Դեպրեսիայից հետո. ինչպես վերականգնել ներքին ներդաշնակությունը
29.06.2018
Դեպրեսիան փոխըմբռնման կորուստ է ոչ միայն արտաքին աշխարհի, այլև սեփական անձի հետ:
Դեպրեսիայի մեջ գտնվելու ժամանակ դուք չեք կարողանում ընդհանուր լեզու գտնել շրջապատի հետ, սակայն միաժամանակ դուք ցանկանում լսել ձեր սեփական ես-ին: Այդ ժամանակ դուք տեսնում եք կյանքի միայն բացասական կողմերը և ընդհանրապես չեք նկատում լավ երևույթները: Սակայն դեպրեսիայից ազատվելը դեռ չի երաշխավորում ներքին հավասարակշռության և ներդաշնակության վերականգնում: Կարելի՞ է արդյոք վերականգնել ներդաշնակությունը դեպրեսիայից հետո և ինչպե՞ս անել դա:
Դեպրեսիան ետևում է. փնտրում ենք ներքին ներդաշնակություն
Ժամանակակից բժշկությունը բուժում է դեպրեսիան մի շարք դեղերի օգնությամբ: Միաժամանակ, նրանք ուղղակի հանում են ախտանիշները, բայց չեն լուծում հիմնական խնդիրերը: Այլ խոսքերով, մենք ազատվում ենք հետևանքներից, սակայն ընդհանրապես ուշադրություն չենք դարձնում դրա հայտնվելու պատճառի վրա և հետևաբար այն կրկին ու կրկին վերադառնում է:
Դեպրեսիայի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցը ներքին ներդաշնակության գտնելն է: Ինչպե՞ս հասնել դրան:
Դա միաժամանակ և հեշտ է, և սխալ: Ինքներդ ձեր հոգու բանալին գտնելու համար պետք է սովորեք լսել ձեզ, հասկանալ, թե ինչ է ցանկանում ձեր օրգանիզմը և դուք՝ ինքներդ:
Երբեմն, մեզ այդ հարցերում օգնում են մեր չորքոտանի ընկերները: Նրանց մոտ ավելի լավ է զարգացած ինտուիցիան և նրանք միանգամից տեսնում են, թե երբ մենք օգնության կարիք ունենք: Այնպես որ, եթե դուք տառապում եք դեպրեսիայից, ձեռք բերեք կատու կամ շուն: Եթե չեք կարողանում, ուրեմն շաբաթը մեկ անգամ այցելեք ձիարշավարան:
Ներդաշնակություն փնտրելու այլընտրանքային տարբերակներ
Կասկածու՞մ եք, որ կենդանիները կարող են օգնել ձեզ: Զբաղվեք շնչառական վարժություններով և յոգայով: Ճիշտ շնչառությունը օգնում է ուղեղը թթվածնով ապահովելուն, իսկ յոգան ոչ թե սովորական մարմնամարզություն է, այլև իրական ուսմունք՝ կյանքում ներդաշնակություն գտնելու համար:
Ի դեպ, ակտիվ և ճիշտ ապրելակերպն ամենահուսալի կանխարգելումն է տարբեր հիվանդությունների դեմ, այդ թվում նաև՝ դեպրեսիայի։
Ձեր սեփական ձայնը լսելու համար պետք է թուլանաք: Այդ պատճառով հեշտությամբ կարող եք ընդունել բուրավետ լոգանքներ, թուլացնող մերսում և այլ հաճելի ընթացակարգեր՝ հոգեկան հավասարակշռությունը գտնելու համար:
Ամփոփելով, կարող ենք ասել, որ դեպրեսիայից հետո կարելի է գտնել ներքին ներդաշնակությունը:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 5383 անգամ
Читать на русском
|