Рус. Հայ.
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

Ինչպես ներկել աչքերը ստվերաներկով. 7 խորհուրդ

06.02.2019

Ստվերաներկը այնքան էլ հասարակ պարագա չէ և դրանով կարողանում են ճիշտ օգտվել հատուկենտները: Կատարյալ դիմահարդարման համար ստվերաներկը շատ կարևոր է, քանի որ նրանց օգնությամբ կարելի է հայացքը դարձնել շողացող և նույնիսկ փոխել աչքերի ձևը:

Ահա մի քանի կանոն ստվերաներկը ճիշտ քսելու համար:

1. Օգտագործեք որակյալ պրայմեր

Լավ հիմքն ավելի կարևոր է, քան ստվերաներկի որակը: Հիմքը ստվերաներկը դարձնում է ավելի կանգուն՝ այն չի լղոզվի և չի թափվի: Բացի այդ՝ երանգը կդառնա ավելի հարուստ: Աչքերը գեղեցիկ ներկելու համար որպես հիմք կարելի է օգտագործել ոչ միայն հատուկ պրայմեր, այլ պաստելային գույնի կրեմային ստվերաներկ:

2. Տարածել

Ստվերաներկ քսելու կարևոր կանոնը լավ տարածելն է: Այո, դրա վրա որոշ ժամանակ կգնա, սակայն արդյունքը կլինի գերազանց:

3. Մի մոռացեք վրձինների մասին

Շատերն աչքերի հարդարման համար օգտագործում են ստանդարտ ապլիկատոր: Սակայն դրա օգնությամբ գրեթե անհնար է կատարյալ տարածել ստվերաներկը: Փոշի ստվերաներկը քսելու համար ցանկալի է օգտագործել հատուկ վրձիններ, իսկ կրեմային նյութակազմվածքովը կարելի է քսել մատներով:

4. Սահուն անցումներ

Ինչպե՞ս ճիշտ ներկել աչքերը: Օգտագործելով մի քանի երանգ՝ փորձեք խուսափել հստակ սահմաններից: Սահուն անցումներ կարելի է անել տարածելով ստվերաներկը:

5. Տակի հատվածի կոկիկություն

600x580

Գունավոր ստվերաներկը ներքևի մասում ստեղծում է մուգ շրջանների էֆֆեկտ, եթե նույնիսկ ձեր մոտ այդ խնդիրը չկա: Ներքևի հատվածի համար ավելի լավ է օգտագործել մատիտ կամ բաց ստվերաներկ, իսկ մուգը քսել աչքերի դրսի անկյուններին:

6. Կոնսիլեր կամ դիմափոշի

Աչքերի վառ հարդարումը լրացուցիչ ուշադրություն է գրավում, այդ պատճառով մի մոռացեք կոնսիլեր օգտագործել աչքերի տակի համար: Եթե պատրաստվում եք անել smoky eyes անպայման դիմափոշի քսեք կոնսիլերի վրայից, որպեսզի այն չլղոզվի, եթե հանկարծ մուգ ստվերաներկը թափվի:

7. Առնվազն 3 երանգ

Գեղեցիկ դիմահարդարման համար ձեզ պետք կգա առնվազն 3 երանգ՝ միջինը մեջտեղի հատվածի, մուգը՝ դրսի, իսկ բացը՝ ներքին հատվածների համար: Եթե ժամանակ չունեք, ապա կարող եք ընտրել միայն բաց վարդագույնը, այն սազում է գրեթե բոլորին և կդարձնի ձեր արտաքինը ավելի թարմ և հանգստացած:

Ճիշտ քսելու համար պետք է․

Քսել տոնային հիմքը նաև աչքերին: Կոնսիլերի և դիմափոշու օգնությամբ թաքցնել աչքերի տակի սև շրջանները: Քսել հիմանական գույնը աչքի շարժվող հատվածի վրա՝ ամբողջությամբ այն փակելով: Աչքերի ներքին անկյունները պետք է քսել փայլուն բաց ստվերաներկով: Մուգ գույնի ստվեներկով քսեք աչքերի դրսի անկունները: Վրձնի միջոցով լավ տարածեք ստվերաներկը: Ավարտեք դիմահարդարումը սևաներկ քսելով թարթիչներին:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 1781 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես տեսողականորեն երկարացնել ոտքերը․ 7 խորհուրդ

08.08.2019
Ճիշտ ընտրված զգեստապահարանը և մեկ-երկու նորաձև մարուքները կարող են անճանաչելիորեն փոխել ձեր կազմվածքը:

Ինչպես հաղթահարել ամառային այտուցումը

18.07.2019
Որպեսզի օգնենք մեր օրգանիզմին, հարկ է աջակցել մեր սրտին ու երիկամներին` արյունը և լիմֆատիկ հեղուկը պահելու ավելի շարժունակ վիճակում:

Գեղեցկության 10 թոփ խորհուրդ, որորնք, իրոք, արդյունավետ են

25.06.2019
Ցանկացած կնոջ երազանքն է միշտ լինել գեղեցիկ, խնամված և հմայիչ։

Գիտնականները որոշել են արևայրուքի անվտանգ ժամերը

11.06.2019
Մեկնարկել է ամառը, իսկ դա նշանակում է, որ արևն առավել ազդեցիկ է։

Առանց կոֆեինի. 10 մթերք, որոնք կօգնեն մոռանալ հոգնածությունը

05.06.2019
Սովորաբար, երբ դուք ձեզ հեգնած եք զգում, հիշում եք մի բաժակ բուրավետ սուրճի մասին:

Թաց անձեռոցիկները կարող են վտանգել առողջությանը

29.05.2019
Գիտնականները պարզել են, թե ինչով են հատկապես թաց անձեռոցիկները վնասակար մարդկանց և շրջակայքի անվտանգությանը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-08-2019 06:35
ԱՄՆ-ի Օգայո նահանգում բնակվող 6-ամյա Կոեն Բրեմլին հազվագյուտ հիվանդության պատճառով երբեք չի սնվել. նա այս 6 տարիների ընթացքում անհրաժեշտ սննդանյութերն ստանում է ստամոքսում դրված խողովակի միջոցով:
17-08-2019 06:29
Երգչուհի Մայլի Սայրուսը YouTube-ում թողարկել է Slide Away նոր թրեքը, որտեղ երգում է դերասան Լիամ Հեմսվորթից ծանր բաժանության մասին. երկրպագուները վստահ են, որ երգի խոսքերը նվիրված են Սայրուսի եւ Հեմսվորթի ամուսնալուծությանը:
17-08-2019 06:22
Սոցիալական ոլորտի աշխատակիցներն առավել հաճախ են կարոտում իրենց աշխատանքը. արձակուրդի ժամանակ իրենց աշխատանքի մասին մտածում է յուրաքանչյուր երկրորդ ուսուցիչը, բժիշկների 37 տոկոսն ու բուժքույրերի 38 տոկոսը, ղեկավարների մեկ երրորդը, դիզայներների, HR-ների եւ հոգեբանների շուրջ 30 տոկոսը:
17-08-2019 06:19
Ամերիկյան Վաշինգտոն նահանգից ամուսինները 68 տարի շարունակ կրել են միանման հագուստ եւ անվանել դա իրենց ամուսնության երկարակեցության գաղտնիքներից մեկը:
17-08-2019 00:31
ԱՄՆ-ի ֆուտբոլի կանանց հավաքականի ավագ Մեգան Ռապինոն խոսել է տղամարդկանց և կանանց ֆուտբոլում հավասար աշխատավարձի մասին. «Մենք պետք է վարձատրվենք այնպես, ինչպես մեր տղամարդ գործընկերները»:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Աստղագուշակ օգոստոսի 2019 թ

01.08.2019
Oգոստոսին սպասում է արժանի հանգստ, hնարավոր է  ճանապարհորդեք միայնակ:

LADYNEWS TV
25-ամյա Արաինա Գրանդեն թողարկել է Monopoly երգի նոր հոլովակը՝ Վիկտորիա Մոնետի զուգերգությամբ։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
16.08.2019
Դիտվել է 7987 անգամ
11.08.2019
Դիտվել է 2020 անգամ
14.08.2019
Դիտվել է 615 անգամ
13.08.2019
Դիտվել է 512 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster