Рус. Հայ.
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

Ինչպես երկարացնել մազերը

15.01.2019

10 խորհուրդ, որոնք կօգնեն արագացնել մազերի աճը։

Ճիշտ սանրեք մազերը

Մազափնջերը սանրեք օրական երկու անգամ: Դա նպաստում է գլխի մաշկի արյան շրջանառության բարելավմանը: Սանրով կատարեք մերսման շարժումներ, սակայն ուժեղ մի սեղմեք: Ցնցուղի տակ մի օգտագործեք սովորական սանր, նրանք միայն կվնասեն խոնավ մազերը: Ընտրեք իրարից հեռու և փափուկ ատամիկներով սանրեր:

Խնամեք մազերը

Ամիսը մեկ անգամ կտրեք ծայրերը: Եվ մի ալարեք դրանց սնուցող դիմակ քսել շաբաթը երկու անգամ: Պարտադիր չէ գնել թանկանոց միջոցներ, կարող եք ինքնուրույն պատրաստել՝ խառնելով ձվի դեղնուցը, մեկ ճաշի գդալ մեղրը, ձիթապտղի յուղը և կոնյակը: Ստացված խառնուրդը քսեք արմատներին և երկարությամբ: Թողեք 30 րոպե: Լավ արդյունքի համար հագեք գլխարկ և փաթաթեք գլուխը սրբիչով: Երեսուն րոպեից գնացեք ցնցուղ ընդունելու:

Սննդակարգի մեջ պրոտեիններ ավելացրեք

600x580

Սնունդը նույնպես ազդում է մազերի աճի վրա: Առավել շատ դրան նպաստում է սպիտակուցը, որը համարվում է մազերի շինանյութը: Այն լավացնում է մազերի ընդհանուր վիճակը, ամրացնում դրանց: Սննդակարգ մցրեք ձու, ձուկ, հավ, ընկույզ և միս:

Խնամեք լոքոնները

Մի թեթև տաքացրեք յուղը (ձիթապտղի, կոկոսի, վուշի և այլն) մաշկի համար հաճելի ջերմաստիճանի: Զգուշորեն քսեք այն գլխամաշկին շրջանաձև շարժումներով ժամացույցի սլաքի ուղղությամբ 15-20 րոպե: Մնացորդները քսեք մազերի երկարությամբ: Թողեք այն 30 րոպեյով: Լավ լվացեք մազերը: Բացի թուլացնող ազդեցությունից, այդպիսի մերսումը նպաստում է մազերի արագ աճին և նրան փայլ հաղորդում:

Մերսեք գլուխը

600x580

Երկար մազեր ունենալու համար պետք է պարբերաբար գլխի մերսում անել: Երբ շամպունը փրփրացնեք գլխին քսելու համար, մեծ մատները դրեք աչքերի կողքերին, իսկ մնացած մատներով մերսեք գլուխը շրջանակաձև շարժումներով դեպի կենտրոն: Այնուհետև տեղափոխեք մեծ մատները ականջի հետևը և շարունակեք մերսումը պարանոցից գլխի մեջտեղ: Կարող եք նաև մերսել չոր գլխի մաշկը, որպեսզի մատները սահեն դրանց վրա քսեք մի երկու կաթիլ եթերային ցիտրուսային յուղեր:

Գերչակի յուղ ունեցեք

Քսեք այն գիշերը, որպեսզի առավոտյան մազերը խնամված տեսք ունենան: Զուգահեռ կարող եք օգտագործել գերչակի յուղը հոնքերի և թարթիչների աճի համար:

Ընտրեք միջոցներ ըստ խնդրի

600x580

Q 10 կոէնզիմով շամպունները ազդում են մազարմատների վրա՝ խթանելով կերատինի արտադրությունը: Մազերը ավելի ամուր կդառնան կոլագենային կամ այլ ակտիվ նյութերի համալիր պարունակությամբ շամպուն օգտագործելիս:

Ուժեղ, սակայն չոր մազափնջերը սնուցման և խնամքի կարիք ունեն, այդ պատճառով լավ կլինի օգտագործել լոռամրգի կամ մասուրի էքստրակներով միջոցները: Ուշադրություն դարձրեք նաև թեյի ծառի յուղի և անանուխի պարունակությամբ միջոցների վրա, որոնք լավացնում են արյան շրջանառությունը:

Օգտագործեք կոնդիցիոներ ըստ նպատակի

Քսեք բալզամը մազերի երկարությամբ՝ դրանց ամրության և կառուցվածքի վերականգման համար, սակայն երբեք արմատներին մի քսեք: Դրանք պարունակում են սիլիկոն և մոմ, որոնք կանոնավոր օգտագործման պարագայում փակում են ծակոտիները: Երկրորդը, այդպիսի օգտագործումից հետո կարող եք մոռանալ մազերի ծավալի մասին:

Ձիգ մի կապեք մազերը

600x580

Քնելուց առաջ ձիգ մի կապեք մազերը: Այդ կերպ դուք վնասում եք մազափնջերը և դանդաղեցնում դրանց աճը:

Քնեք մետաքսե բարձին

Մազերի երկարության համար փոխարինեք բամբակե բարձի երեսը մետաքսե բարձի երեսով: Մազերը այդ կերպ չեն շփվի դրան: Բացի այդ այն չի կլանում խոնավությունը, ինչը նշանակում է, որ մազերը կմնան խոնավեցրած:

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 5919 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Գտնվել է սխտորի հոտից ազատվելու պարզ միջոց

20.03.2024
Գիտական հետազոտությունների վերջին արդյունքները վերահաստատել են, որ սխտորն ունի զգալի առողջարար հատկություններ:

Համացանցում խենթանում են 3/3/3/ մեթոդից. այն ձեզ կօգնի հավաքել բազային պարկուճ

13.03.2024
Կարծես թե ժամանակն է ընդունելու այն փաստը, որ այսօր թրենդները ծնվում են ոչ միայն Նորաձևության շաբաթներին և փողոցներում, այլ նաև սոցիալական ցանցերում:

5 հագուստ, որոնցից իզուր են խուսափում plus size կանայք

27.02.2024
«Դա գեղեցիկ է, բայց ինձ համար չէ»: Շատ հաճախ գիրուկ կանայք իրենց սահմանափակում են հագուստի ընտրության հարցում՝ վախենալով ավելի թմբլիկ երևալուց։

5 սովորություն, որոնք խանգարում են նիհարել

13.02.2024
Փորձում եք ազատվել ավելորդ կիլոգրամներից՝ փորձարկելով բոլոր դիետաները, բայց քաշը չի՞ նվազում:

Մեղրոտ շուրթեր. ինչ է դա և ինչպես կատարել նման դիմահարդարում

16.01.2024
Շրթունքների վրա մանանեխի դեղին երանգը շատ հյութալի և գեղեցիկ տեսք ունի։

Երբ է հարկավոր հետաձգել այցը կոսմետոլոգին

13.12.2023
Եվ ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ այս կանոնը խախտելը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
29-03-2024 12:46
«Արտավազդ» մրցանկաբաշխությանը «Լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթող է ճանաչվել Արաքսյա Մելիքյանը: Դերասանուհին այս տարի «Արտավազդ» մրցանակաբաշխությանն առաջադրվել էր լավագույն դերասանուհի անվանակարգում Հայաատանի երգի պետական թատրոնի «Շղթա» բեմադրությունում խաղացած դերի համար:
29-03-2024 12:11
Ճապոնիայում հայտնաբերվել է մահվան նոր՝ հինգերորդ դեպքը այն մարդկանց շրջանում, ովքեր օգտագործել են կոջի կարմիր բրնձի էքստրակտով (ֆերմենտացված բրինձ) սննդային հավելումներ՝ արտադրված Kobayashi Pharmaceutical դեղագործական ընկերության կողմից։
29-03-2024 03:14
Քեմբրիջի համալսարանի բրիտանացի գիտնականներն ուսումնասիրել են ալկոհոլի խրոնիկական օգտագործման ազդեցությունը ուղեղի կառուցվածքների վրա։ Նրանք եկան այն եզրակացության, որ ալկոհոլիզմը լրջորեն վնասում է ուղեղի որոշ ցանցեր՝ անարդյունավետ դարձնելով ալկոհոլային կախվածության բուժման ներկայիս որոշ բուժումներ:
29-03-2024 02:32
Ամերիկացի սուպերմոդել Սինդի Քրոուֆորդը բաց զգեստով կեցվածք է ընդունել Remix ամսագրի համար։ Հրապարակված կադրում 58-ամյա մոդելը լուսանկարչի առջև ներկայացել  է գունագեղ, առանց ժապավենի, միջին երկարության զգեստով, որը զարդարված է ցերեկային լույսի ներքո արտացոլվող բազմաթիվ սեկվիններով։
29-03-2024 01:36
Ձեռնարկատեր Քրիստոֆեր Բուսին՝ արքայազն Հարիի և նրա կնոջ՝ Մեգան Մարքլի ընկերը, կասկածի տակ է դրել բրիտանական թագավորական ընտանիքի գործողությունները և Քեյթ Միդլթոնի` քաղցկեղի դեմ պայքարի մասին սրտաճմլիկ հայտարարությունը համեմատել է  «քարոզչության» հետ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մարտ, 2024 թ․

01.03.2024
Ոմանք բախտ կունենան մարտին հանդիպելու իրենց երկրորդ կեսին, իսկ ոմանք կաշխատեն հոգևոր զարգացման վրա ու արագորեն կբարձրանան կարիերայի սանդուղքով:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
25.03.2024
Դիտվել է 633 անգամ
26.03.2024
Դիտվել է 187 անգամ
28.03.2024
Դիտվել է 151 անգամ
27.03.2024
Դիտվել է 122 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster