Երաժշտությունը օգնում է անքնությունից. գիտնականներ
13.10.2018
Անքննության դեմ պայքարելու համար ամենից շատը օգնում է դասական երաժշտությունը, սակայն գիտնականները պարզել են, որ ամենակարևորը սիրած երգեր լսելն է:
Լոնդոնի և Լինքոլնի համալսարանների գիտնականները հետազոություն են անցկացրել 600 հոգու մասնակցությամբ: Երեք շաբաթ տևած փորձից հետո մասնակիցները հայտնեցին, որ քնելուց առաջ սիրած երաժշտություն լսելը օգնում է քուն մտնել: Այն պետք է լսել 45 րոպե:
Հետազոտողները ասում են, որ երաժշտություն լսելը օգնում է շեղվել և քշում է անհանգստացնող մտքերը: Ավելի լավ է լսել դասական երաժշտություն, օրինակ, գիտնականները խորհուրդ են տալիս լսել Մոցարտի, Շիրանի և Բախի ստեղծագործությունները: Սակայն նրանք նշում են, որ ամենակարևորը այն է, որ երաժշտությունը դուր գա: Եթե դասական երաժշտություն լսելիս գլուխը ցավում է, ավելի լավ է մի տանջեք ձեզ և ընտրեք ձեր սիրած ստեղծագործությունը:
Ի դեպ, փորձի արդյունքներից ելնելով, գիտնականները մտադրված են ստեղծել կատարյալ թրեքեր անքննության դեմ պայքարելու համար:
Վաղուց է հայտնի, որ երաժշտությունը մարդկանց վրա որոշակի ազդեցություն է ունենում: Եվ գլխավորը ոչ միայն նրա ոճն է, ռիթմը կամ տոնայնությունը, այլև գործիքը, որով այն նվագում են:
Ի դեպ, գործիքի վրա նվագելը նույնպես դրական ազդեցություն է ունենում, օրինակ, դաշնամուր նվագելը նպաստում է հոգեկան վիճակի ներդաշնակեցմանը:
Երաժշտությունը օգնում է պայքարել միգրենի և այլ ցավերի դեմ:
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 4831 անգամ
Читать на русском
|