Рус. Հայ.
ՍԵՐ, ԸՆՏԱՆԻՔ

Ինչպես հասկանալ, որ նա դեռ սիրում է նախկին կնոջը

26.12.2018

Ձեզ սկսել է թվալ, որ նա այդպես էլ չկարողացավ բաժանվել նախկին կնոջից և շատ հաճախ է նրա մասին մտածում: Կա մի քանի տարբերակ, որոնց օգնությամբ կարող եք հասկանալ սիրո՞ւմ է արդյոք տղամարդը նախկին կնոջը, թե՞ ոչ:

Նա շփվում է նրա հետ սոցիալական ցանցերում: Թվում է, թե ի՞նչ կա դրա մեջ: Ուղղակի մեկնաբանում է լուսանկարը, ուղարկում երգեր կամ տեսահոլովակներ: Չէ՞ որ նրանք ընկերներ են և վաղուց բաժանվել են: Այո, շատ հնարավոր է, որ նրանք, իրոք, մնացել են ընկերներ և շատ ընդհանուր բաներ ունեն: Իսկ միգուցե նա ոչ մի կերպ չի՞ կարողանում նրան մոռանալ և ցանկանում է շարունակել շփումը:

Նա պահում է նրա լուսանկարները: Համակարգչում կան շատ նկարներ նրանց համատեղ հանգստից, որտեղ դեռ սիրահարված են: Երկու տարբերակ կա՝ նա չի հասցնում մաքրել համակարգիչը կամ ուղղակի չի ցանկանում բաժանվել իր հիշողություններից:

Նա խոսում է նախկինի մասին և բավականին հաճախ: Հիշում է ինչ-որ ծիծաղելի պատմություններ: Եվ թվում է՝ միշտ տեղին են հնչում: Հարցը միայն այն է, թե ինչո՞ւ է դա նրա մտքին գալիս: Զարմանալի է, որ նա ոչ մի կերպ չի ցանկանում բաց թողնել անցյալը: Կամա, թե ակամա մտածում ես, որ նա դեռ սիրում է նախկին կնոջը:

Բնակարանում կան նրա իրերը: Օրինակ՝ սպասքը կամ հուշանվերներ: Եթե դուք արդեն սկսել եք միասին ապրել, ազատվեք այդ իրերից:

Դուք խնդիրներ ունեք անկողնում: Հաճախ դա կարող է կապված լինել էմոցիոնալ բարդություններով, որոնք իրենց հերթին բարդություններ են ստեղծում այլ մակարդակում:

600x580

Ընդհանրապես չի ցանկանում նրա մասին հիշել: Այլ ծայրահեղություն է, երբ նա շատ ծանր է տանում նախկին կնոջ մասին հարցերը: Դա կարող է լինել ներքին չլուծված կոնֆլիկտի պատճառ և տանջանքների ցուցանիշ:

Եթե նշվածներից գոնե երեք կետ ձեզ ծանոթ թվացին, ապա, իրոք, իրոք նա դեռ պատրաստ չէ մոռանալ նախկնի մասին: Չարժե դրանից պատմություն սարքել, իրավիճակը դրանից չի փոխվի: Փոխարենը փորձեք թուլանալ և կենտրոնանալ ձեր հարաբերությունների վրա՝ առանց թույլ տալու այն միտքը, որ գոյություն ունի երրորդը:

Հիշեք, որ այս պահին տղամարդը հենց ձեր կողքին է: Ուրեմն նա ձեզ է ընտրել: Անցյալը հետևում է:

Իսկ եթե նա հասկացել է, որ սիրում է նախկին կնոջը և անկեղծորեն խոստովանել է դա, բաց թողեք նրան: Երբեմն այդպիսի բան լինում է, դա չի նշանակում, որ դուք նրանից վատն եք, ուղղակի նրան ուրիշն է սազում, իսկ դուք դեռ կհանդիպեք ձեր սիրուն:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 1699 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

5 բան, որոնք վանում են տղամարդկանց

24.05.2019
Երբեմն կանացի վարքագիծն անհասկանալի է մնում տղամարդկանց համար: Սակայն կանբաներ, որոնք նրանք շատ լավ են հասկանում և որոնք նրանց դուր չի գալիս:

Տղամարդու հետ հաջող ծանոթանալու 10 կանոն

25.04.2019
Սպասում եք դուք, սպասում, անգամ՝ սկսում տագնապել, իսկ արքայազներն այդպես էլ չեն հատնվում:

Ամուսնացած տղամարդու նշաններ, որոնք միանգամից չեն երևում

19.04.2019
Եթե ձեր սիրած տղամարդու մատին չկա ամուսնական մատանի, դա դեռ ոչինչ չի ասում:

7 գաղտնի պատճառ, որով մենք ընտրում ենք և ընտրվում

29.03.2019
«Ի՞նչ եմ ես գտել նրա մեջ: Այս տղան ընդհանրապես իմ ճաշակով չէ, իսկ ես գլուխս կորցրել եմ կրքից...»։

Ուժեղ տղամարդը իմաստուն կնոջ շնորհքն է

26.03.2019
«Եթե ես նրա հետ ամուսնանայի, նա կլիներ այս երկրի նախագահը»:

Ի՞նչ անել, եթե տղամարդը խանդոտ է

14.03.2019
Մեր օրերում խանդոտ տղամարդիկ հաճախ են հանդիպում: Ի՞նչ անել եթե ձեր ամուսինը հենց այդպիսին է:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-06-2019 07:59
Վերջին ուսումնասիրությունների համաձայն՝ քնի առավել ճիշտ և հարմար տևողությունը 9 ժամ 10 րոպեն է. գիտնականները խորհուրդ են տալիս պառկել քնելու 21:45-ին և արթնանալ 6:55-ին:
17-06-2019 07:56
Որքան մարդիկ երջանիկ են, այնքան նրանք պարզ են հագնվում։ Այս անսպասելի եզրահանգմանը մղեց ՄԱԿ-ի ամենամյա հաշվետվությունն աշխարհում երջանկության մակարդակի մասին։
17-06-2019 07:54
Մալթայում գտնվող Եղիսաբեթ II թագուհու առանձնատունը հնարավեր է ձեռք բերել 6 միլիոն դոլարով: Եղիսաբեթ II-ը և արքայազն Ֆիլիպն այստեղ են ապրել մինչ նրա թագադրումը:
17-06-2019 07:49
ТНТ հեռուստաընկերությամբ հեռարձակվող Comedy Woman հումորային նախագծի աստղերն իրենց հանգստյան օրերն անց են կացրել Երեւանում. շոուի հայտնի կանանցից մեկը՝ Եկատերինա Վարնավան իր Instagram-ում, ինչպես նաեւ Stories հավելվածում բազմաթիվ հոլովակներ է հրապարակել։
17-06-2019 07:42
Համաձայն A.T. Kearney խորհրդատվական ընկերության հաշվետվության՝  արդեն 20 տարի անց մսի համաշխարհային շուկայի 60 տոկոսը կկազմեն դրա բուսական անալոգներն ու սրվակներում ստեղծված միսը:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Աստղագուշակ հունիսի 2019 թ

01.06.2019
Գրեք ձեր սեփական հեքիաթը ինքներդ: Հունիսին դուք կփայլեք վառ աստղի մնան:

LADYNEWS TV
25-ամյա Արաինա Գրանդեն թողարկել է Monopoly երգի նոր հոլովակը՝ Վիկտորիա Մոնետի զուգերգությամբ։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
12.06.2019
Դիտվել է 951 անգամ
17.06.2019
Դիտվել է 943 անգամ
14.06.2019
Դիտվել է 783 անգամ
13.06.2019
Դիտվել է 553 անգամ
11.06.2019
Դիտվել է 360 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster