Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Ամենասթափ մտածող կանայք՝ ըստ Կենդանակերպի նշանների

20.06.2019

Կենդանակերպի այս նշանների ներկայացուցւչներն ունեն սթափ դատողություն և սառը միտք։ Նրանք կարողանում են ճիշտ որոշում ընդունել և իրատեսորեն նայել աշխարհին։

Կշեռք

Կին-Կշեռքներն ունեն սառը միտք և տրամաբանված մտածողություն։ Նրանք դատող, իրատես, կողմնորոշվող կերպարներ են։ Կշեռքները հազվադեպ են սխալվում, քանի որ որոշում կայացնելուց առաջ հանգամանորեն մտածում են։ Այս նշանի ներկայացուցիչները մյուսներին գերազանցում են իրենց մտահորիզոնով, սակայն երբեք դա ցույց չեն տալիս։ Նրանք սթափ միտք ունեն, այդ իսկ պատճառով կին Կշեռքներից միշտ կարելի է խորհուրդ հարցնել։

Կույս

Կույսի նշանի կանայք տրամաբանված մտածողության և սուր վերլուծական մտքի տեր են։ Այս խելացի էակները միշտ կարող են խորհուրդներ տալ և ամենաբարդ իրավիճակներում օգնության գալ։ Այս նշանի կանայք կախված չեն շրջապատի կարծիաքից և ապրում են սեփական կանոններով ու համոզմունքներով։ Դատողական միտքը և մանրուքները տեսնելու կարողությունը նրանց դարձնում է հրաշալի վերլուծաբաններ։

Այծեղջյուր

Այծեղջյուր կանայք շատ տրամաբանող բնույթ ունեն։ Նրանք հենվում են առողջ դատողությունների վրա և միշտ պրակտիկ հետաքրքրությունների կողմն են։ Այս կանայք գիտեն, թե ինչ են ցանկանում և միշտ իրատեսական ճանապարհներ են գտնում մտածված գաղափարի իրականացման համար։ Այծեղջյուր կանայք սիրում են կայունություն, դատում են իրատեսորեն, ձգտում երբեք չխախտել բարոյականության չափանիշները։ Նրանց հանգիստ կարելի է դիմել խորհուրդ ստանալու համար, հատկապես, եթե այն վերաբերվում է կյանքին կամ ճակատագրին։

Ցուլ

Ցուլի նշանի կանայք առողջ դատողություն ունեն՝ շնորհիվ իրենց խելքի և իրատեսության։ Այս կանայք բնատուր իմաստնություն ունեն ու կարողանում են իրականը տարանջատել երևակայականից։ Ցուլերը կարող են լսել այլ մարդկանց և լավ խորհուրդ տալ։ Նրանց մտքերը միշտ գործնական են, այդ իսկ պատճառով Ցուլ կանայք կարողանում են ճիշտ որոշում ընդունել։

Կարիճ

Կարիճ կանայք, չնայած իրենց ներքին տաօրինակությանն ու զգացմունքայնությանը, սառը դատողություն ունեն։ Նրանք կարողանում են ընդունել հավասարակշռված և ճիշտ որոշումներ, մինչ գործողությունների դիմելը երկար մտածում և վերլուծում են իրավիճակը։ Շատ խելացի ու սկզբունքային բնավորություն ունեն և կարողանում են ամն ինչ նախապես հաշվարկել՝ ճշգրիտ կանխագուշակելով շատ իրադարձություններ։ Նրանք բավականին տամաբանող և իրատես անձնավորություններ են։

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 6517 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Կենդանակերպի ամենաբարի նշանները

28.03.2024
Եկեք պատկերացնենք, որ դուք նոր ծանոթացել եք մի մարդու հետ և դեռ չեք ճանաչում նրան: Ինչպե՞ս հասկանալ, արդյոք կարո՞ղ եք նրա հետ ընկերություն, համագործակցություն կամ ռոմանտիկ հարաբերություններ սկսել:

Ինչու են տղամարդիկ ստում հարաբերություններում

28.02.2024
Ճշմարտությունը կարող է տհաճ լինել, բայց եթե ցանկանում եք ձեր զուգընկերոջ կողմից առավելագույն անկեղծության հասնել, ապա կարևոր է հաշվի առնել մեկ նրբերանգ:

Այս խորհուրդները իսկապես գործում են. ինչպես խոսել ղեկավարի հետ, որպեսզի բարձրացնեք ձեր աշխատավարձը

16.02.2024
Դուք ստացել եք ցանկալի պաշտոնը, միացել եք թիմին և հիանալի եք կատարում ձեր պարտականությունները:  Ինչպե՞ս հասկանալ, որ ժամանակն է բարձրացնել աշխատավարձը:

Ո՞ւմ զգացմունքներն են ավելի արագ մարում ամուսնության մեջ՝ տղամարդկանց, թե կանանց

26.01.2024
Գիտնականներին հաջողվել է վերլուծել տասնյակ հազարավոր մարդկանց զգացմունքները նրանց հարաբերությունների զարգացման ընթացքում: Տեսնենք, թե ինչ եզրակացությունների են նրանք հանգել։

Բարձր ինքնագնահատականով կանանց 5 հայտանիշ՝ ըստ Հարվարդի գիտնականների

11.01.2024
Ի՞նչ է պետք անել ինքնավստահ դառնալու համար:

Առաջնորդ ի ծնե, թե՞ համեստ. ի՞նչ է պատմում սանրվածքը ձեր բնավորության մասին

30.11.2023
Անկախ նրանից, թե որքան փակ մարդ եք դուք, սանրվածքը կարող է ուրիշներին պատմել ձեր տրամադրության մասին կյանքի տվյալ ժամանակահատվածում:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
28-03-2024 10:43
Ֆրանսիայի Էքս-Մարսելի համալսարանի երեք նյարդաբաններ ԱՄՆ Կոնեկտիկուտի համալսարանի հոգեբանի հետ համատեղ հայտնաբերել են ուղեղի մի մեխանիզմ, որը վերահսկում է երաժշտությունից առաջացած պարելու ցանկությունը: Պարելու անսպասելի ցանկությունը, որն առաջանում է սինկոպացիայի չափավոր մակարդակով երաժշտության պատճառով, ուղեղի փորձն է կանխատեսել ռիթմերը սինկոպացիայի ժամանակ, ինչը ստիպում է մարմինը բառացիորեն անընդհատ թեքվել առաջ:
28-03-2024 07:18
Փորձել եք այն ամենը, ինչ կարող եք, բայց դեռ չե՞ք կարողանում ինչպես հարկն է քնել: Հեռուստահաղորդավար, դոկտոր Մայքլ Մոսլին խորհուրդ է տալիս քնելուց առաջ վառ լույսի տակ լինել: Փորձագետը տաբլոիդի ընթերցողների հետ կիսվել է իր անձնական փորձով. հենց այդպես է նրան հաջողվել հաղթահարել անքնությունը և խուսափել վաղ արթնանալուց։
28-03-2024 07:18
Փորձել եք այն ամենը, ինչ կարող եք, բայց դեռ չե՞ք կարողանում ինչպես հարկն է քնել: Հեռուստահաղորդավար, դոկտոր Մայքլ Մոսլին խորհուրդ է տալիս քնելուց առաջ վառ լույսի տակ լինել: Փորձագետը տաբլոիդի ընթերցողների հետ կիսվել է իր անձնական փորձով. հենց այդպես է նրան հաջողվել հաղթահարել անքնությունը և խուսափել վաղ արթնանալուց։
28-03-2024 05:09
Ռոուզ Հենբերին՝ Չամլիի մարկիզուհին, դատական հայց է ներկայացրել հաղորդավար Սթիվեն Քոլբերտի դեմ այն բանից հետո, երբ վերջինս  իր շոուի ժամանակ  Հենբերի անվանել է արքայազն Ուիլյամի սիրուհի և արքայազնի ենթադրյալ սիրավեպի հետ կապել հանրության աչքից Ուիլյամի կնոջ՝ Քեյթ Միդլթոնի անհետացումը:
28-03-2024 05:02
Մարդու օրգանիզմի հորմոնալ կարգավորումը ենթարկվում է որոշակի կենսառիթմերի, որն օրինաչափ երևույթ է: Գարնանը, ցերեկային ժամերի տևողության ավելացման հետ կապված, նկատվում է կենսառիթմերի ակտիվացում, որն անդրադառնում է մարդու հոգեէմոցիոնալ ֆոնի վրա: Ավելանում է սեռական հորմոնների չափաքանակը, նկատվում է աշխատունակության բարձրացում, մտավոր գործունեության ակտիվացում, սեռական ցանկության ակտիվացում, ինչը պետք է համարել օրինաչափ երևույթ:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մարտ, 2024 թ․

01.03.2024
Ոմանք բախտ կունենան մարտին հանդիպելու իրենց երկրորդ կեսին, իսկ ոմանք կաշխատեն հոգևոր զարգացման վրա ու արագորեն կբարձրանան կարիերայի սանդուղքով:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
25.03.2024
Դիտվել է 608 անգամ
22.03.2024
Դիտվել է 266 անգամ
26.03.2024
Դիտվել է 174 անգամ
28.03.2024
Դիտվել է 127 անգամ
27.03.2024
Դիտվել է 113 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster