Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

5 դիրք, որոնք կօգնեն հաղթահարել սթրեսը 2 րոպեում

16.10.2018

Սոցիալական հոգեբան Էմմի Քադին ասում է, որ մեր ժեստերը որոշում են, թե ինչ են մեր մասին մտածում շրջապատի մարդիկ: Ավելին, նրանք ազդում են մեր ինքնավստահության վրա: Պարզվում է, որ գոյություն ունեն դիրքեր, որոնք օգնում են ուղեղը հաղթանակի ծրագրավորել:

Ահա ինչ դիրքեր պետք է ընդունել ընդամենը երկու րոպեյով, սթրեսի մակարդակը իջեցնելու և հաջողությանը հավատալու համար:

Մարմնի լեզուն ազդում է այնպիսի կարևոր իրադարձություններին, ինչպիսին է կարiերայի աճը, հարցազրույցը, ելույթը: Բացի այդ, մեր ժեստերը և դիրքերը ազդում են մեր մտքերի և զգացմունքների վրա:

600x580

Կան ժեստեր, բնորոշ այն մարդկանց, ովքեր զգում են սեփական ուժը: Էմմին դա անվանում է «իշխանության և տիրության ոչ վերբալ արտահայտման ձև»: Կենդանական աշխարհում դա արտահայտվում է թևերը լայն բացելով, մորթին թափ տալով:

Մարդիկ անում են նույնը: Հաղթանակիի պահին մենք վեր ենք բարձրացնում լայն բացված ձեռքերը և թեթևակիորեն բարձրացնում դունչը: Իսկ երբ անկարող ենք զգում, փակվում ենք, ձեռքերով մեզ բռնում, սեղմվում ենք և չենք ցանկանում, որպեսզի մեզ նկատեն:

600x580

Մեր գիտակցությունը ազդում է մեր մարմնի վրա: Ազդեցիկ մարդիկ ավելի ինքնավստահ են և լավատես, նրանք ավելի հաճախ են ռիսկի դիմում ու չեն կասկածում, որ կհաղթեն մոլեխաղերում: Ուժեղ և թույլ մարդկանց միջև գոյություն ունեն տարբերություններ հորմոնալ մակարդակի վրա՝ ուժեղ մարդկանց մոտ բարձր է տեստեստերոնի (առաջնորդի հորմոնի)  և ցածր՝ կորտիզոլի մակարդակը (սթրեսի հորմոնը): Դա նշանակում է, որ նրանք առաջնորդ են, համառ են և միաժամանակ հանգիստ ու սթրեսակայուն:

600x580

Էմմի Քադին փորձարկում է արել, որի ընթացքում մասնակիցները ընդունում էին «ուժի դիրքերը» և «թուլության դիրքերը»: Պարզվել է, որ նույնիսկ կարճ ժամանակի ընթացքում ուժի դիրք ընդունողների մոտ տեստեստերոնի մակարդակը 20% բարձրացել էր, իսկ «թուլության» դիրք ունեցողներինը նույնքանով իջել:

Կորտիզոլի մակարդակը նույնպես տարբերվում էր՝ առաջինների դեպքում այն նվազել էր 25%, իսկ երկրորդի՝ բարձրացել 15%: Այս հորմոնալ փոփոխությունները տրամադրում են մեր ուղեղը կամ համառության, ուժի և վստահության կամ լարվածության և խոցելիության:

600x580

Հաջորդ փորձարկումը հարցազրույցն էր, որից առաջ որոշ մասնակիցներ ընդունում էին «ուժի» իսկ որոշները «թուլության դիրքեր»: Այնուհետև բոլորը անցնում էին 5-րոպեանոց հարցազրույց, որը տեսաձայնագրվում էր: Անկախ էքսպերտները տեսագրությունը դիտելուց հետո որոշում էին, ում կնախընտրեին վերցնել աշխատանքի: Արդյունքում, նրանք ընտրում էին այն մասնակիցներին, ովքեր հարցազրույցից առաջ «ուժի» դիրք էին ընդունել:

600x580

Կարելի՞ է արդյոք դա օգտագործել իրական կյանքում: Այո: Ահա ինչ է խորհուրդ տալիս հոգեբանը, եթե ձեզ սպասում է ելույթ կամ հարցազրույց՝ սթրեսային իրավիճակից առաջ մնացեք մենակ ինքներդ ձեր հետ և երկու րոպեյով ընդունեք «ուժի» դիրք:

Մարմինը փոխում է մեր գիտակցությունը, գիտակցությունը փոխում է մեր պահվածքը, իսկ վերջինս կարող է ազդել մեր համար կարևոր իրավիճակի արդյունքի վրա: Հիշեք դա և հաղթեք:

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 5415 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ մարտի 25-31-ը 2024 թ․

25.03.2024
Շաբաթը կլինի հաջող, իրադարձություններով հագեցած և հետաքրքիր։ Աստղերը կաջակցեն նրանց, ովքեր իրենց վրա կվերցնեն ինչ-որ նոր բան, նույնիսկ, եթե այդպիսի մարդիկ չունեն կոնկրետ ծրագիր։

Շաբաթվա աստղագուշակ․ մարտի 18-24-ը 2024 թ․

 

18.03.2024
Երկուշաբթի Լիալուսին է։ Մի շտապեք և հապճեպ որոշումներ մի կայացրեք։ Երեքշաբթիից կիրակի նվազող Լուսինն է։ Այս ժամանակահատվածում կարևոր է կենտրոնանալ աշխատանքի վրա, համառությունն ու աշխատասիրությունը հաջողություն կբերեն։ Ավելի շատ ականջ դրեք ձեր ներքին ձայնին, մի լսեք դրսի խորհուրդները:

Շաբաթվա աստղագուշակ․ մարտի 11-17-ը 2024 թ․

11.03.2024
Շաբաթը սկսվում է Նորալուսնից անմիջապես հետո, իսկ դա նշանակում է, որ կենդանակերպի բոլոր նշանների համար հեշտ չի լինի՝ հազվադեպ բացառություններով։ Որոշ ժամանակ մի կողմ թողեք ամենալուրջ գործերը և մի ապրեք այն պատրանքի մեջ, որ ամեն ինչ ինքն իրեն կստացվի՝ առանց հավելյալ ջանքերի։

Շաբաթվա աստղագուշակ․ մարտի 4-10-ը 2024 թ․

04.03.2024
Այս շաբաթը խոստանում է լինել իրադարձություններով լի և կենդանակերպի բոլոր նշաններին շատ նոր փորձառություններ կպարգևի։

Շաբաթվա աստղագուշակ․ փետրվարի 26-ից մարտի 3-ը 2024 թ․

26.02.2024
Շաբաթը խոստանում է բարենպաստ լինել կենդանակերպի բոլոր նշանների համար՝ ձմռանից գարուն անցումը տեղի կունենա աննկատ և առանց խնդիրների։

Շաբաթվա աստղագուշակ․ 2024 թ․ փետրվարի 19-25-ը 

19.02.2024
Շաբաթը բարենպաստ է ռոմանտիկ ծանոթությունների, կրքոտ հանդիպումների ու առկա հարաբերությունների բարելավման համար։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
29-03-2024 12:46
«Արտավազդ» մրցանկաբաշխությանը «Լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթող է ճանաչվել Արաքսյա Մելիքյանը: Դերասանուհին այս տարի «Արտավազդ» մրցանակաբաշխությանն առաջադրվել էր լավագույն դերասանուհի անվանակարգում Հայաատանի երգի պետական թատրոնի «Շղթա» բեմադրությունում խաղացած դերի համար:
29-03-2024 12:11
Ճապոնիայում հայտնաբերվել է մահվան նոր՝ հինգերորդ դեպքը այն մարդկանց շրջանում, ովքեր օգտագործել են կոջի կարմիր բրնձի էքստրակտով (ֆերմենտացված բրինձ) սննդային հավելումներ՝ արտադրված Kobayashi Pharmaceutical դեղագործական ընկերության կողմից։
29-03-2024 03:14
Քեմբրիջի համալսարանի բրիտանացի գիտնականներն ուսումնասիրել են ալկոհոլի խրոնիկական օգտագործման ազդեցությունը ուղեղի կառուցվածքների վրա։ Նրանք եկան այն եզրակացության, որ ալկոհոլիզմը լրջորեն վնասում է ուղեղի որոշ ցանցեր՝ անարդյունավետ դարձնելով ալկոհոլային կախվածության բուժման ներկայիս որոշ բուժումներ:
29-03-2024 02:32
Ամերիկացի սուպերմոդել Սինդի Քրոուֆորդը բաց զգեստով կեցվածք է ընդունել Remix ամսագրի համար։ Հրապարակված կադրում 58-ամյա մոդելը լուսանկարչի առջև ներկայացել  է գունագեղ, առանց ժապավենի, միջին երկարության զգեստով, որը զարդարված է ցերեկային լույսի ներքո արտացոլվող բազմաթիվ սեկվիններով։
29-03-2024 01:36
Ձեռնարկատեր Քրիստոֆեր Բուսին՝ արքայազն Հարիի և նրա կնոջ՝ Մեգան Մարքլի ընկերը, կասկածի տակ է դրել բրիտանական թագավորական ընտանիքի գործողությունները և Քեյթ Միդլթոնի` քաղցկեղի դեմ պայքարի մասին սրտաճմլիկ հայտարարությունը համեմատել է  «քարոզչության» հետ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մարտ, 2024 թ․

01.03.2024
Ոմանք բախտ կունենան մարտին հանդիպելու իրենց երկրորդ կեսին, իսկ ոմանք կաշխատեն հոգևոր զարգացման վրա ու արագորեն կբարձրանան կարիերայի սանդուղքով:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
25.03.2024
Դիտվել է 635 անգամ
26.03.2024
Դիտվել է 190 անգամ
28.03.2024
Դիտվել է 154 անգամ
27.03.2024
Դիտվել է 123 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster