Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Կենդանակերպի 5 նշան, որոնց ներկայացնող տղամարդիկ հակված են ունենալ թույլ բնավորություն

14.08.2019

Կան Կենդանակերպի նշաններ, որոնց ներկայացնող տղամարդիկ ավելի հակված են բնավորության թույլ գծեր դրսևորելուն։

1. Խեցգետին

Տղամարդկանց համար Կենդանակերպի այս նշանը չի խնայում իսկական կանացի որակները՝ քնքշություն, զգայականություն և խոցելիություն, նրանց պարգևատրելով փափուկ և մեղմ բնավորությամբ: Հմուտ ձեռքերում լինելով, Խեցգետին տղամարդն արագորեն կսովորի այն հիմնական սկզբունքները, որոնք ուրախացնում են կանանց՝ չմոռանալ բոլոր հիշարժան ամսաթվերը, առանց պատճառի մատուցել նվերներ ու ծաղիկներ, անկողնում սուրճ հրամցնել, նախաճաշ պատրաստել ամբողջ ընտանիքի համար, տնային աշխատանքներ կատարել և չմոռանալ ամենօրյա մերսման մասին: Եվ նույնիսկ միասին տարիներ ապրելուց հետո Խեցգետին տղամարդիկ չեն կորցնի իրենց զգայականությունն ու ռոմանտիզմը:

2. Ձկներ

Այս նշանի տղամարդկանց մասին ասում են` «ոչ ձուկ է, ոչ էլ միս»: Նրանք խուսափում են պատասխանատվությունից և ուրախությամբ կնոջը հանձնում լուրջ որոշումներ կայացնելու իրավունքը: Տղամարդ Ձկները լավ ընկերներ են: Նրանք կատարյալ ամուսիններ կլինեն այն կանանց համար, ովքեր սիրում են ընկերակցությամբ հեռուստահաղորդումներ և ռեալիթի շոուներ դիտել, սրտամոտ խոսակցություններ վարել և բողոքել այս աշխարհի անարդարություններից: Կարևորը՝ Ձկներին չի կարելի անտեսվել և մոռանալ կարեկցել:

3. Կշեռք

Այս նշանի տղամարդկանց ղեկավարում է Վեներան: Հետևաբար Կշեռքներն իրենց բնական են զգում կանանց միջավայրում: Նրանք շատ են հետաքրքրված կանանց հոբբիներով և տառապում են այնպիսի խնդիրներից, ինչպիսիք են շոփինգը և երկար զրույցները: Նրանք պարզապես վախենում են համարձակ արարքներից և սխրանքներից: Պարբերաբար անհրաժեշտ է օգնել Կշեռք տղամարդկանց որոշումներ կայացնել կամ նույնիսկ նրանց փոխարեն դա անել: Այնուամենայնիվ, այս հանգամանքը կարող է ձեռնտու լինել այն կնոջ համար, ով գիտի, թե ինչպես լինել «պարանոց», որը ինչպես պտտվում է, այնպես էլ «գլուխն է» շրջվում: Կարևորն այն է, որ տղամարդը վստահ լինի, որ նախաձեռնությունը եկել է բացառապես իր կողմից:

4. Կույս

Կույս տղամարդիկ ունակ չեն այնպիսի արկածախնդրության, ինչը ենթադրում է քաջություն և ռիսկ՝ հատկություններ, որոնք առկա են ուժեղ տղամարդու կերպարում: Իհարկե, Կույսերի այս առանձնահատկությունը կարող է հեշտությամբ վերածվել դրականի, եթե տղամարդու մեջ կինը գնահատում է զգուշությունը, զգոնությունը, գործնականությունը, կանխատեսելիությունը և ինքնապահպանման բնազդը: Եվ սրանք, անշուշտ, պետք է առաջնահերթություն լինեն այն տղամարդու համար, ով գնահատում է իր ընտանիքը և հիշում , որ իր վրա է վերցրել պատասխանատվությունը: Սա իր հերթին նշանակում է, որ առանց հատուկ անհրաժեշտության նա չի վտանգի իր կյանքը հանուն ծայրահեղ քայլերի:

5. Ցուլ

Բնավորության երկու գծեր տղամարդ Ցուլերին թույլ կերպար են դարձնում՝ ագահությունն ու ծուլությունը:
Ցուլերին մոտ հաճախ բացակայում են լուրջ քայլեր անելու դրդապատճառները, ինչը հաճախ նրանց թողնում է առանց համապատասխան ապրուստի: Եվ քանի որ բոլոր Ցուլերը նյութապաշտ են, նրանք կարողանում են պահպանել իրենց կապիտալը ոչ թե դրա բազմապատկման միջոցով, այլ տնտեսելու և ժլատության: Եվ այնուամենայնիվ, նույնիսկ դրանք կարող են շտկվել՝ պայմանով, որ տղամարդու ծուլությունն ու ագահությունը պաթոլոգիա չեն դարձել, իսկ կինը սիրում է նրան: Շատ երիտասարդ կանայք պաշտում են, երբ տղամարդիկ փող են ծախսում, բայց միայն՝ ժամադրությունների շրջանում: Ընտանեկան կյանքում նրանք իրենք կարող են խնայել: Ծուլության առումով, իհարկե, ավելի դժվար: Այնուամենայնիվ, ճիշտ ֆինանսական խրախուսման դեպքում Ցուլերը նույնիսկ իենց ծուլությամբ կկարողանան գումար վաստակել:

Աղբյուր` LADYNEWS.am

 

Դիտվել է 5336 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Կենդանակերպի ամենաբարի նշանները

28.03.2024
Եկեք պատկերացնենք, որ դուք նոր ծանոթացել եք մի մարդու հետ և դեռ չեք ճանաչում նրան: Ինչպե՞ս հասկանալ, արդյոք կարո՞ղ եք նրա հետ ընկերություն, համագործակցություն կամ ռոմանտիկ հարաբերություններ սկսել:

Ինչու են տղամարդիկ ստում հարաբերություններում

28.02.2024
Ճշմարտությունը կարող է տհաճ լինել, բայց եթե ցանկանում եք ձեր զուգընկերոջ կողմից առավելագույն անկեղծության հասնել, ապա կարևոր է հաշվի առնել մեկ նրբերանգ:

Այս խորհուրդները իսկապես գործում են. ինչպես խոսել ղեկավարի հետ, որպեսզի բարձրացնեք ձեր աշխատավարձը

16.02.2024
Դուք ստացել եք ցանկալի պաշտոնը, միացել եք թիմին և հիանալի եք կատարում ձեր պարտականությունները:  Ինչպե՞ս հասկանալ, որ ժամանակն է բարձրացնել աշխատավարձը:

Ո՞ւմ զգացմունքներն են ավելի արագ մարում ամուսնության մեջ՝ տղամարդկանց, թե կանանց

26.01.2024
Գիտնականներին հաջողվել է վերլուծել տասնյակ հազարավոր մարդկանց զգացմունքները նրանց հարաբերությունների զարգացման ընթացքում: Տեսնենք, թե ինչ եզրակացությունների են նրանք հանգել։

Բարձր ինքնագնահատականով կանանց 5 հայտանիշ՝ ըստ Հարվարդի գիտնականների

11.01.2024
Ի՞նչ է պետք անել ինքնավստահ դառնալու համար:

Առաջնորդ ի ծնե, թե՞ համեստ. ի՞նչ է պատմում սանրվածքը ձեր բնավորության մասին

30.11.2023
Անկախ նրանից, թե որքան փակ մարդ եք դուք, սանրվածքը կարող է ուրիշներին պատմել ձեր տրամադրության մասին կյանքի տվյալ ժամանակահատվածում:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
23-04-2024 10:30
Հունաստանի և Դանիայի արքայազն Նիկոլաոսը, որին ժամանակին «փլեյբոյ արքայազն» էին անվանում, բաժանվել է կնոջից՝ Տատյանա Բլատնիկից, ով իրենից փոքր է 11 տարով։ Նրանք միասին են եղել 20 տարի, որից 14-ը՝ ամուսնացած։
23-04-2024 10:25
Մոսկվայում մահացած են գտել 21-ամյա վոլեյբոլիստուհի Արինա Միխայլինային։ Մերձմոսկովյան լողափնյա վոլեյբոլի «Զարեչյե-Օդինցովո» թիմի մարզուհի Արինա Միխայլինան ինքնասպան է եղել։ Նրա մարզիչ Նատալյա Ուրյադովան ասել է, որ պատճառը ընկերոջ հետ հարաբերությունների խզելն է։
23-04-2024 10:11
59-ամյա աշխարհահռչակ իտալացի դերասանուհի և մոդել Մոնիկա Բելուչին ցուցադրել է լուսանկարներ, որոնք արվել են Elle Spain ամսագրի համար։ Կինոաստղը զարդարել է ամսագրի շապիկը։ Լուսանկարներում, որոնք նա ներկայացրել է կարուսելում, Մոնիկան փորձել է մի շարք զգայական կերպարներ։
23-04-2024 09:11
Շատ հետազոտողներ նշում են, որ առնվազն երկու շաբաթը մեկ պետք է լվանալ անկողնային սպտակեղենը, ինչպես նաև՝ գիշերազգեստը։ Եթե գիշերը շատ եք քրտնում, ապա ժամկետը կրճատվում է մինչև մեկ շաբաթ:
23-04-2024 07:06
Չինաստանից մի խումբ գիտնականներ պարզել են, որ տապակած մթերքների և հատկապես տապակած կարտոֆիլի հաճախակի օգտագործումը կապված է անհանգստության ռիսկի 12%-ով ավելացման հետ: Սա հատկապես նկատելի է երիտասարդ տղամարդկանց շրջանում։ Տապակած կարտոֆիլը 2%-ով ավելացնում է այս հիվանդության առաջացման վտանգը, քան տապակած սպիտակ միսը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.04.2024
Դիտվել է 457 անգամ
18.04.2024
Դիտվել է 229 անգամ
19.04.2024
Դիտվել է 178 անգամ
23.04.2024
Դիտվել է 106 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster