Рус. Հայ.
ՀՅՈՒՐԱՍՐԱՀ

«Ես շնչում և ապրում եմ երաժշտությամբ»․ Լինա Խաչատրյան

22.12.2018

Երեկոն բուլվարը լցնում է բազում ձայներով ու երանգներով, բազմալեզու զրույցներին խառնվում է տարաբնույթ երգ-երաժշտությունը, ոճային ու մշակութային բազմազանությունը, գումարած՝ ծովի սիմֆոնիան։ Աջարական Բաթումի այս ծանոթ պատկերի մեջ ականջիս են հասնում լատինական երգի հնչյուններ, ավելի ճիշտ՝ մի ձայն, որը մեխում է ինձ տեղում․ միթե՞ նրա ձայնն է։ Ինքնաբերաբար քայլում եմ դեպի սրահը, ու...նա է՝ Լինան։ Զարմանքս ոչ թե նրանից է, որ զբոսաշրջիկներով լի սրահում, իրոք, Լինա Խաչատրյանն էր ելույթ ունեցողը, այլ, որ բուլվարյան հնչյունային ալեկոծության մեջ ճանաչեցի նրա ձայնը։

«Երաժշտությունն արվեստների մեջ այն կախարդական ուժն է, որ անմարմին արտահայտություններով կարողանում է անմիջականորեն տիրել մարդու բովանդակ գոյությանը, նրա մարմնին ու հոգուն և տիրաբար տանել, ուր որ կամենա: Երաժշտությունն ինձ համար զգացմունք է և ինձ, իսկապես, երջանկացնում է: Դա ինձ համար հռչակ ստանալու կամ դեմքս թերթերում տեսնելու միջոց չէ: Դա այն փաստի վկայությունն է, որ ես, իսկապես, դրանով շնչում եմ, ապրում»,-այսպիսին է երգչուհի Լինա Խաչատրյանի կարգախոսը:

 600x580

Ծնվել է արվեստագետների ընտանիքում՝ հայրը երաժիշտ Սարգիս Խաչատրյանն է, մայրը տիրապետում է դաշնամուրին: Սա դեռ վերջը չէ. հորաքույրը՝ Սոֆիա Խաչատրյանը, դասական երգչուհի է և վոկալի փորձառու մասնագետ, տատիկը՝ Լաուրա Խաչատրյանը, մասնագիտությամբ ռեժիսոր է և աշխատել է թատերախմբի գեղարվեստական ղեկավար: Տան փոքրն է՝ քրոջից ու եղբորից հետո:

 600x580

-Իսկ ինչու Լինա՞։ Ինչպե՞ս սկսվեց․․․

-Իրական անունս Լիանա է, սակայն ժամանակի ընթացքում կրճատելով անվանել են Լինա, և այդպես էլ մնացել է: Ես մանկուց տանը շատ եմ լսել դասական, ջազային, որակյալ այլ երաժշտություն, ունեցել եմ լավ լսողություն ու երգելու ունակություն։ Միշտ երազել եմ երգչուհի դառնալ: Բայց դա միայն անիրական երազանք էր թվում ինձ, քանի որ ծնողներս, հատկապես հայրս, չէր ուզում, որ գնամ այդ ճանապարհով։ Ըստ նրա՝ դա դժվար և խոչընդոտներով լի ճանապարհ է: Ես, լսելով նրան, իմ մեջ փորձում էի հանգցնել այդ կրակը:

-Եվ, այնուամենայնիվ, ո՞ր ճանապարհները քեզ բերեցին երգարվեստ։

-Սովորել եմ Երևանի Դանիել Վարուժանի անվան թիվ 89 միջնակարգ դպրոցում, այնուհետև 2007-2008 ընդունվել Հայ-Ֆրանսիական մասնագիտական ուսումնական կենտրոն, ստացել վարսահարդար-ոճաբանի մասնագիտություն: 2010-2011 սովորեցի Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում՝ ստանալով դիզայների մասնագիտություն: Երկար էի փնտրում իմ դերը այս կյանքում, սակայն հոգուս խորքում գիտեի, որ իմ տեղը բեմում է և երգարվեստում: Տարբեր ասպարեզներում ինձ փորձեցի: Փոքր ինչ ափսոսում եմ կորցրածս ժամանակի համար, սակայն այդ տարիներն ինձ շատ բան սովորեցրին։ Ոչինչ հենց այնպես չի լինում։

 600x580

-Իսկ ի՞նչ ճանապարհով կատարելագործեցիր երաժշտական մասնագիտական հմտություններդ։

-Պարել եմ Hip-Hop, Popping ոճերում, 5 տարի հաճախել եմ Սարգիս Անդրեասյանի պարային ստուդիա, 2013 թվականին popping ոճում երկրորդ մրցանակ նվաճեցի Armenian Street Jame մրցույթում։ Ի վերջո, երբ հասկացա, որ պետք է զբաղվեմ նրանով, ինչն իմն է, ինչն, իրոք, ինձ պետք է՝ 24 տարեկանում որոշեցի և ընդունվեցի Երևանի Էստրադային և Ջազզային արվեստի պետական քոլեջ։ Ընդունվեցի 2016-ին ու կարծում եմ՝ շուտ պետք է այդ քայլն անեի։ Դա կօգներ ավելի շուտ սկսել երգչուհու կարիերան, որին այդքան տարիներ սպասում էի: Չնայած՝ լավ է ուշ, քան երբեք․ ես սիրում եմ խոչընդոտներ հաղթահարել: Ծնողներս հիմա ավելի մեղմ են նայում իմ որոշմանը՝ տեսնելով, որ ապրում եմ դրանով: Աշխատել եմ տարբեր բնագավառներում, սակայն մտքիս միշտ երգչուհի դառնալն էր։ Վստահ եմ, որ Հայաստանում կա ու կլինի որակյալ երաժշտություն:

600x580

-Որպես երգչուհի բեմահարթակում հանդես գալն ինչպե՞ս ստացվեց։

-2016 թվականից սկսվեց բուռն համերգների շրջանը: Ամերիկացի Ռոբին Բալմերը, ով վաղուց ապրում և ստեղծագործում է Հայաստանում, առաջարկեց միանալ իր խմբին և աշխատել միասին: Համաձայնվեցի, և մոտ մեկ տարի համերգներ տվեցինք Հայաստանի տարբեր վայրերում: Բազում երաժշտական առաջարկներ ստացա տարբեր խմբերից։ Ի վերջո որոշեցի աշխատել Lá Luna Band-ի փորձառու երաժիշտների հետ՝ Արմեն Ավետիսյան (դաշնակահար), Արմեն Մովսիսյան (հարվածային գործիքներ), Երևանի Ջազ բենդի բասկիթառահար Արամ Կարապետյան, Լևոն Պուչինյան (փողային), Վլադ Ծատուրյան (տրոմբոն), Մարատ Հակոբյան (սաքսոֆոն)։ Հիմա էլ հաճախ ելույթներ եմ ունենում Lá Luna Band-ի կազմում Հայաստանի տարբեր ջազային միջոցառումների ժամանակ։ 

 600x580

-Իսկ ի՞նչ ես ծրագրել ապագայի համար։

-2018-ի դեկտեմբերին Հայաստանի պետական Ֆիլհարմոնիայի տնօրեն Գագիկ Մանասյանից առաջարկ ստացա առաջին ջազ մենահամերգ կազմակերպելու առնչությամբ: Ես, իհարկե, սիրով համաձայնվեցի, քանի որ գիտեմ՝ մեր ազգը ջազ սիրում է և ունի դրա քաղցը։ Այսպիսով, դեկտեմբերի 27-ին ժամը 19:00-ին Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում տեղի կունենա առաջին մենահամերգս, որին հրավիրում եմ բոլոր ջազի սիրահարներին։ Աստծուց առաջ ընկնել չեմ սիրում, սակայն ասեմ, որ երազանքներս քայլ առ քայլ իրականանում են։ Շուտով կնկարահանվի առաջին տեսահոլովակս։ Մեկ այլ քաղցրություն ունի այն, ինչին դժվարությամբ ես հասնում։

600x580

-Ընթեցողներին միշտ հետաքրքրում է՝ զբաղվա՞ծ է արդյոք քեզ նման գեղեցկուհի երգչուհու սիրտը։

-Ուղղակի կասեմ, որ սիրտս զբաղված է երաժշտությամբ…

Հարցազրույցը՝ Անուշ Ավանյանի

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 4759 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Իրինա Շեյքը Highsnobiety-ում. վառ ֆոտոսեսիա և հազվագյուտ հարցազրույց

18.09.2021
Իրինան հազվադեպ է շփվում լրագրողների հետ: Սակայն ռուս մոդելը Highsnobiety-ի համար բացառություն է արել: Նա ոչ միայն մասնակցել է նորաձևության վառ ֆոտոշարքի, որտեղ նկարահանվել է կիսամերկ, այլև հարցազրույց տվել:

Մրգային չիպսերի պահանջարկը շարունակում է աճել

24.02.2021
Հատուկ տեխնոլոգիայով մշակված մրգերը կարող են բերանի խոռոչը մաքրել ատամների քայքայման պատճառ հանդիսացող ավելի քան 95 % բակտերիաներից:

«Դառը ճշմարտությունն ավելի լավ է, քան քաղցր սուտը»․ Անի Գրիգորյան

15.01.2021
Ladynews.am-ի հարցազրույցը «Սոֆիա-2011» պայծառատեսների միջազգային մրցույթի հաղթող, հայ հանդիսադեսին առավելապես «Վեցերորդ զգայարան» հեռուստանախագծից հայտնի պայծառատես Անի Գրիգորյանի հետ։

Դեմքի ուրվագծային պլաստիկա. էսթետիկ բժշկության կարևորագույն ձեռքբերումներից մեկը

31.07.2020
Այն հնարավորություն է տալիս հաշված րոպեների ընթացքում, առանց վիրահատական միջամտության վերացնել կնճիռները, շտկել տարբեր տիպի անհամաչափությունները, ինչպես նաև ծավալ հաղորդել այս կամ այն հատվածին:

«Տատուաժ անելիս մեծ դեր ունի նաև կանանց իմացությունը և գրագիտությունը»․ Էննի

24.02.2020
Այսօր կխոսենք շատ արդիական դարձած դրսևորումներից մեկի՝ տատուաժի մասին։ Ի՞նչ է այն, ի՞նչ խնդիր է լուծում, որո՞նք են առավելությունները և վտանգները։

«Արվեստը գեղեցկացնում է կյանքը, այն պետք է լինի մարդկանց տեսադաշտում». Էլինե Պողոսյան

02.12.2019
Ստեղծագործելու անհագ ցանկությունը կախարդական է. ուժ, որը սիրո պես բացատրություն չունի:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
19-01-2022 10:51
Ամերիկյան Forbes-ը ներկայացրել է 2021 թվականի 10 ամենաբարձր վարձատրվող մարզուհիների վարկանիշային աղյուսակը։ Լավագույն եռյակում են թենիսիստուհիներ Նաոմի Օսական ու քույրերը՝ Սերենա և Վինուս Ուիլյամսը։
19-01-2022 10:36
Sotheby’s-ն աճուրդի կհանի 555 կարատանոց հազվագյուտ սև ադամանդ, որը ձևավորվել է 2,6 մլրդ տարի առաջ, երբ աստերոիդը բախվել է Երկրին: Այն 2006 թվականին Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքի կողմից ճանաչվել է աշխարհի ամենամեծ հղկված ադամանդը: Ադամանդն աճուրդի կհանվի փետրվարին՝ 4,1-6,8 միլիոն դոլար գնահատված գնով:
19-01-2022 10:25
Մարդիկ չեն ցանկանում լաբորատորիայում աճեցված միս ուտել, քանի որ կարծում են, որ դա անբնական է, պարզել են Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները: Բացի այդ, մսակեր մարդիկ համարում են, որ այն բավականաչափ նման չէ մսին, իսկ բուսակերները՝ չափազանց նման։
19-01-2022 10:05
Սպիտակ հացը կարող է տրանսճարպեր պարունակել, ուստի այս մթերքը կարող է վտանգավոր լինել ուղեղի համար եւ նույնիսկ դեմենցիայի զարգացման հանգեցնել։ Հացն ընտրելիս մասնագետները խորհուրդ են տալիս ուշադիր ուսումնասիրել դրա բաղադրությունը։ Եթե այն մարգարին է պարունակում, ավելի լավ է այլ հաց ընտրել։
19-01-2022 01:47
Երգչուհի Մոնետոչկան (իսկական անունը՝ Ելիզավետա Գիրդիմովա) նշել է, որ որոշել է վաճառել Մոսկվայի կենտրոնում գտնվող իր բնակարանը, որը վերջերս է ձեռք բերել։ Mash տելեգրամ ալիքում հասցեի հրապարակումից հետո, երգչուհին ստիպված է հրաժարվել անշարժ գույքից, որի արժեքը կազմում է 20 մլն ռուբլի։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունվար 2022 թ

04.01.2022
Եթե հունվարը պայծառությամբ չհամեմատվի ամանորյա տոնի հետ, ապա, ամեն դեպքում, իրադարձություններով ու անակնկալներով հագեցած լինելու առումով հետ չի մնա նրանից։

LADYNEWS TV
Սոֆի Մխեյանն ու Նիկ Էգիբյանը հանդես են եկել համատեղ երգով: Նրանք երկրպագուների դատին են հանձնել «Բոց ու հրդեհ» ստեղծագործությունը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.01.2022
Դիտվել է 1195 անգամ
14.01.2022
Դիտվել է 519 անգամ
13.01.2022
Դիտվել է 326 անգամ
18.01.2022
Դիտվել է 325 անգամ
15.01.2022
Դիտվել է 231 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster