Рус. Հայ.
ԴԵՍԻՑ-ԴԵՆԻՑ

Ինչպես են բաժանվում կենդանակերպի նշանները

22.11.2018

Եկեք փորձենք հասկանալ, ինչպես են կենդանակերպի նշանների ներկայացուցիչները վերապրում սիրային անհաջողությունները:

Խոյ

Խոյերը բաժանվում են մասնագիտորեն: Նրանք այնքան հաճախ են դա անում, որ արդեն 25 տարեկանի մոտ կարող են դիսերտացիա պաշտպանել «լքված կանանց պահվածքի առավելությունները» թեմայով: Սակայն, որպես կանոն արդեն 3-րդ 4-րդ կնոջ ժամանակ խոյերը հոգնում են վազվզոցից, հանդարտվում և այդ ժամանակ արդեն նրանցից բաժանվել չի լինում:

Ցուլ

Ցուլերը չուզենալով են բաժանվում: Առաջինը, նրանք ունեն զարմանալի ունակություն հավատարմորեն սիրել տասնյակ տարիներ նույն անձին: Երկրորդը, նրանք ունեն զարմանալի համառություն և չունեն պարտություն կրելու ունակություն, այսինքն նրանք կարող են տարիներով չհանձնվել: Եվ երրորդը, նրանք բավականին ժլատ են: Մի խոսքով` Ցուլերիc բաժանվելը մեծ պատմություն է:

Երկվորյակ

Միայն Երկվորյակներից բաժանվողը գիտի ինչ է նշանակում ընկնել տառերի, խոսքերի, բացականչական նշանների ցունամիի տակ: Եթե նա լքված կողմն է, միանգամից փորձում է պայմանավորվել: Եթե նա է լքող կողմը, միևնույն է շատ է խոսում, որովհետև չի ցանկանում իրեն վատ զգալ և մինչև չլսի, որ նրան ներել են, չի հանգստանա: Կլքի, սակայն կհետևի և կպահանջի, որ ասեք, որ չեք նեղանում նրանից:

Խեցգետին

Խեցգետինը տանջալի է բաժանվում: Նա չի կարող հենց այնպես բաժանվել: Նույնիսկ բաժանման դեպքում ձեզ ուշադրության կենտրոնում է պահում և ճշտում սնվե՞լ եք արդյոք, բան պետք չէ՞ արդյոք: Եվ չեք էլ զգում, թե ինչպես եք սկսում նրա հետ կրկին փորձել վերականգնել հարաբերությունները: Ընդհանրապես, Խեցգետինները այնքան լավն են, որ նրանցից բաժանվելը զարմանալի հիմարություն է:

Առյուծ

Առյուծը մասշտաբային է բաժանվում: Նա բոլորին պատմում է բաժանման մասին և կապ չկա նա է լքել, թե իրեն: Յուրաքանչյուր դեպքում էլ վատ կողմը, իհարկե, Առյուծը չէ: Սակայն միևնույն է՝ նա ցանկանում է ընկերական հարաբերություններ պահել:

Կույս

Կույսերը բաժանվում են՝ փորձելով ստանալ մաքսիմումն արդեն նախկին երկրորդ կեսի տառապանքներից: Եթե նա է բաժանման նախաձեռնողը, ապա մաս-մաս կկտրի պոչը: Եթե նա չէ, ուրեմն դա մահապարտ է: Լինելով լքված կողմ, նրանք ամեն գիշեր երազում են, թե ինչպես են մեքենայով անցնում իրենց նախկինների վրայով:

Կշեռք

Կշեռքները բաժանվում են տարիներով: Նրանց հարկավոր է ամեն ինչ կշռել: Եթե նրանք են լքված կողմը, ապա մինչև մտորումներից դուրս գալը կհասցնեն կամ նոր սեր գտնել կամ ծերանալ:

Կարիճ

Կարիճներից բաժանվելը շատ բարդ է: Այս դեպքում ասում են, ավելի հեշտ է մահանալ: Նշանակություն չունի, ով է բաժանման նախաձեռնողը, Կարիճն ամեն ինչ տակն ու վրա կանի, կմնան միայն բեկորներ: Կարիճը ոչ Խեցգետին է, ոչ էլ Առյուծ, նա կայրի բոլոր կամուրջները այնպես, որ դեռ երկար տարիներ երկու կողմում ոչինչ չի աճի: Մի խոսքով մի նեղացրեք Կարիճներին, նրանք ծույլ չեն, այլ թունավոր և հիշաչար:

Աղեղնավոր

600x580

Աղեղնավորը լուսավոր է բաժանվում: Նրան կանգնեցնելու ոչ մի խելամիտ փաստարկ չի աշխատում: Նա շարունակում է մեղմորեն ժպտալ, համբուրել քիթիկը և ասել «դե լավ, մի թթվի» ու գնում է:

Այծեղջյուր

Այծեղջյուրներն ընդհանրապես չեն բաժանվում: Կամ ծուլանում են, կամ թաքնված մանյակներ են, որոնք չեն կարող վերջնականապես վերացնել զոհին և տանջում են նրան: Մի խոսքով, նա մինչև վերջին պահը չի գնա և կձևացնի, որ ամեն ինչ կարգին է:

Ջրհոս

Ջրհոսը բաժանվում է կինոմատոգրաֆիկ կերպով: Նա պարտադիր պետք է մենախոսություն կարդա, որում ամեն ինչ մանրամասն նկարագրում է՝ ինչն այն չէր, ինչ պետք էր անել, ինչը՝ ոչ: Նա սարսափելի տանջվելու է, առավել ևս, եթե նա է լքող կողմը:

Ձկներ

Նրանք նույնպես բավականին կինոմատոգրաֆիկ են բաժանվում: Այս բաժանման մեջ ամեն ինչ լինելու է՝ և կտրված երակներ, լքված երեխաներ: Այս ամենը, եթե դուք եք լքել Ձկներին: Իսկ եթե նա է լքում, ապա ամեն ինչ հակառակն է: Նա փակվում է և ոչ մեկին չի թողնում իրեն հանեն ու վերադարձնեն համատեղ կենցաղ:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 5638 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Պետք է արդյոք օրական երկու լիտր ջուր խմել

25.04.2024
Ջուրը կենսական նշանակություն ունի օրգանիզմի բազմաթիվ գործընթացների համար՝ սկսած մարսողությունից մինչև առողջ հոդերի պահպանումը: Բայց ո՞րն է անհրաժեշտ չափը:

Այս նշանների տղամարդիկ չեն ներում դավաճանությունը, սակայն իրենք հավատարմություն չեն խոստանում

09.04.2024
Թվում է, թե նրանք, ովքեր կտրականապես անհանդուրժող են դավաճանության հանդեպ, իրենք պետք է լինեն հավատարմության և նվիրվածության օրինակ, բայց ոչ, եթե մենք խոսում ենք այս եռյակի մասին: 

8 միջոց սմարթֆոնի ստրկությունից ազատվելու և էկրանային ժամանակը նվազեցնելու համար

15.03.2024
Ժամանակակից աշխարհում գրեթե անհնար է լիովին հրաժարվել գաջեթներից։ Ի դեպ, դա բոլորովին էլ պարտադիր չէ. պարզապես կրճատեք ձեր էկրանային ժամանակը ողջամիտ չափերի, որում ձեզ կօգնեն հետևյալ ութ խորհուրդները:

Կենդանակերպի որ նշաների բախտը կբերի սիրո հարցում այս գարնանը

05.03.2024
Աստղագուշակները նշել են կենդանակերպի այն նշաններին, ում բախտն այս գարնանը կբերի անձնական կյանքում․ հնարավոր են ռոմանտիկ հանդիպումներ, անակնկալներ, ժամադրություններ, ինչպես նաև հարաբերությունների նոր փուլ։

Գիտնականները պարզել են, թե որ տարիքում են մարդիկ առավել երջանիկ

20.02.2024
Կյանքի լավագույն շրջանի մասին խոսելիս մարդիկ հաճախ նկատի են ունենում ուսանողության տարիները, սակայն հետազոտողները վստահ են. «երջանկության տարիքը» գալիս է շատ ավելի ուշ և միևնույն ժամանակ՝ առավելագույն ինքնավստահությամբ։

«Միսս Ճապոնիա 2024»-ի ուկրաինացի հաղթողը հրաժարվել է տիտղոսից

06.02.2024
Այս մասին փետրվարի 5-ին հայտնել է ճապոնական Kyodo News գործակալությունը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
23-04-2024 10:30
Հունաստանի և Դանիայի արքայազն Նիկոլաոսը, որին ժամանակին «փլեյբոյ արքայազն» էին անվանում, բաժանվել է կնոջից՝ Տատյանա Բլատնիկից, ով իրենից փոքր է 11 տարով։ Նրանք միասին են եղել 20 տարի, որից 14-ը՝ ամուսնացած։
23-04-2024 10:25
Մոսկվայում մահացած են գտել 21-ամյա վոլեյբոլիստուհի Արինա Միխայլինային։ Մերձմոսկովյան լողափնյա վոլեյբոլի «Զարեչյե-Օդինցովո» թիմի մարզուհի Արինա Միխայլինան ինքնասպան է եղել։ Նրա մարզիչ Նատալյա Ուրյադովան ասել է, որ պատճառը ընկերոջ հետ հարաբերությունների խզելն է։
23-04-2024 10:11
59-ամյա աշխարհահռչակ իտալացի դերասանուհի և մոդել Մոնիկա Բելուչին ցուցադրել է լուսանկարներ, որոնք արվել են Elle Spain ամսագրի համար։ Կինոաստղը զարդարել է ամսագրի շապիկը։ Լուսանկարներում, որոնք նա ներկայացրել է կարուսելում, Մոնիկան փորձել է մի շարք զգայական կերպարներ։
23-04-2024 09:11
Շատ հետազոտողներ նշում են, որ առնվազն երկու շաբաթը մեկ պետք է լվանալ անկողնային սպտակեղենը, ինչպես նաև՝ գիշերազգեստը։ Եթե գիշերը շատ եք քրտնում, ապա ժամկետը կրճատվում է մինչև մեկ շաբաթ:
23-04-2024 07:06
Չինաստանից մի խումբ գիտնականներ պարզել են, որ տապակած մթերքների և հատկապես տապակած կարտոֆիլի հաճախակի օգտագործումը կապված է անհանգստության ռիսկի 12%-ով ավելացման հետ: Սա հատկապես նկատելի է երիտասարդ տղամարդկանց շրջանում։ Տապակած կարտոֆիլը 2%-ով ավելացնում է այս հիվանդության առաջացման վտանգը, քան տապակած սպիտակ միսը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.04.2024
Դիտվել է 528 անգամ
18.04.2024
Դիտվել է 243 անգամ
19.04.2024
Դիտվել է 190 անգամ
23.04.2024
Դիտվել է 134 անգամ
25.04.2024
Դիտվել է 15 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster