Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

Ինչպես առաջ գնալ, երբ ոչինչ չի ուրախացնում

06.11.2018

Լինում են պահեր, երբ մեզ ոչինչ չի ուրախացնում: Ամեն ինչ մռայլ է, երգերը և ծիծաղը, որը մենք լսում ենք այլևս մեզ չեն վարակում: Այդ պահերին դժվար է առաջ գնալ և ճանապարհը շարունակել, եթե լուրջ խթան դա անելու համար չկա: Սակայն այդպիսի խթան դժվար չէ գտնել, դա հենց դուք եք:

Երբ մենք հոգ չենք տանում մեր էմոցիոնալ պահանջմունքների բավարարման մասին, երբ մեզ թվում է, որ մեզանից ոչինչ կախված չէ, աշխարհը կարծես ոտքից գլուխ շրջվում է: Կարելի է փորձել քաջալերվել, ասելով, որ ժամանակը ամեն ինչ բուժում է, սև գիծը կացնի, սակայն դա այդքան էլ չի օգնում: Պետք է «ճակատագիրը վերցնել սեփական ձեռքերի մեջ»: Այո, լինում են պահեր, երբ ոչինչ չի ուրախացնում, սակայն չի կարելի թույլ տալ, որպեսզի վատ պահերը վերածվեն վատ կյանքի: Ահա, ինչպես դա անել.

Ռազմավարություն այնպիսի իրավիճակներում, երբ ոչինչ չի ուրախացնում

Եթե ձեզ ոչինչ չի ուրախացնում, եթե դուք զգում եք, որ մոտ երեք ամիս սարսափելի տրամադրությամբ եք ապրելու, անքնություն եք ունենալու, ամեն ինչի հանդեպ հետաքրքրության պակաս եք ունենալու, ուրեմն պետք է դիմել բժշկի:

Շատ հավանական է, որ դա դեպրեսիա է, և արժե խորհրդակցել մասնագետի հետ:

Հաշվի առեք ձեր ռիթմը. այս վիճակում ամեն ինչ ավելի դանդաղ է տեղի ունենում

Դուք վատ եք, չեք կարողանում դա թաքցնել սակայն պետք էլ չէ: Ինչու՞ ժպտալ և ձևանալ, որ ամեն ինչ լավ է, եթե դուք տխուր եք կամ անտարբեր:

Մի փորձեք ձևացնել զգացմունքները, որոնք չեք զգում: Դուք իրավունք ունեք տխրելու: Բացասական էմոցիաները օգուտ են բերում, դրանք ցույց են տալիս, որ ձեր կյանքում պետք է ինչ-որ բան փոխվի:

Հաշվի նստեք այն բանի հետ, որ ձեր գիտակցությունը և մարմինը ավելի դանդաղ են գործում: Նրանք հուշում են, որ շտապել պետք չէ, այլ պետք է խորանալ մտքերի մեջ՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում և ստեղծված իրավիճակից ելք գտնել:

Կենտրոնացրեք ուշադրությունը ոչ թե նրա վրա, թե ինչ եք զգում, այլ ինչ պետք է անել

600x580

Այսպիսի իրավիճակում դուք հաճախ զգում եք զայրույթ, տխրություն, ուզում եք քնել, իսկ այնուհետև խոսել ինչ-որ մեկի հետ:

Կենտրոնացեք, թե ինչ պետք է անեք.

- Դուք պետք է լավ տեսք ունենաք
- Պետք է մենակ մնաք
- Պետք է նոր երազանքներ ունենաք
- Պետք է ամեն ինչ զրոյից սկսեք
- Պետք է դադարեք տխրել
- Պետք է ցանկանաք պիտանի լինել
- Պետք է ցանկանաք բարձրացնել ինքնագնահատականը

Ամեն օր մի բան արեք, որպեսզի ձեզ ավելի լավ զգաք

Հնարավոր չէ միանգամից լավացնել վիճակը: Դրա վրա պետք է մշտապես աշխատել, աստիճանաբար փոխելով մտածելակերպը և պահվածքը:

Այսօր դուք երկար կզբոսնեք և կփորձեք ձեզ լավ զգալ: Կկառավարեք ձեր բացասական մտքերը: Հանդիպեք ընկերների հետ: Փորձեք սահմանել առաջնահերթություններ և բաշխել ժամանակը:

Այս կարգի ամենօրյա գործերը կլավացնեն ձեր էմոցիոնալ վիճակը և դուք ձեզ աստիճանաբար կսկսեք լավ զգալ:

Երջանիկ լինելու համար պետք է հրաժարվել որոշ բաներից

Երջանիկ լինելու համար պետք է կարողանալ հրաժարվել որոշ բաներից և նույնիսկ մարդկանցից: Դա միշտ չէ, որ հեշտ է, դրա համար հստակ քաջություն է պետք:

Պետք է կարողանալ լսել սեփական պահանջմունքները, խիղճը: Այդ ժամանակ դուք կկարողանանք հասկանալ, որ այս կամ այն բաները հակասում են ձեր էությանը և թույլ չեն տալիս երջանիկ լինել:

Հրաժարվել, նշանակում է ավարտել կյանքի որոշ փուլեր: Կարևոր է կարողանալ բացահայտել այն, ինչը ձեզ ոչ մի լավ բան չի բերում, ինչը ձեզ ստիպում է վատ զգալ:

Հաճախ ոչ մեկը մեղավոր չէ, որ դուք երջանիկ չեք: Ավելի ճիշտ մեղավոր են՝ ձեր վախերը, անվստահությունը, որը փակում է երջանկության դուռը:

Սովորեք բացահայտել այդ ներքին «վնասատուներին» և ազատվեք նրանցից:

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 5364 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչու ենք միշտ համեմատվում ուրիշների հետ և ինչպես պայքարել դրա դեմ

26.03.2024
Սովորական է, բայց աներևակայելի ճշգրիտ. բոլոր մարդիկ տարբեր են: Բնությունն այսպես է նախատեսել. երկու միանման մարդիկ չկան:

Կանացի երջանկություն

08.03.2024
Ամուսինն ու կինը երկար, երջանիկ ամուսնական կյանք էին ապրել: Նրանք կիսվում էին միմյանց հետ իրենց բոլոր գաղտնիքներով և փորձառություններով, բայց միայն մի բան կար, որ կինը խնդրել էր նրան երբեք չանել...

Կանացի 7 հատկանիշ, որոնք գնահատում են տղամարդիկ

30.01.2024
Հակառակ սեռի աչքերում գրավչության գաղտնիքը երբեք էլ գեղեցկության սրահում ստացած ոճի կամ բարձրակրունկների մեջ չէ։

2024-ի Աստղագուշակը՝ ըստ կենդանակերպի նշանների. ի՞նչ է մեզ սպասում Կանաչ վիշապի տարում

05.01.2024
2024 թվականն արդեն իր լիազորությունների մեջ է մտել։ Եվ մենք նորից հուզմունքով ենք նայում ապագային. ի՞նչ կբերի այն մեզ:

Հոգեբանները նշել են շրջապատ ընտրելիս հիմնական սխալը

24.11.2023
Մարդիկ շրջապատն ընտրում են ելնելով իրենց նպատակներից՝ որպեսզի կյանքը լինի զվարճալի, հետաքրքիր, հարմարավետ, օգտակար: Բայց կա շրջապատ ընտրելու մի ռազմավարություն, որն սկզբունքորեն սխալ է:

Հայտնի է 2024 թվականի գլխավոր գույնը․ ինչպես կրել այն և ում կսազի

16.11.2023
Ըստ արևելյան օրացույցի՝ գալիք տարվա խորհրդանիշը Կանաչ վիշապն է։ Եվ հենց այս երանգներում էլ, ինչպես նշում են աստղագուշակները, նպատակահարմար է դիմավորել 2024 թվականը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
29-03-2024 12:46
«Արտավազդ» մրցանկաբաշխությանը «Լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթող է ճանաչվել Արաքսյա Մելիքյանը: Դերասանուհին այս տարի «Արտավազդ» մրցանակաբաշխությանն առաջադրվել էր լավագույն դերասանուհի անվանակարգում Հայաատանի երգի պետական թատրոնի «Շղթա» բեմադրությունում խաղացած դերի համար:
29-03-2024 12:11
Ճապոնիայում հայտնաբերվել է մահվան նոր՝ հինգերորդ դեպքը այն մարդկանց շրջանում, ովքեր օգտագործել են կոջի կարմիր բրնձի էքստրակտով (ֆերմենտացված բրինձ) սննդային հավելումներ՝ արտադրված Kobayashi Pharmaceutical դեղագործական ընկերության կողմից։
29-03-2024 03:14
Քեմբրիջի համալսարանի բրիտանացի գիտնականներն ուսումնասիրել են ալկոհոլի խրոնիկական օգտագործման ազդեցությունը ուղեղի կառուցվածքների վրա։ Նրանք եկան այն եզրակացության, որ ալկոհոլիզմը լրջորեն վնասում է ուղեղի որոշ ցանցեր՝ անարդյունավետ դարձնելով ալկոհոլային կախվածության բուժման ներկայիս որոշ բուժումներ:
29-03-2024 02:32
Ամերիկացի սուպերմոդել Սինդի Քրոուֆորդը բաց զգեստով կեցվածք է ընդունել Remix ամսագրի համար։ Հրապարակված կադրում 58-ամյա մոդելը լուսանկարչի առջև ներկայացել  է գունագեղ, առանց ժապավենի, միջին երկարության զգեստով, որը զարդարված է ցերեկային լույսի ներքո արտացոլվող բազմաթիվ սեկվիններով։
29-03-2024 01:36
Ձեռնարկատեր Քրիստոֆեր Բուսին՝ արքայազն Հարիի և նրա կնոջ՝ Մեգան Մարքլի ընկերը, կասկածի տակ է դրել բրիտանական թագավորական ընտանիքի գործողությունները և Քեյթ Միդլթոնի` քաղցկեղի դեմ պայքարի մասին սրտաճմլիկ հայտարարությունը համեմատել է  «քարոզչության» հետ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մարտ, 2024 թ․

01.03.2024
Ոմանք բախտ կունենան մարտին հանդիպելու իրենց երկրորդ կեսին, իսկ ոմանք կաշխատեն հոգևոր զարգացման վրա ու արագորեն կբարձրանան կարիերայի սանդուղքով:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
25.03.2024
Դիտվել է 640 անգամ
26.03.2024
Դիտվել է 194 անգամ
28.03.2024
Դիտվել է 157 անգամ
27.03.2024
Դիտվել է 123 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster