Նորաձև են տղամարդու սանդալները՝ կանանց համար
04.07.2019
Այս ամռան ամենանորաձև կոշիկը դարձել են փակ սանդալները, ինչպես կրել են մեր պապերն եւ հայրերը։ Թե ինչի հետ այն համադրել՝ կծանոթոցնենք ստորև։
Երբեմն տեսնում ես մի իր ու մտածում՝ այս մեկը հաստատ նորաձև չի կարող դառնալ։ Հետո ժամանակ է անցնում և այդ նույն իրը դառնում է սեզոնի գլխավոր թրենդը։ Շատերի համար «տղամարդու» սանդալները հենց այդպիսի իրերից են։
Դանդաղորեն, բայց հաստատուն քայլերով այդ սանդալները գրավում են նորաձևության հետևորդների սրտերը։ Այս տարի «տղամարդու» սանդալները հայտնվել են The Row-ի, Օլսեն քույրերի, Marni-ի, Gucci-ի, Lemaire-ի և Loewe-ի հավաքածուներում։
Հագնել այդպիսի սանդալներ կարելի է ինչպես տաբատների ու ջինսերի, այնպես էլ ցանկացած երկարության կիսաշրջազգեստների, թեթև շրջազգեստների հետ։ Նորաձևության մի շարք հետևորդներ հագնում են «նավաստու սանդալներ»՝ և դա կատակ չէ։
Աղբյուր` LADYNEWS.
Դիտվել է 3638 անգամ
Читать на русском
|