Ինչպես պահել մաշկը և մազերը գեղեցիկ․ գիտնականներ
13.08.2018
Ամերիկացի գիտնականները կիսվել են խորհուրդներով, թե ինչպես պահպանել մազերի և մաշկի գեղեցկությունը հասարակ գործողություններով: Պարզվում է, խնամքի տարրական կանոնների պահպանումը կօգնի առանց որևէ խնդրի պահպանել բնական գեղեցկությունը:
Մազերը հատուկ խնամք են պահանջվում: Եթե ցանկանում եք, որպեսզի ձեր մազերը լինեն գեղեցիկ և փայլուն, ապա պետք չէ ցուրտ և շոգ եղանակին առանց գլխարկի քայլել փողոցով: Եղանակը կարող է շատ բացասաբար ազդել մազերի վիճակի վրա և դրանց դարձնել չոր և փխրուն: Գլխարկները կպահպանեն ձեր մազերի ճիշտ խոնավությունը:
Մազերը լվանալուց պետք է հետևել որոշ հասարակ կանոնների: Չարժե մազերը լվանալ շատ տաք ջրով, այլապես դրանք կկոշտանան: Լվացեք գոլ ջրով և մի մոռացեք շամպունից հետո օգտագործել բալզամ: Դրա օգնությամբ ձեր մազերը կլինեն հարթ և փայլուն:
Ինչ վերաբերում է մաշկին, ապա մասնագետները խորհուրդ են տալիս օգտագործել կրեմներ և խնամքի այլ միջոցներ, որոնք ոչ միայն տոնուս կհաղորդեն այլ կփակեն ծակոտիները: Կանայք տանը պարտադիր պետք է մաքրեն դիմահարդարումը և ոչ մի դեպքում չպառկեն քնելու քսված: Նաև պետք է լվացվել առավոտյան և երեկոյան, եթե նույնիսկ ամբողջ օրը տանն եք մնացել:
Այս հասարակ սովորությունները պետք է ձեր մոտ դառնան սովորություն: Դրանք պարտադիր իրենց արդյունքը կտան, և դուք կպահպանեք ձեր գեղեցկությունն ու առողջությունը երկար տարիներ:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 6850 անգամ
Читать на русском
|