Ծանոթությունների կայքում արդյունավետ հաղորդագրությունների բանաձեւը
14.08.2018
Հոգեբանները պարզել են ծանոթությունների կայքում արդյունավետ հաղորդագրությունների բանաձեւը:
ԱՄՆ-ում Միչիգանի համալսարանի մասնագետները պարզել են, որ կանանց ավելի շատ են հաղորդագրություն ուղարկում, քան տղամարդկանց: Հետազոտողները գնահատել են նրանց գրավչությունը, ովքեր իրենց անկետաները տեղադրել են ծանոթությունների կայքում կամ հաղորդագրություններ ուղարկել:
Պարզվել է, որ տղամարդկանց գրավչության բարձրակետը եղել է 50 տարեկանում, մինչդեռ կանանց դեպքում՝ 18: Ընդ որում՝ մարդու գրավչությունը մեծացել է նրա կրթական մակարդակին համապատասխան:
ի դեպ, օգտատերերը չեն վախեցել հաղորդագրություններ ուղարկել նրանց, ովքեր արտաքինով իրենցից 25 տոկոսով ավելի գրավիչ էին:
Պարզվել է, որ երբ տղամարդը փորձել է ծանոթանալ ավելի գրավիչ կնոջ հետ, ապա այս դեպքում հաջողություն են ունեցել պակաս հիացական հաղորդագրությունները․ առավել զուսպ հաղորդագրությունների հեղինակները ավելի հաճախ են պատասխան հաղորդագրություն ստացել։
Ամբողջությամբ՝ այստեղ Դիտվել է 4570 անգամ
Читать на русском
|