Forbes ամսագիրը Քենդալ Ջեներին ճանաչել է որպես աշխարհում ամենաբարձր վարձատրվող մոդել։ Հրատարակության տվյալներով`23-ամյա աստղը 12 ամսվա ընթացքում վաստակել է 22,5 միլիոն դոլար։
Քենդալ Ջեների եկամուտը, նախ և առաջ, ձևավորվել են Estee Lauder, Adidas, Calvin Klein և այլ ապրանքանիշների հետ ունեցած պայմանագրերից։
Երկրորդ տեղում է Քարլի Քլոսը, ով վաստակել է 13 միլիոն դոլար` կապիտալիզացնելով սոցցանցերում ունեցած իր ճանաչումը և պայմանագրեր կնքելով բազմաթիվ ապրանքանիշների, այդ թվում` Swarovski ապրանքանիշի հետ։
Աշխարհի տասը ամենահաջողակ մոդելները 2017-ի հունիսի 1-ից մինչև 2018 թվականի հունիսի 1-ը միասին վաստակել են 113 միլիոն դոլար, որը մի փոքր ավելին է նախորդ տարվա ցուցանիշից։ Տասնյակում են նաև այնպիսի աստղեր, ինչպիսիք են Ռոուզի Հանթինգթոն-Ուայթլին՝ 11,5 միլիոն դոլար եկամուտով և Կարա Դելևին՝ 10 միլիոնով։ Ուայթլիին հավասար է Քրիսի Թեյգենը, իսկ Ժիզել Բյունդհենը վաստակել է այնքան, որքան Դելևինը։ Առաջատար տասնյակում են նաև Ջիջի և Բելա Հադիդ քույրերը, եզրափակում են տասնյակը Ջոան Սմոլսը և Դաութսեն Քրուսը։
Forbes-ը նշում է, որ չնայած Քենդալի հաջողությունների, այդուհանդերձ նրա եկամուրները էապես քիչ են, քան նրա փոքր քրոջ՝ Քայլիինը, ով այդ նույն ժամանակահատվածում վաստակել է 166,5 միլիոն դոլար, առաջին հերթին իր Kylie Cosmetics ապրանքանիշի շնորհիվ։
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում: