Рус. Հայ.
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

Վաղ առավոտից. 6 պարզ պարզ սովորություն, որոնք կօգնեն նիհարել

04.10.2018

Սկսիր ճիշտ ապրել ոչ թե երկուշաբթիից, այլ առավոտից: Այս պարզ խորհուրդները ձեզ կօգնեն չուտել ավելորդ:

Ստացիր արևի քո չաձաքանակը

PLOS Biology ամերիկյան ամսագիրը վերջերս հետազոտություն է անցկացրել, որին մասնակցել է 54 հոգի։ Կամավորներին բաժանել են երկու խմբի․ մեկում ներառել են նրանց, ովքեր առավոտյան 8-12-ը աշխատել են լինել դրսում՝ արևի տակ, մյուսում նրանց, ովքեր այդ ժամանակահատվածում նստել են տանը և խուսափել արևի ճառագայթներից։ Նրանցից յուրաքանչյուրը շաբաթվա ընթացքում գրառու էր իր քաշը։ Պարզվել է, որ առաջին խումբը կարողացել է սնվել ավելի հավասարակշռված և անգամ 7  օրվա ընթացքում կարողացել է քաշ գցել։ Ընդ որում պարզվել է, որ «լիցքավորվել» շատ հեշտ է՝ բավական է 20-րոպեանոց զբոսանքը։

Գիտնականները դա բացատրում են այսպես․ մեր օրգանիզմի ռիթմերը դիրքավորվում են դեպի արևելք և այդպիսով գործի են դրվում բոլոր ներքին գործընթացները, ինչը գրեթե բացառում է չափից դուրս ուտելը կամ սառնարանի վրա գիշերային հարձակումները։

Զբաղվիր սպորտով

Սպորտը (երկուսն էլ՝ և երեկոյան, և առավոտյան), ամեն դեպքում, չի վնասում: Բայց եթե հետևեք բոլոր կանոններին, ապա ավելի լավ է դա անել վաղ առավոտյան: Վերջերս Medicine & Science in Sports & Exercise ամերիկյան հրատարակությունը փորձ  անցկացրեց՝ ավելորդ քաշ ունեցող մարդկանց մասնակցությամբ: Թեստավորման ավարտին քաշ գցել հաջողվել էր նրանց, ովքեր արթնանալուց հետո սպորտով էին զբաղվել: Նրանք օրվա ընթացքում քաղցրավենիքի վրա չէին հարձակվում, եւ ընդհանրապես ավելի ակտիվ էին:

Ճիշտ նախաճաշիր

Նախաճաշը մնում է օրվա ամենակարեւոր հատվածը, եւ դուք պետք է լրջորեն մտածեք ձեր առավոտյան սնունդի մասին: Կատարյալ տարբերակում  այն պետք է ներառի ճարպեր եւ բարդ ածխաջրեր․ այդպիսով դուք կարող եք երկար ժամանակ սով չզգալ եւ խուսափել ուտելիքի հաճախակի ընդունումից: Իհարկե, սնունդն ընդունելու գործընթացը սկսելուց առաջ հարկ է խմել մի բաժակ ջուր:

Մաքրությամբ զբաղվիր

Եթե հավատանք սննդաբաններին, ապա մարդիկ ավելի շատ են ուտում  թափթփված խոհանոցում: Ըստ երևույթին, նկատելով սննդը եւ դրա մնացորդները սեղանի վրա, ախորժակը ինքնին բացվում է: Կա նաև ուսումնասիրություն, որը ցույց է տալիս, որ փոշին պարունակում է վնասակար նյութեր, որոնք կազմում են ճարպային բջիջների հիմք: Այսինքն, մենք որքան ավելի շատ չմաքրված սենյակում ենք գտնվում, այնքան ավելի մեծ է գիրանալու ռիսկը:

 Սելֆի արեք

600x580

Այժմ սա ապացուցել են Իսպանիայի Ալիկանտեի համալսարանի ներկայացուցիչները. նրանք նկատել են, որ սոցիալական ցանցերում իրենց լուսանկարները տեղադրողները, ովքեր կիսվում են իրենց ձեռքբերումներով (եւ ձախողումներով նույնպես)  արագ են հասնում ցանկալի արդյունքների: Կարելի է ասել, որ նման մարդիկանց «սխրանքի» է մղում հասարակությումը։

Սեքսով զբաղվեք 

 Գուցե արդեն շատ պատճառներ են բերվել ավելի հաճախակի սեռական հարաբերություններ ունենալու օգտին, եւ այժմ առաջարկվում է դա անել առավոտյան: Սեքսոլոգները պնդում են, որ առավոտյան սեքսը կայունացնում է կորտիզոլ հորմոնի քանակությունը, իսկ եթե արյան մեջ չափազանց շատ չէ կորտիզոլի քանակը,  ապա դա չի հանգեցնում սթրեսի, չի ավիրում  մկանները եւ չի բերում ճարպի կուտակման:

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 7383 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես ճիշտ ընտրել և պահպանել ելակը

19.04.2024
Ելակի սեզոնը երկար չի տևում, բայց դուք կարող եք վայելել բուրավետ հատապտուղները ամբողջ տարին, եթե գիտեք, թե ինչպես դրանք պահել: 

Այլևս նորաձև չեն. ինչ պրոցեդուրաներ կոսմետոլոգները խորհուրդ չեն տալիս կիրառել 2024 թվականին

05.04.2024
Արտաքին տեսքը փոխելու արմատական մեթոդները փոխարինվել են ավելի նուրբ եղանակներով։

Գտնվել է սխտորի հոտից ազատվելու պարզ միջոց

20.03.2024
Գիտական հետազոտությունների վերջին արդյունքները վերահաստատել են, որ սխտորն ունի զգալի առողջարար հատկություններ:

Համացանցում խենթանում են 3/3/3/ մեթոդից. այն ձեզ կօգնի հավաքել բազային պարկուճ

13.03.2024
Կարծես թե ժամանակն է ընդունելու այն փաստը, որ այսօր թրենդները ծնվում են ոչ միայն Նորաձևության շաբաթներին և փողոցներում, այլ նաև սոցիալական ցանցերում:

5 հագուստ, որոնցից իզուր են խուսափում plus size կանայք

27.02.2024
«Դա գեղեցիկ է, բայց ինձ համար չէ»: Շատ հաճախ գիրուկ կանայք իրենց սահմանափակում են հագուստի ընտրության հարցում՝ վախենալով ավելի թմբլիկ երևալուց։

5 սովորություն, որոնք խանգարում են նիհարել

13.02.2024
Փորձում եք ազատվել ավելորդ կիլոգրամներից՝ փորձարկելով բոլոր դիետաները, բայց քաշը չի՞ նվազում:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
25-04-2024 09:48
Կանադացի և բրիտանացի հոգեբանների միջազգային թիմը պարզել է, որ մարդկանց մեծամասնության համար դժվար է վերստին կապ հաստատել հին ընկերների հետ: Որպես հաղորդակցության վերականգնման հիմնական խոչընդոտներ նշվել են մերժվելու վախը, անհարմարության և մեղքի զգացումը: Որպես նախկին ընկերոջը զանգահարելու կամ հաղորդագրություն ուղարկելու լավագույն պատճառը համարվել է նրա ծննդյան օրը, ինչպես նաև ընդհանուր հուշերը հիշեցնելու ցանկությունը:
25-04-2024 03:55
Ուելսի արքայադուստր Քեյթ Միդլթոնը պարգևատրվել է Պատվո ասպետների շքանշանով: Պատվավոր մրցանակը հանձնել է Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ 3-րդը։ Միդլթոնը շքանշանը ստացել է ի երախտագիտություն իր երկարամյա պետական ծառայության։ Նա թագավորական ընտանիքի՝ այս մրցանակը ստացած առաջին անդամն է։
25-04-2024 02:01
Երգչուհի և դերասանուհի Սելենա Գոմեսը երկար ժամանակ անց առաջին անգամ հայտնվել է հանրությանը իր նոր ընկերոջ՝ երաժշտական պրոդյուսեր Բենի Բլանկոյի հետ։ Սելենա Գոմեսին և Բենի Բլանկոյին նկատել են «Նյու Յորք Նիքսի» և «Ֆիլադելֆիա Սեվեվթի սիքսերս» բասկետբոլային խաղի ժամանակ:
25-04-2024 01:05
Հումորիստ Եվգենի Պետրոսյանի կինն իր անձնական բլոգում խոսել է իր ծանր հիվանդության մասին։ «Ինչու՞ է իմ ջերմաստիճանն այդքան ցածր: Այս տարի ես շատ վատ ալերգիա ունեմ, բայց դա դեռ ամենը չէ: Ես ունեմ թարախային սինուսիտ։ Սա շատ լուրջ հիվանդություն է։ Նրանք, ովքեր երբևէ հանդիպել են սինուսիտի թեկուզ ախտանիշներին, լավ գիտեն, թե դա ինչ է»,- կիսվել է գործարար կինը։
25-04-2024 00:13
Կարինա Նիգայը բաժանվել է միլիարդատիրոջ որդի և Ֆորմուլա 1-ի մրցարշավորդի Նիկիտա Մազեպինից։ Բաժանորդի հարցին, թե որտեղ է իր ընկերը, Նիգայը պատասխանել է, որ այժմ միայնակ տիկնոջ կարգավիճակում է։ «Ինչ-որ տարօրինակ սկզբունքի համաձայն՝ մարդիկ հանդիպում ու անցնում են նույն շրջապտույտի միջով անծանոթներից... մինչև ամենամոտ մարդիկ և նորից՝ անծանոթների...»։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.04.2024
Դիտվել է 550 անգամ
19.04.2024
Դիտվել է 195 անգամ
23.04.2024
Դիտվել է 145 անգամ
25.04.2024
Դիտվել է 64 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster