Քաղաքային ոճը Փարիզի նորաձևության շաբաթում
05.10.2018
Ավարտվեց Փարիզի նորաձևության շաբաթը: Ֆրանսիայի մայրաքաղաք էին ժամանել գալիք գարնան թրենդներով բոլոր հետաքրքրվածները. գունազարդ ամսագրերի խմբագրեր, ձևավորողներ, գնորդներ, բլոգերներ, անվանի աստղեր:
Չնայած, որ սիրո քաղաքն իր հյուրերին դիմավորեց բավականին սառը եղանակով (ջերմաչափի սանդղակը երեկոյան իջնում էր մինչւ 15 աստիճանի), փողոցներում նրանց կերպարներն առանձնանում էին վառ, պայծառ երանգներով՝ ոչ մի հիշեցում մռայլ աշնան մասին:
Սթրիթստայլի հերոսները համարձակորեն համատեղում էին կապույտը ֆուքսիայի, վարդագույնը՝ կանաչի, դեղնականաչը՝ երկնագույնի նարնջահույնը՝ վարդագույնի հետ: Եվ անգամ բաց դարչնագույնը՝ աշնանային զգեստապահարանի հավերժ դասականը, ներկայանում էր վառ գունավոր աքսեսուարներով շրջապատված:
Ոգևորվենք Փարիզի նորաձևության շաբաթի քաղաքային ոճի վառ և ոճային կերպարներով:
Աղբյուր՝ LADYNEWS.am
Դիտվել է 5528 անգամ
Читать на русском
|