Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

Ինչպես սովորել վստահել մարդկանց

27.11.2018

Մեզանից ոմանք կարողանում են պահպանել մանկական միամտություն և լինել բաց, ոմանք պահպանում են սահմանը նույնիսկ մտերիմ մարդկանց հետ, իսկ կան նաև նրանք, ովքեր ոչ մեկին չեն վստահում:

Իհարկե, մեծամասամբ անհրաժեշտ է պահպանել ներքին աշխարհն ուրիշներից, քանի որ այսօր ոչ բոլորն են տրամադրված դրական և բաց հարաբերություններին: Այդ պատճառով, ինչպես ասում են, վստահիր, բայց ստուգիր: Այլ բան է, երբ մենք, ստանալով հերթական կյանքի դասը, դադարում ենք վստահել մարդկանց` բոլորին անխտիր:

Ի՞նչ անել այդ դեպքում: Մեզանից յուրաքանչյուրը սեր է ցանկանում՝ իրական, անկեղծ սեր, հոգատարություն և ուշադրություն: Միակ տարբերակն է վստահել մարդկանց, սակայն ոչ անմտածված և մանկական անկեղծությամբ, այլ գիտակցված, «մեծական», այսինքն հասուն, ներդաշնակ անձի տեսանկյունից:

Գտեք անվստահության պատճառը

600x580

 

Ինչպես այլ հարցերում, այստեղ նույնպես կարևոր է պատճառը: Փորձեք պարզել, թե ինչո՞ւ եք վախենում և չեք ցանկանում վստահել: Պարզեք, դուք անխտիր բոլորի՞ առաջ եք պատնեշ կառուցում, թե՞ միայն տղամարդկանց կամ այլ խմբին պատկանողների:

Որպես կանոն այդպիսի վերաբերմունքը հաճախ անցյալում վերապրած ցավալի փորձի արդյունք է կամ բնավորության գիծ: Առաջինի դեպքում, վերհիշեք տեղի ունեցածը և կհասկանաք, որ բացասական էմոցիանները գալիս էին կոնկրետ մարդուց այլ ոչ թե ձեր բոլոր ծանոթներից: Այդ պատճառով չարժե բոլորին մեկ չափանիշով չափել:

 Ուսումնասիրեք զրուցակցին

Յուրաքանչյուր մարդու հետ շփման ժամանակ կարևոր է հասկանալ, թե ով է ձեր առջև: Առավելևս այն դեպքում, երբ ձեր դիմաց հակառակ սեռի ներկայացուցիչ է: Իհարկե մենք բոլորս ցանկանում ենք անկեղծ, փոխադարձ սեր գտնել, բայց արդեն բավականին հասուն ենք հասկանալու համար, որ կատարյալ արքայազները միայն հեքիաթներում են հանդիպում: Իսկ կյանքւմ մենք հանդիպում ենք սովորական, նորմալ տղամարդկանց, նրանց դրական և բացասական կողմերով, որոնք, ի դեպ, մեզ մոտ էլ կան:

Այդ պատճառով, սկսելով կամ շարունակելով շփումը, ուշադրություն դարձրեք ոչ միայն ձեր զգացմունքներին, այլ նաև ուսումնասիրեք ձեր դիմացինի բնավորությունը: Այդպիսի օրենք գոյություն ունի նաև բիզնեսում՝ մինչև հետևություններ անելը և պլաններ կազմելը, հավաքեք տեղեկատվություն ձեր նոր ծանոթի մասին:

Վերահսկեք ձեր զգացմունքները

600x580

Եթե դուք բախվել եք դավաճանության հետ, ապա, իհարկե, ապագայում ցանկանում եք խուսափել դրա կրկնությունից և հետագա շփման մեջ շատ զգուշավոր եք: Քանի որ վերապրած էմոցիանները չեն անհետանա, այլ ամուր կնստեն ձեր կյանքի փորձի պայուսակում, ապա, ինչ խոսք, նոր ծանոթությունների ժամանակ կասկածներ և անվստահություն ի հայտ կգան: Եվ հենց այն պահին, երբ ձեր ներքին ձայնը սկսի շշնջալ, որ ձեզ կրկին փորձում են խաբել, կանգ առեք և մտածեք՝ ո՞վ է այժմ վերահսկում իրավիճակը` դու՞ք, թե՞ անցյալից եկած նեղվածությունները:

Հիշեք, տեղի ունեցածի հանդեպ արձագանքը ձեզանից է կախված, հենց դուք եք որոշում ինչպես իրադարձությունները կզարգանան:

Աղբյուր` LADYNEWS.am

 

Դիտվել է 1808 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Երկու արտահայտություն, որոնք երջանիկ զույգերը միմյանց ասում են ամեն օր

12.06.2019
Պարզ խոսքեր՝ հավերժ սիրո համար

Ամեն ինչ շատ պարզ է. դուր չի գալիս ինչ-որ բան` փոխիր, մի նվնվա

25.05.2019
Վատ է ձեզ տվյալ մարդու հետ ապրելը` մի ապրեք:

Ինչպես ազատվել առօրեականությունից և կյանքը բազմազան դարձնել

30.04.2019
Գարուն է, սակայն մենք միևնույն է դեպրեսիա մեջ ենք: Սակայն իրականում մենք ուղակի հոգնել ենք առօրեականությունից: 

Եթե ցանկություն չկա տնային գործերով զբաղվելու...

12.04.2019
Հոգու խորքում հույս կա, որ ինչ-որ մեկը ձեր փոխարեն դա կանի կամ այդ խնդիրները իրենք իրենցով կանհետանան:

Աշխատանքային սիրավեպ կամ ինչպես դիմակայել գայթակղությանը

04.04.2019
Շատ հաճախ ընկերություններում ստեղծվում են աշխատակիցների մտերմության պայմաններ, սակայն որքանո՞վ է դա ճիշտ կորպորատիվ էթիկայի տեսանկյունից:

5 պարզ վարժություն՝ երջանիկ լինելու համար

22.03.2019
ԱՄՆ Իելյան համալսարանի հոգեբանության պրոֆեսոր Լորի Սանթոսը պնդում է, որ հրջանիկ լինելու համար մարդուն անհրաժեշտ է մարզվել ճիշտ այնպես, ինչպես երաժշտին և մարզիկին:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-06-2019 07:59
Վերջին ուսումնասիրությունների համաձայն՝ քնի առավել ճիշտ և հարմար տևողությունը 9 ժամ 10 րոպեն է. գիտնականները խորհուրդ են տալիս պառկել քնելու 21:45-ին և արթնանալ 6:55-ին:
17-06-2019 07:56
Որքան մարդիկ երջանիկ են, այնքան նրանք պարզ են հագնվում։ Այս անսպասելի եզրահանգմանը մղեց ՄԱԿ-ի ամենամյա հաշվետվությունն աշխարհում երջանկության մակարդակի մասին։
17-06-2019 07:54
Մալթայում գտնվող Եղիսաբեթ II թագուհու առանձնատունը հնարավեր է ձեռք բերել 6 միլիոն դոլարով: Եղիսաբեթ II-ը և արքայազն Ֆիլիպն այստեղ են ապրել մինչ նրա թագադրումը:
17-06-2019 07:49
ТНТ հեռուստաընկերությամբ հեռարձակվող Comedy Woman հումորային նախագծի աստղերն իրենց հանգստյան օրերն անց են կացրել Երեւանում. շոուի հայտնի կանանցից մեկը՝ Եկատերինա Վարնավան իր Instagram-ում, ինչպես նաեւ Stories հավելվածում բազմաթիվ հոլովակներ է հրապարակել։
17-06-2019 07:42
Համաձայն A.T. Kearney խորհրդատվական ընկերության հաշվետվության՝  արդեն 20 տարի անց մսի համաշխարհային շուկայի 60 տոկոսը կկազմեն դրա բուսական անալոգներն ու սրվակներում ստեղծված միսը:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Աստղագուշակ հունիսի 2019 թ

01.06.2019
Գրեք ձեր սեփական հեքիաթը ինքներդ: Հունիսին դուք կփայլեք վառ աստղի մնան:

LADYNEWS TV
25-ամյա Արաինա Գրանդեն թողարկել է Monopoly երգի նոր հոլովակը՝ Վիկտորիա Մոնետի զուգերգությամբ։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.06.2019
Դիտվել է 966 անգամ
12.06.2019
Դիտվել է 953 անգամ
14.06.2019
Դիտվել է 786 անգամ
13.06.2019
Դիտվել է 557 անգամ
11.06.2019
Դիտվել է 360 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster