Рус. Հայ.
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

8 էքսպրես որոշում` արագ գեղեցկանալու համար

13.03.2019

Ամենայն հավանականությամբ ձեզ ծանոթ է այն իրավիճակը, երբ ձեր սիրած տղամարդը կանչում է ժամադրության, սակայն մերժում է ստանում ձեզանից, որովհետև այսօր դուք լավ տեսք չունեք:

Եթե դա տեղի է ունեցել մեկ անգամ, ոչ մի սարսափելի բան չկա, բայց, եթե այդպես շարունակվի, ձեր արքայազնին կփախցնեն: Ահա տարբերակներ, որոնք կօգնեն ձեզ արագ տեսքի գալ և գնալ ժամադրության:

Ինչպես արագ կարգի բերել ձեզ

Լվացվեք աղաջրով

Որպեսզի շուտ հանեք դեմքի այտուցվածությունը, երկու ափսեների մեջ մի-մի բաժակ ջուր լցրեք և ամեն մեկում խառնեք մեկ թեյի գդալ աղ: Ամենակարևորը հետևեք, որ մեկ ափսեում ջուրը տաք լինի, իսկ մյուսում՝ շատ սառը: Հերթականությամբ լվացվեք ամեն ափսեից: Արդյունքը միանգամից տեսանելի կլինի:

Ցնցուղ ընդունեք

Եթե դուք լավ չեք քնել կամ հոգնել եք, ընդունեք կոնտրաստային ցնցուղ: Այն կօգնի ոչ միայն թարմացնել մարմինը, այլ նաև միտքը: Սակայն ուշադիր եղեք: Եթե նախօրեին ալկոհոլային խմիչք եք օգտագործել, ավելի լավ է այն փոխարինեք տաք լոգանքով:

600x580

Դեմքին սրճային սկրաբ քսեք

Եթե արդեն հասցրել եք վայելել բուրավետ սուրճը, ապա օգտագործեք նստվածքը որպես դեմքի սկրաբ: Ընդամենը 5 րոպեանոց մերսում և անճանաչելի դեմք:

Օգտագործեք սառուցի կտորներ

Եթե սուրճի սկրաբը չեք օգտագործում, փոխարինեք այն սառույցով: Ի դեպ այս միջոցը ավելի արդյունավետ է մաշկը կարգի բերելու համար:

Քսեք դիմակ վարսակից

Ցանկանո՞ւմ եք մաշկին իրական տոն պարգևել, փորձեք մանրացնել մեկ ճաշի գդալ վարսակի փաթիլները, խառնել կես բաժակ կաթով և քսել դեմքին: Այս դիմակը հարթացնում է նույնիսկ մանր կնճիռները:

Թեյով թրջոցներ դրեք

Կանաչ թեյը ոչ միայն կենսունակություն է հաղորդում օրգանիզմին, այլև վերացնում է աչքերի տակի պարկերը: Դրեք աչքերի վրա կանաչ թեյի թուրմով պարկիկները և այտուցվածությունը 10 րոպեից կվերանա:

Խնամված մազերը գործի կեսն է

Լվացեք, չորացրեք և հարդարեք մազերը: Եթե ոչ ժամանակ ունեք, ոչ էլ հավես լվանալուց հետո գեղեցիկ հարդարելու, սանրեք և պոչ կապեք: Հիշեք՝ չխնամված մազերով աղջիկը պարտվում է նույնիսկ գեղեցիկ դեմք ունենալու դեպքում:

Դիմահարդարումը պետք է թեթև լինի

Եթե չեք ցանկանում ձեր տարիքից մեծ երևալ, օգտագործեք դիմափոշի կամ տոնային կրեմ լոսարձակող մասնիկներով, մատիտը սովորականից մեկ տոն բաց գույն ընտրեք, իսկ անփայլ շրթներկի փոխարեն քսեք շրթունքների փայլ:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 1723 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես հաղթահարել ամառային այտուցումը

18.07.2019
Որպեսզի օգնենք մեր օրգանիզմին, հարկ է աջակցել մեր սրտին ու երիկամներին` արյունը և լիմֆատիկ հեղուկը պահելու ավելի շարժունակ վիճակում:

Գեղեցկության 10 թոփ խորհուրդ, որորնք, իրոք, արդյունավետ են

26.06.2019
Ցանկացած կնոջ երազանքն է միշտ լինել գեղեցիկ, խնամված և հմայիչ։

Գիտնականները որոշել են արևայրուքի անվտանգ ժամերը

11.06.2019
Մեկնարկել է ամառը, իսկ դա նշանակում է, որ արևն առավել ազդեցիկ է։

Առանց կոֆեինի. 10 մթերք, որոնք կօգնեն մոռանալ հոգնածությունը

05.06.2019
Սովորաբար, երբ դուք ձեզ հեգնած եք զգում, հիշում եք մի բաժակ բուրավետ սուրճի մասին:

Թաց անձեռոցիկները կարող են վտանգել առողջությանը

29.05.2019
Գիտնականները պարզել են, թե ինչով են հատկապես թաց անձեռոցիկները վնասակար մարդկանց և շրջակայքի անվտանգությանը։

5 ամենատարածված սխալ սանրվածքի ընտրության ժամանակ

07.05.2019
Մազերը կանանց զարդն են, սակայն սխալ ընտրված սանրվածքը կարող է չար կատակ խաղալ մեր հետ, գումարելով մի քանի տարի կամ աղավաղելով դիմագծերը: 

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
18-07-2019 08:04
Մեգան Մարքլն առաջին անգամ հրապարակավ հայտարարել է, որ ուշադրությունը, որին բախվում է որպես թագավորական ընտանիքի ներկայացուցիչ, ձանձրացուցիչ է:
18-07-2019 08:02
Երգչուհի Բեյոնսեն նոր տեսահոլովակ է թողարկել «Spirit» երգի հիման վրա, որը «Առյուծ արքա» մուլտֆիլմի սաունդթրեքն է. երգը կներառվի նաև ֆիլմի սաունդթրեքների «The Lion King: The Gift» ձայնասկավառակում:
18-07-2019 08:00
Բարձր պոչ եւ վառ կերպարներ․ Արիանա Գրանդեն նկարահանվել է Givenchy-ի գովազդում:
18-07-2019 07:57
Երկար չտխրեց․ Իրինա Շեյքը զբոսանքի է դուրս եկել երիտասարդ տղամարդու հետ:
18-07-2019 03:05
Ուկրաինայի Ռովենսկի մարզում հարսանիքի ժամանակ թունավորված անձանց թիվը հասել է 80-ի:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Աստղագուշակ հուլիսի 2019 թ

01.07.2019
Հուլիսը կարող է ձեզ համար դառնալ իշխանության ձգտման ամիս: Բայց ավելի լավ է պահել այդ նկրտումները մինչեւ օգոստոս: 

LADYNEWS TV
25-ամյա Արաինա Գրանդեն թողարկել է Monopoly երգի նոր հոլովակը՝ Վիկտորիա Մոնետի զուգերգությամբ։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
15.07.2019
Դիտվել է 1685 անգամ
12.07.2019
Դիտվել է 490 անգամ
16.07.2019
Դիտվել է 435 անգամ
17.07.2019
Դիտվել է 238 անգամ
18.07.2019
Դիտվել է 114 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster