Երկու արտահայտություն, որոնք երջանիկ զույգերը միմյանց ասում են ամեն օր
12.06.2019
Պարզ խոսքեր՝ հավերժ սիրո համար:
Ֆրանսիացի հոգեբան Քամիլ Ռոշը վստահ է, որ անգամ հասարակ արտահայտությունները կարող են զույգերի ներդաշնակության բանալին լինեն:
Փորձագետը պարզաբանում է, որ հարաբերություններում ամենից հաճախ հանդիպող խնդիրներից մեկը հավասարակշռության խախտումն է. մենք միմյանց ծանրաբեռնում ենք դիտողություններով, լռում վիրավորանքների մասին և բոլորովին մոռանում սիրո և աջակցության խոսքեր հնչեցնել: Քամիլը պնդում է, որ երկուստեք երջանիկ լինելու համար սիրելիի հետ առօրյա խոսակցությանը պետք է ավելացնել երկու արտահայտություն. «շնորհակալություն» և «ներիր ինձ»:
Առաջին հայացքից այս բառերը կարող են պարզագույն թվալ, սակայն դրանք բարի կամեցողությամբ ազնիվ հարաբերությունների հիմքն են: Փորձագետի խոսքով՝ կարևոր է երախտագիտություն հայտնել ձեր ամուսնուն կամ զուգընկերոջը և կարողանալ ներողություն խնդրել այն ցավի համար, որը նրան պտաճառել եք: Դա զույգից յուրաքանչյուրին հիշեցնում է, որ ձեր հարաբերությունները սարդոստայն չեն, այլ հատուկ մի երևույթ: Այն, որ դուք սիրելի մարդու կողքին եք՝ մեծ հաջողություն ու երջանկություն է. այս մասին չպետք է մոռանալ:
Ռոշը նշում է, որ հարկ չկա ձեզ զուգընկերոջը հեղեղեք շնորհակալական խոսքերով ու ներողություններով. չարժե դրանց թեթևամտորեն վերաբերվել՝ սպասեք ճիշտ պահին: Դիտվել է 5165 անգամ
Читать на русском
|