝ համտեսելով ARMENIAN KINGDOM ապրանքանիշի՝ հայրենի բնության ուժն ու զորությունն իր մեջ ամփոփող, էկոլոգիապես մաքուր և առողջարար թեյերի այս հրաշալի ընտրանին:

600x580

Դիտվել է 2915 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Կինը՝ հանելուկ․ 25 հետաքրքիր փաստ կնոջ մարմնի վերաբերյալ

16.01.2020
Յուրաքանչյուր կին անհատական է և յուրահատուկ, իսկ նրա մարմինը լի է գաղտնիքներով:

Հայտնիները շքեղ ամսագրերում և իրական կյանքում

15.09.2019
նրանցից շատերը առանց խմբագրումների էլ բոլորովին վատ տեսք չունեն։

21-րդ դարն առանց քիմիայի. ARMENIAN KINGDOM TEA

12.09.2019
Այս անուշաբույր ըմպելիքի առողջարար ազդեցությունը բացահայտվել է շուրջ 5000 տարի առաջ և մինչ օրս աշխարհի տարբեր անկյուններում այն օգտագործվում է ոչ միայն որպես համեղ ըմպելիք, այլև որպես հրաշագործ դեղամիջոց:

Շաբաթվա աստղագուշակ․ սեպտեմբերի 2-8-ը 2019 թ․

02.09.2019
Սթրեսը և անհանգստությունն այն են, ինչերն այժմ կարող են ձեզ մտահոգել:

Շաբաթվա աստղագուշակ․ օգոստոսի 26-սեպտեմբերի 1-ը 2019 թ․

26.08.2019
Նշանի որոշ ներկայացուցիչներ դավաճանության ռիսկի կենթարկվեն: Ավելի ուշադիր նայեք ձեր զուգընկերոջը` պարզելու համար, թե արդյո՞ք ձեր միությունը վտանգված չէ:

Շաբաթվա աստղագուշակ․ օգոստոսի 19-25 2019 թ․

19.08.2019
Օգտագործեք այս ժամանակահատվածը ձեզ հայտնի դարձնելու համար:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
28-01-2020 11:14
18-ամյա երգչուհի Բիլլի Այլիշը հինգ «Գրեմմի» է ստացել, այդ թվում՝ այսպես կոչված «մեծ քառյակը»՝ տարվա երգի եւ տարվա ձայնագրության («Bad guy»), տարվա ալբոմի եւ տարվա լավագույն փոփ-ալբոմի («When We All Fall Asleep, Where Do We Go?») համար եւ որպես լավագույն սկսնակ արտիստ։ 
28-01-2020 11:11
Չինատանի Հուբեյի նահանգի Քաղաքացիական վարչակազմի վարչությունը, նահանգ, որտեղ տեղի է ունեցել նոր տիպի կորոնավիրուսի բռնկում, չեղյալ է հայտարարել փետրվարի 2-ին պլանավորված ամուսնությունների գրանցումը: Շատ սիրահարներ հույս ունեին իրենց ամուսնությունը գրանցել 2.02.2020-ին․ թվերի այս զուգադրումը չինարենում համահունչ են «ես սիրում եմ քեզ, սիրում եմ քեզ» արտահայտությանը և հանդիպում է «հազար տարին մեկ անգամ»:
28-01-2020 11:01
Ճարպի արագ այրման եւ մկանային զանգվածի ավելացման հանար պետք է ուտել այնպիսի մթերքներ, ինչպիսին են ձուն, բանանը եւ ավոկադոն։
28-01-2020 10:51
Ամեն տարի հունվարի 28-ին՝ սկսած 2007 թվականից, նշվում է Անձնական տվյալների պաշտպանության միջազգային օրը: Տոնը հիմնվել է, որպեսզի օգտատերերը չմոռանան համացանցում վարքագծի կանոններին հետեւելու մասին, որոնք օգնում են պաշտպանել նրանց վիրտուալ եւ իրական կյանքը:
28-01-2020 02:16
Ռուս հայտնի դերասանուհի Նատալյա Անդրեյչենկոն Մեքսիկայում «անհետանալու» մասին լուրերի ֆոնին կապի է դուրս եկել և պատմել, որ վերջին շրջանում նա շատ է աշխատել և «ուժեր հավաքել»․ նա մեկնել է ջունգլիներում «հատուկ վայր», որտեղ կազմակերպվել է տարբեր երկրներից «հոգևոր առաջնորդների» հետ հանդիպում:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Աստղագուշակ 2020 թվականի հունվարի

31.12.2019
Մի կառչեք անցյալից, հրաժեշտ տվեք այն ամենին, ինչը ձեզ այլևս պետք չէ: Եթե լինեք բավականաչափ շարժուն և քաջ, ապա կիմանաք, թե աստղերը որքան զարմանալի հնարավորություններ են պատրաստել մեզ համար:

LADYNEWS TV
Սելենա Գոմեսը դժբախտ սիրո մասին Rare երգի նոր տեսահոլովակ է թողարկել
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
28.01.2020
Դիտվել է 1404 անգամ
27.01.2020
Դիտվել է 1198 անգամ
23.01.2020
Դիտվել է 724 անգամ
22.01.2020
Դիտվել է 624 անգամ
29.01.2020
Դիտվել է 62 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster