Рус. Հայ.
ԼՈՒՐԵՐ ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՐՀԻՑ

Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 15-ից 21-ը

15.10.2018

Շաբաթվա աստղագուշակ` հոկտեմբերի 15-ից 21-ը․ Խոյ

Այս շաբաթ ձեր շուրջապատի մարդիկ ձեզանից կակնկալեն ավելի շատ, քան դուք կարող եք իրականացնել: Հնարավոր է, ձեր նպատակներին հասնելու համար անհրաժեշտ լինեն ընդառաջ քայլեր եւ փոխզիջումներ: Լավն այն է, որ երեխաները, անկասկած, կուրախացնեն իրենց հաջողությաններով:

Սեր․ Փոխըմբռնման բարդությունները ձեզ չեն շրջանցի:

Առողջություն․Հետևեք ձեր սննդակարգին՝ նախընտրելով հում բանջարեղենը:

Ֆինանսներ. Ավելի վաղ ներդրումները կսկսվեն բերել երկար սպասված շահույթ:

Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 15-ից 21-ը․ Ցուլ

Ողջ շաբաթ դուք կաշխատեք տարբեր ուղղություններում ձեր դիրքերն ամրապնդելու համար: Դա և խոստումնալից դիրքի համար պայքարն է, եւ ընտանեկան հարաբերությունները ներդաշնակեցնելու ջանքերը: Հաջող ժամանակաշրջան է հին բիզնես կապերի վերականգնման համար: Այնուամենայնիվ, իրադարձությունները կարող են լրջորեն ազդել ձեր մասին ձեր պատկերացումների վրա:

Սեր․ Նոր ծանոթության պարագայում վստահեք առաջին տպավորությունը:

Առողջություն․ Այս շաբաթ պետք է սկսել լյարդի կամ լեղապարկի կանխարգելիչ բուժումը:

Ֆինանսներ. Անվճռականությունը կդանդաղեցնի դեպի հաջողություն տանող ձեր գործողությունները:

Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 15-ից 21-ը․ Երկվորյակ

Կա մեծ վտանգ, որ կցանկանան խաբել ձեզ: Պետք է հատկապես ուշադիր լինել փաստաթղթեր կազմելու ժամանակ: Շաբաթը կանցնի շատ մանր գործերով: Դուք կկարողանաք վերջացնել այն, ինչ ժամանակին չէիք հասցրել ավարտել: Լավ կլինի մասնագիտական վերապատրաստման դասընթացներ անցնել: Տանը հարկ կլինի պաշտպանել ձեր շահերը:

Սեր․ Հարազատների հետ հարաբերությունները փորձության կենթարկվեն:

Առողջություն․ Անհրաժեշտ են վարժություններ ոտքերի եւ ոտնաթաթի մկանների համար, այդ ընթացքում կբարելավելով արյան շրջանառությունը եւ քայլվածքը:

Ֆինանսներ. Իրավիճակը կդառնա ավելի կայուն:

Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 15-ից 21-ը․ Խեցգետին

Շատերի մոտ անսպասելի գաղափարներ կհայտնվեն, եւ դրանցից յուրաքանչյուրը ձեզ համար մատչելի կթվա: Բայց նախքան որեւէ մեկին ձեր գաղափարները փոխանցելը ինքներդ մտածեք դրանց իրականացման նպատակահարմարության մասին։ Աշխատեք լինել հաշվենկատ և ձեր վրա շատ բան չվերցնել։ :

Սեր․ Անձնական կյանքը կուղեկցվի սթրեսներով եւ անհանգստությամբ:

Առողջություն․ Անսպասելի գլխացավերը կարող են առաջանալ գերհզորացման հետեւանքով:

Ֆինանսներ. Շատ անհաջողություններ տեղի կունենան թերի հաշվարկված որոշումների պատճառով:

Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 15-ից 21-ը․ Առյուծ

Դեզ սպասում է հանդիպում, որը հետագայում շատ բան կփոխի ձեր կյանքում: Լավ տրամադրությունը երաշխավորված է: Սրանք լավ օր են գործարար հարաբերությունները նոր մակարդակի հասցնելու համար: Ճիշտ է, մտերիմները կարող են խանգարել ձեր պլանները, եւ աշխատավայրում խնդիրներ կառաջանան ժամանակի բացակայության պատճառով:

Սեր․Հարաբերություններում ժամանակն է ռոմանտիկա մտցնել:

Առողջություն․ Պետք է հանգիստ վերաբերվել այն ամենին, ինչ տեղի է ունենում եւ հոգ տանել սրտի ու նյարդային համակարգի մասին:

Ֆինանսներ. Այս շրջանի գնումները շահութաբեր կլինեն:

Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 15-ից 21-ը․ Կույս

Աշխատակիցները կփորձեն ձեզ ծուղակը գցել: Կարիք չկա զարմանալու, շատ դեպքերում նրանք մեղավոր դուրս կգան: Այնուամենայնիվ, կարիք չկա ուրիշների հետ կիսվել անձնական եւ այլ խնդիրների մասին, այն կարող է օգտագործվել ձեր դեմ: Պետք չէ նոր բան սկսել:

Սեր․ Հարաբերությունները կզարգանան ոչ այնպես, ինչպես դուք կցանկանայիք:

Առողջություն․ Լավ ժամանակն է ֆիթնես ակումբում հաճախելու կամ կոփող վարժություններ անելու համար:

Ֆինանսներ. Չեն բացառվում խոշոր դրամական ծախսեր:

Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 15-ից 21-ը․ Կշեռք

Չարժե վատնել ձեր ժամանակն ու ուժերը: Բիզնեսում համաձայնեք միայն վստահելի գործընկերների առաջարկներին: Որոշ դեպքերում հարկ կլինի դիմել ընկերների օգնությանը: Հարազատները կարող են ձեզ նյութական աջակցություն տրամադրել:

Սեր․ Հնարավոր է ռոմանտիկ ժամադրություն:

Առողջություն․ Մեծ է հավանականությունը վարակիչ հիվանդություն ձեռք բերելու կամ մրսածության:

Ֆինանսներ. Նոր բիզնես համագործակցությունը կլինի խոստումնալից եւ երկար:

Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 15-ից 21-ը․ Կարիճ

Ժամանակն է ցույց տալու ձեր կազմակերպչական հմտությունները: Այս շրջանում որքան շատ ջանասիրություն ցուցաբերեք, այնքան բարձր կլինեն արդյունքները եւ դրանց գնահատականը: Խուսափեք փողի հետ կապված հարցեր քննարկելուց:

Սեր․ Ինքնավստահությունը չի խանգարի երջանկություն գտնելու հարցում:

Առողջություն․ Ուշադրություն դարձնեք լիարժեք հանգստին եւ հատկապես՝ քնելուն:

Ֆինանսներ. Հնարավոր են կանխիկ դրամական մուտքեր:

Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 15-ից 21-ը․ Աղեղնավոր

Դուք հմայիչ եւ բարեկամական կինեք բոլոր այն տեղերում, ուր կհայտնվեք: Տպավորություն կստեղծվի, որ ձեր հնարավորություններն անսահման են: Ընկերները կօգնեն ընդլայնել ձեր շրջապատը: Կարող եք սկսել լուծել կուտակված ընտանեկան խնդիրները, գործը վերջապես տեղից կշարժվի:

Սեր․ Անհրաժեշտ է պայքարել ձեր շահերի համար:

Առողջություն․ Որովայնի մկանների համար վարժությունները կօգնեն պահպանել լավ մարզավիճակ: Ցանկալի չէ այցելել ատամնաբույժի:

Ֆինանսներ. Այս ոլորտում երկար սպասված կայունություն կհաստատվի:

Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 15-ից 21-ը․ Այծեղջյուր

Աշխատանքի վայրում դուք միայն գովասանքով չեք գոհանա, կպահանջեք նյութական պարգև: Միեւնույն ժամանակ, դուք կկարողանաք վաստակել ոչ միայն ձեր գործընկերների հարգանքը, այլեւ երկար սպասված առաջխաղացում կունենաք: Ավելի լավ է հետաձգել ուղեւորությունները հաջորդ շաբաթ, հատկապես՝ հեռավոր ու երկար:

Սեր․ Չարժե արագացնել իրադարձությունները:

Առողջություն․ Մաշկը կպահանջի հատուկ ուշադրություն, շատ ժամանակ եւ գումար:

Ֆինանսներ. Սկսվում է կայունության շրջանը:

Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 15-ից 21-ը. Ջրհոս

Հարազատների հետ կարող են տարաձայնություններ լինել: Այս դեպքում ավելի լավ է համաձայնել նրանց հետ, քան վիճել մինչև ձայնի կտրվելը: Թարմացման ձգտումը կլինի ձեր տանը փոփոխությունների հիմնական շարժիչ ուժը: Այս օրերին ձեզ բացարձակապես թույլ չի տրվում շտապել եւ ուշադրություն դարձնել ձեր որոշումների եւ գործողությունների քննադատությանը:

Սեր․ Անձնական ոլորտում շաբաթը կլինի առանց միջադեպերի:

Առողջություն․ Մի ծանրաբեռնեք գոտկատեղը:

Ֆինանսներ. Հատուկ ակտիվության անհրաժեշտության կարիք այս շաբաթ չկա:

Շաբաթվա աստղագուշակ՝ հոկտեմբերի 15-ից 21-ը. Ձկներ

Շաբաթվա սկիզբը կարող է ձեզ անսպասելի անակնկալներ մատուցել, իսկ զգացմունքները պատրաստ են իշխել բանականության վրա: Ժամանակն այնքան արագ կանցնի, որ դուք երկար ճանապարհորդությունների մասին երազել անգամ չեք կարող: Միայն թե հասնել բազմոցին եւ հանգստանալ: Գործընկերների հետ աշխատելու լավ ժամանակահատված է:

Սեր․ Ներդաշնակություն ընտանիքում:

Առողջություն․ Առողջությունը լավ է, եւ ոչինչ չի սպառնում:

Ֆինանսներ. Պրոֆեսիոնալ հարցերում հնարավոր են թյուրիմացություններ:

Ամենօրյա աստղագուշակին կարող եք ծանոթանալ մեր կայքում՝ այստեղ։

Աղբյուր՝ LADYNEWS.am

 

Դիտվել է 7259 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Նշվել է շատ կանանց մոտ օրգազմի բացակայության պատճառը

16.04.2024
Կանայք սեքսի ժամանակ զգալիորեն ավելի քիչ են օրգազմ ապրում, քան տղամարդիկ։ Սրա պատճառը հայտնել է Daily Star-ը։

Գիտնականները պարզել են, թե որ տարիքում է տեղի ունենում լավագույն սեքսը

04.04.2024
Չիկագոյի համալսարանի մասնագետները հարցում են անցկացրել 18-ից 85 տարեկան տղամարդկանց ու կանանց շրջանում ու հետաքրքիր եզրակացությունների հանգել։

Մանուկների գեղագիտական աշխարհում

16.03.2024
Ժամանակի հետ այս երեխաներն ավելի ու ավելի կխորանան արվեստի կախարդական աշխարհում, կհմտանան իրանց նախընտրած ուղղության մեջ, գուցե նրանցից կձևավորվեն հայտնի ստեղծագործողներ։

«Միսս աշխարհ 2024» է ճանաչվել Չեխիայի ներկայացուցիչ Կրիստինա Պիշկովան

10.03.2024
Հնդկաստանի Մումբայ քաղաքում կայացած «Միսս աշխարհ 2024» գեղեցկության մրցույթում հաղթել է Չեխիայի ներկայացուցիչ Կրիստինա Պիշկովան։

Playboy-ի շապիկին առաջին անգամ հայտնվել է նեյրոցանցի կողմից ստեղծված մոդել

06.03.2024
Playboy-ի նոր հերոսուհուն անվանել են Սամանտա Էվերլի։ Նա 23 տարեկան է և ամբողջությամբ ստեղծվել է արհեստական բանականությամբ։

Խաղը սկսված է. նորաձևության մեջ է մտել մազերի ներկմնան «փիքսել» ոճը

15.02.2024
Տարբերակ, որը ձեզ կօգնի իրական արվեստի գործ ստեղծել ձեր մազերի վրա։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
23-04-2024 10:30
Հունաստանի և Դանիայի արքայազն Նիկոլաոսը, որին ժամանակին «փլեյբոյ արքայազն» էին անվանում, բաժանվել է կնոջից՝ Տատյանա Բլատնիկից, ով իրենից փոքր է 11 տարով։ Նրանք միասին են եղել 20 տարի, որից 14-ը՝ ամուսնացած։
23-04-2024 10:25
Մոսկվայում մահացած են գտել 21-ամյա վոլեյբոլիստուհի Արինա Միխայլինային։ Մերձմոսկովյան լողափնյա վոլեյբոլի «Զարեչյե-Օդինցովո» թիմի մարզուհի Արինա Միխայլինան ինքնասպան է եղել։ Նրա մարզիչ Նատալյա Ուրյադովան ասել է, որ պատճառը ընկերոջ հետ հարաբերությունների խզելն է։
23-04-2024 10:11
59-ամյա աշխարհահռչակ իտալացի դերասանուհի և մոդել Մոնիկա Բելուչին ցուցադրել է լուսանկարներ, որոնք արվել են Elle Spain ամսագրի համար։ Կինոաստղը զարդարել է ամսագրի շապիկը։ Լուսանկարներում, որոնք նա ներկայացրել է կարուսելում, Մոնիկան փորձել է մի շարք զգայական կերպարներ։
23-04-2024 09:11
Շատ հետազոտողներ նշում են, որ առնվազն երկու շաբաթը մեկ պետք է լվանալ անկողնային սպտակեղենը, ինչպես նաև՝ գիշերազգեստը։ Եթե գիշերը շատ եք քրտնում, ապա ժամկետը կրճատվում է մինչև մեկ շաբաթ:
23-04-2024 07:06
Չինաստանից մի խումբ գիտնականներ պարզել են, որ տապակած մթերքների և հատկապես տապակած կարտոֆիլի հաճախակի օգտագործումը կապված է անհանգստության ռիսկի 12%-ով ավելացման հետ: Սա հատկապես նկատելի է երիտասարդ տղամարդկանց շրջանում։ Տապակած կարտոֆիլը 2%-ով ավելացնում է այս հիվանդության առաջացման վտանգը, քան տապակած սպիտակ միսը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.04.2024
Դիտվել է 464 անգամ
18.04.2024
Դիտվել է 233 անգամ
19.04.2024
Դիտվել է 181 անգամ
23.04.2024
Դիտվել է 111 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster