Pantone ինստիտուտը նշել է 2019 թվականի գլխավոր գույնը
11.12.2018
Living Coral․ սա մարջանի գույնն է՝ ոսկեզօծ ենթատոնով
Pantone գույնի ինստիտուտը հայտնել է այն երանգը, որը դառնալու է ամենաարդիականը 2019 թվականին։ Գալիք տարում ամենանորաձևը կլինի մարջանագույնը (Pantone 16-1546 Living Coral)։
Living Coral-ը մարջանագույնն է՝ որսկյա ենթատոնով, նշվում է ինստիտուտի կայքում։ «Թվային տեխնոլոգիաների և սոցիալական ցանցերի ճնշմանն ի պատասխան, որոնք ավելի ու ավելի են ներդրվում առօրյա կյանքում, մենք որոնում ենք իրական և ոգևորող տպավորություններ, որոնք ապահովում են կապը և մտերմիկը։ Հաղորդակցվող և աշխույժ․ Living Coral գույնի բնույթը ողջունում և խրախուսում է անհոգ գործունեությունը։ Այն խորհրդանշում է լավատեսությանը և ուրախությանը մեր բնածին ձգտումը, Living Coral գույնը խորհրդանշում է դեպի կենսուրախություն մեր ունեցած հակումը»,- ասվում է գույնի նկարագրության մեջ։
Pantone ինստիտուտն արդեն 20 տարի է, ինչ ընտրում է տարվա գույնը, որը ուղենիշ է դառնում հագուստի, տարածքների և կահույքի և այլ դիզայներների համար։
2018 թվականի գույնը ուլտրամանուշակագույնն էր։
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 5206 անգամ
Читать на русском
|