Քոյթ Մոսի ոսկե արձանը կներկայացվի Sotheby`s-ի յուրահատուկ աճուրդում
17.07.2018
Ոսկե արձանը, որը պատկերում է բրիտանուհի ֆոտոմոդել Քեյթ Մոսի գլուխը, կներկայացվի Sotheby`s-ի աճուրդում։
Վաճառքի տունը պատմության մեջ առաջին անգամ կանցկացնի աճուրդ, որտեղ կներկայացվեն նմուշներ` միայն ոսկյա իրեր։
Հայտնի է, որ նկարիչ Մարկ Քունի «Սիրենի երգը»՝ Քեյթ Մոսի գլխի տեսքով, պատրաստված է 18 կարատանի մաքուր ոսկուց։ Ստեղծագործության նախնական արժեքը $397 000 - $529 000-ի կարգի է։
Ֆոտոմոդելի «թանկարժեք» պատկերից բացի, տարածքում ցուցադրված են այլ յուրահատուկ լոտեր, այդ թվում՝ Նապոլիոն կայսրի ոսկե գահը։
Աճուրդը կկազմակերպվի հաշվի առնելով թանկարժեք մետաղների նկատմամբ Ասիայի, Մերձավոր Արևելքի, ինչպես նաև Ռուսաստանի կոլեկցեորների հետաքրքրությունը։ Սակարկությունները կկայանան հոկտեմբերի 17-ին։
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 3937 անգամ
Читать на русском
|