Քսեք քնելուց առաջ. միջոցներ, որոնք կխնամեն ձեր մաշկը և մազերը գիշերը
09.07.2018
Գեղեցիկ արթնանալու համար, քսեք այս միջոցները քնելուց առաջ և առավոտյան դուք ավելի գեղեցիկ կլինեք, քան սովորաբար:
Չոր շամպուն
Գիշերը գլխի մաշկն ավելի շատ ճարպ է արտադրում, այդ պատճառով առավոտյան մազերը կեղտոտ տեսք են ունենում և կորցնում են ծավալը: Քսեք արմատներին չոր շամպուն․ այն կներծծի ավելորդը և առավոտյան ձեզ կմնա միայն սանրվել:
Դիմակ շրթունքների համար
Շուրթերին քսեք բալզամ կամ դիմակ: Գիշերվա ընթացքում նուրբ մաշկը կդառնա ավելի փափուկ և ավելի քիչ կթեփոթի:
Աչքերին կրեմ քսեք
Նախապես այն սառնարան դնելով: Առավոտյան ձեր աչքերի տակ չի լինի այտուցվածություն և մուգ շրջանակներ :
Փափկացրեք կրունկների մաշկը
Հաստ շերով կրեմ քսեք կրունկի մաշկին և բամբակե գուլպաներ հագեք: Առավոտյան ոտքերը կլինեն փափուկ և նուրբ:
Յուղ թարթիչներին
Ամենալավ տարբերակը խաղողի կորիզների յուղն է: Այն թարթիչները կդարձնի ավելի փարթամ և կարագացնի դրանց աճը:
Օգտագործեք մազերի շիճուկ
Մազերի ծայրերին սնուցող և խոնավեցնող հատկություններով շիճուկ քսեք և մոռացեք ճյուղավորվող ծայրերի մասին:
Օգտագործեք օդի խոնավեցուցիչ
Ձեր մաշկը ձեզ «շնորհակալություն» կհայտնի, եթե գիշերը ննջասենյակում օդը լինի լավ խոնավեցված:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 5872 անգամ
Читать на русском
|