Рус. Հայ.
ԴԵՍԻՑ-ԴԵՆԻՑ

Շաբաթվա աստղագուշակ․ օգոստոսի 5-11 2019 թ․

05.08.2019

Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 5-11-ը. Խոյ

Հաջողությունը կփորձի ստուգել ձեր ամրությունը և կհարմցնի ոչ ստանդարտ խնդիրներ: Առանց հապաղման ցուցադրեք ձեր ողջ ճկունությունը: Ձեր գործողությունները, ամենայն հավանականությամբ, կպարգևատրվեն մասնագիտական սանդուղքով բարձրանալով: Բայց աշխատանքային հաջողություններով պայմանավորված ձեր հպարտությունը թողեք աշխատավայրում' տանը ձեզանից ակնկալում են քնքշություն և հոգատարություն:

Սեր․ Խանդի առիթներ մի տվեք․ հետևանքները կարող են ծանր լինել։

Առողջություն․ Վատ չի լինի պլանային հետազոտություն անցնել։

Ֆինանսներ․ Եթե գումար եք ուզում ծախսել, ապա միայն զվարճանքնորի ու հանգստի համար։

Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 5-11-ը. Ցուլ

Շաբաթվա առաջին իսկ օրվանից այնքան խնդիրներ կառաջանան ու այնքան կհոգնեցնեն, որ վրա կհասնեն սեփական ուժերի նկատմամբ կասկածներ։ Փրկությունը կգտնվի տանը. այստեղ ձեզ կլսեն, հկասկանան, կաջակցեն և, միգուցե, մի քանի օգտակար խորհուրդ կտան: Իսկ ուրբաթ օրվանից աստղերը խոստանում են պայծառ ժամանակաշրջանի սկիզբ:

Սեր․ Եթե ձևավորվել են լուրջ հարաբերություններ, կարելի է նշանդրեքի պատրաստվել։

Առողջություն․ Ձեզ մի լավ քնելու հնարավորություն տվեք։

Ֆինանսներ․ Ծնողները կարող են նյութական օգնություն ցույց տալ։

Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 5-11-ը. Երկվորյակ

Խուսափելու համար չնախատեսված ծախսերից կամ գոնե դրանց հոգեպես պատրաստվելու համար, փորձեք հիշել, թե ինչ հետաձգված գործ կա, որը կարող է հանկարծ հիշեցնել իր մասին և ոչ այնքան պատեհ պահի: Կարևորը՝ ինքներդ չափազանց հուզական արձագանք չտաք տեղի ունեցածին, որպեսզի չվատթարացնեք իրավիճակը:

Սեր․ Միայն դուք եք որոշում, թե ինչպիսին լինեն ձեր ներկայիս հարաբերությունները։

Առողջություն․ Հին խնդիրները կարող են իրենց մասին հիշեցնել տալ։

Ֆինանսներ․ Հնարավոր է հարկ լինի անցնել խնայողության ռեժիմի։

Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 5-11-ը. Խեցգետին

Եթե չեք ցանկանում բաց թողնել ճակատագրով առաջարկված որևէ հնարավորություն, ուշադիր կազմեք այս շաբաթվա ձեր ժամանակացույցը: Գործնական և ընկերական հանդիպումների ընթացքում կհաստատվեն նոր օգտակար շփումներ: Բայց անկախ նրանից, թե որքան կհոգնեք ժամանակի կառվարման այդ վազքից, փորձեք ոչ մեկից չբողոքել․առաջին տպավորություն թողնելու երկրորդ հնարավորություն կարող է և չլինել:

Սեր․ Կիրառեք ռոմանտիկ հնարքների ողջ զինզնոցը։

Առողջություն․ Քանի որ հիվանդանալու ժամանակ չկա՝ պահպանեք առողջ սննդակարգ և հետևեք բժշկի խորհուրդներին։

Ֆինանսներ․ Ստուգեք ստացվող ողջ տեղեկատվությունը։

Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 5-11-ը. Առյուծ

Լուսատուները խոստանում են հագեցված շաբաթ, ընդ որում՝ բոլոր ոլորտներում: Դրամապանակը կարող է այնքան էլ լիքը չլինել, որքան կցանկանայինք, ուղիները կարող են փոփոխվել, և այն հեռանկարները, որոնք անսասան էին թվում, հանկարծ կարող են տատանվել: Թողեք իրադարձություններն իրենց հունով ընթանան և վայելեք պահը:

Սեր․ Որպեսզի հմայեք նոր ծանոթին կամ ձեր կյանքի ուղեկցին, բավական է մնաք իններդ ձեզ հավատարիմ։

Առողջություն․ Լավ ուտել սիրողներին խուրհուրդ է տրվում մարզասրահ այցելել։

Ֆինանսներ․ Կշռադատված որոշումներ կայացրեք․ շուտով իրավիճակը կլավանա։

Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 5-11-ը. Կույս

Աշխատքյին հարցերը կպահանջեն առավելագույն ուշադրություն: Ստիպված կլինենք մանևրել նոր գայթակղիչ առաջարկների և սովորական պարտականությունների միջև, որոնք կարող են շատանալ: Այնուամենայնիվ, այս ամենը ձեռնտու է. լրացուցիչ վաստակն այս պահին չի վնասի:

Սեր․ Սիրելի մարդու համար հենարան կլինեք։

Առողջություն․ Շաբաթվա վերջին կարելի է ատամնաբույժի այցելել։

Ֆինանսներ․ Այս շաբաթվա կարգախոսն է՝ պարգև աշխատավայրում։

Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 5-11-ը. Կշեռք

Աստղերը խոստանում են. դուք կլինեք ուժերով լի և լավ տրամադրությամբ: Հենց այս դրական լիցքն էլ կօգնի, որպեսզի հաղթահարեք շաբաթվա առաջին կեսին ապասվող ամենաբարդ առաջադրանքներն ու խնդիրները: Դրան կօգնեն նաև նոր ծանոթությունները, ինչպես նաև իրերին յուրահատուկ նայելու կարողությունը:

Սեր․ Աշխատանքով տարված չմոռանաք նաև ձեր երկրորդ կեսի մասին։

Առողջություն․ Ուշադիր եղեք․ այժմ հեշտ է բաց թողնել հիվանդության առաջին ախտանիշերը։

Ֆինանսներ․ Նոր գործը խոստանում է հաջող լինել։

Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 5-11-ը. Կարիճ

Գործարար ոլորտում կլինեն հիանալի հնարավորություններ, որոնք ամբողջությամբ կկլանեն: Բայց մի անտեսեք նախկին փորձը և հմտությունները, դրանք դեռ պետք կգան: Որպեսզի ձեր գործերի հետ կապված տանը բախումներ չլինեն, փայլուն ծրագրերը ներկայացրեք նաև մտերիմներին: Շաբաթ օրն ակտիվ կանցկացնեք:

Սեր․ Դուք պատրաստ եք լուրջ փոփոխությունների։

Առողջություն․ Կանոնավոր հանգիստը պարտադիր է։

Ֆինանսներ․ Շաբաթվա կեսին հնարավոր է միջոցները չբավականացնեն։

Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 5-11-ը. Աղեղնավոր

Շաբաթվա օրերը բուռն աշխատանքային կլինեն. ձեզ դինելու են ղեկավարությունը կամ հնարավոր գործընկերները: Այնուամենայնիվ, նման ակտիվությունը կպահանջի մեծ ուժեր, որոնք, կարծես, գրեթե սպառված են: Հանգստյան օրերը նվիրեք հանգստին և ընտանեկան շփումներին։ Դուք նույնիսկ կարող եք ընտանիքի անդամներից խնդրել, որպեսզի կազմակերպեն ձեր հանգիստը:

Սեր․ Թույլ տվեք մերձավորներին ձեր մասին հոգ տանել և վայելել ներդաշնակությունը։

Առողջություն․ Օգտակար կլինեն սպա միջոցառումերը և թուլացնող մերսումը։

Ֆինանսներ․ Պարտքերի մարմանը կօգնեն հին կապերը։

Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 5-11-ը. Այծեղջյուր

Կուրախացնեն ամենասովորական և առօրեական բաները: Քաղաքաբնակներին, ամենայն հավանականությամբ, կձգի բնությունը, իսկ ահա ինչ-որ մեկը, վերջապես, կհիշի իր մշակութային պահանջմունքների մասին և գնա թանգարան կամ թատրոն: Կատարյալ կլինի, եթե ուղեկցողները լինեն ամենամտերիմ և սիրված մարդիկ:

Սեր․ Ժամանակն է թարմացնել եղած կապը․ ձեռնարկեք համատեղ արկած։

Առողջություն․ Եթե գանգատներ չկան, ապա անհագստանալու կարիք էլ չկա․ պարզապես ամեն ինչ լավ է։

Ֆինանսներ․ Ավելի կայուն են ընտանեկան բյուջեները։

Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 5-11-ը. Ջրհոս

Կյանքն ավելի լավ դռներ է բացում ձեզ համար, և ձեր խնդիրն է համարձակորեն ներս մտնել, և ոչ թե շեմին կանգնել ու կասկածել՝ արժանի՞ եք արդյոք: Լսեք ձեր ներքին ձայնը․ այն ձեզ ճիշտ ուղի ցույց կտա, բայց հետագա բոլոր քայլերը պետք է ուշադիր հաշվարկվեն:

Սեր․ Միայնակները կարող են հանդիպել իրենց ապագա ընտրյալին։

Առողջություն․ Հետևեք վահանաձև գեղձի վիճակին։

Ֆինանսներ․ Ժամանակն է վերանայելու անկայուն ֆինանսական իրավիճակը։

Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 5-11-ը․ Ձկներ

Եթե խանդը հանկարծակի գլուխ է բարձրացրել, և չկա ուժ, որը զերծ պահի հակամարտությունից,ապա մի մտածեք անգամ ինքներդ ձեր մեջ փակվելու կամ հեռանալու մասին: Ընդհակառակը, անհրաժեշտ է, որ հաղթահարեք ինքներդ ձեզ և աշխարհին նայելք այն մարդու աչքերով, ով ձեր կողքին է: Գլխավորը՝ մի հանեք կեղտոտ սպիտակեղենը դուրս՝ իրավիճակը շուտով կկարգավորվի:

Սեր․ Անվստահության հետևանքով կարող է քանդվել անգամ ամենաամուր ամուսնական կապը։

Առողջություն․ Գերծանրաբեռնվածությունը քայքայու է առողջությունը․ շեշտը դրեք մրգերի և բանջարեղենի վրա ու փորձեք հանգստանալ։

Ֆինանսներ․ Բավականին բարենպաստ շրջան է․ բռնեք հաջողությունը։

Ամենօրյա աստղագուշակին կարող եք ծանոթանալ LADYNEWS.am կայքում՝ այստեղ։

Դիտվել է 2690 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 11-17-ը 2019 թ․

12.11.2019
Մինչ ձեր շրջապատի բոլոր մարդիկ կհանգստանան, ձեզ համար կգա ամենաթեժ ժամանակը:

21-րդ դարն առանց քիմիայի. ARMENIAN KINGDOM TEA

12.09.2019
Այս անուշաբույր ըմպելիքի առողջարար ազդեցությունը բացահայտվել է շուրջ 5000 տարի առաջ և մինչ օրս աշխարհի տարբեր անկյուններում այն օգտագործվում է ոչ միայն որպես համեղ ըմպելիք, այլև որպես հրաշագործ դեղամիջոց:

Շաբաթվա աստղագուշակ․ սեպտեմբերի 2-8-ը 2019 թ․

02.09.2019
Սթրեսը և անհանգստությունն այն են, ինչերն այժմ կարող են ձեզ մտահոգել:

Շաբաթվա աստղագուշակ․ օգոստոսի 26-սեպտեմբերի 1-ը 2019 թ․

26.08.2019
Նշանի որոշ ներկայացուցիչներ դավաճանության ռիսկի կենթարկվեն: Ավելի ուշադիր նայեք ձեր զուգընկերոջը` պարզելու համար, թե արդյո՞ք ձեր միությունը վտանգված չէ:

Շաբաթվա աստղագուշակ․ օգոստոսի 19-25 2019 թ․

19.08.2019
Օգտագործեք այս ժամանակահատվածը ձեզ հայտնի դարձնելու համար:

Շաբաթվա աստղագուշակ․ օգոստոսի 12-18 2019 թ․

12.08.2019
Դուք եռանդուն եք, հաջողակ, նախաձեռնող. ամեն հնարավորություն ունեք' ձեր կյանքը արմատապես փոխելու դեպի լավը:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
06-12-2019 08:17
ԱՄՆ-ի նախագահի նախկին թեկնածու, նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ երբեք չի ունեցել «լեսբիական սիրավեպ»:
06-12-2019 08:13
Հնդկաստանի Ուտար Պրադեշ նահանգում 23-ամյա կնոջն այրել են դատարանի ճանապարհին, որտեղ նա պետք է ցուցմունք տար երկու տղամարդկանց դեմ, որոնք մեղադրվում են նրան բռնաբարելու մեջ:
06-12-2019 07:59
«Միսս Պակիստան-2012»-ի տիտղոսակիր, «Միսս Երկիր» գեղեցկության մրցույթի մասնակից 32-ամյա Զանիբ Նավիդն ավտովթարի զոհ է դարձել: Դեպքը պատահել է ԱՄՆ-ում: Նավիդն ինքն է եղել իր Mercedes CL2 ավտոմեքենայի ղեկին:
06-12-2019 05:49
Շվեդ աշակերտուհի Գրետա Թունբերգը, որը համաշխարհային ճանաչում է ստացել որպես էկոակտիվիստուհի, դարձել է 2019 թվականի «Հանուն արժանապատիվ կենսակերպի» միջազգային պարգեւի դափնեկիր, որը շնորհում են շրջակա միջավայրի ու մարդու իրավունքների բնագավառում կատարած աշխատանքի համար եւ հաճախ անվանում են այլընտրական Նոբելյան մրցանակ։
06-12-2019 01:47
Վերոնայում ներկայացրել են Pirelli օրացույցի 47-րդ թողարկումը: Այս տարի դրա թեման է՝ «Ջուլիետայի որոնումներում»: Բոլոր լուսանկարներն արել է իտալացի ֆեշն-լուսանկարիչ Պաոլո Ռովերսին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Աստղագուշակ դեկտեմբերի 2019 թ

01.12.2019
Ապրեք վստահությամբ, որ ամեն ինչ կստացվի: Մոլորակները դեկտեմբերին ձեր մեջ կարթնացնեն ամեն ինչում լավագույնը և առաջինը լինելու gանկություն:

LADYNEWS TV
27-ամյա Սելենա Գոմեսը մեկ շաբաթվա ընթացքում թողարկել է իր երկրորդ տեսակոլովակը։ Հոկտեմբերի 24-ին ներկայացվել է Look At Her Now երգի հոլովակը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
03.12.2019
Դիտվել է 12618 անգամ
02.12.2019
Դիտվել է 2253 անգամ
04.12.2019
Դիտվել է 920 անգամ
02.12.2019
Դիտվել է 894 անգամ
06.12.2019
Դիտվել է 473 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster