Երկար քնի վտանգավոր հետեւանքները
15.06.2018
Կորեացի բժիշկները ուղիղ կապ են գտել հանգստի եւ դրա որակի ու հիվանդությունների զարգացման ռիսկի միջեւ:
Նրանք եզրակացություններ են արել քաղաքի կլինիկաներում 135 հազար հիվանդությունների պատմությունների վերլուծության հիման վրա:
Վերլուծության համար օգտագործվել են 2004-ից մինչեւ 2013 թվականների տվյալներ, որտեղ նշված էին հիվանդների ֆիզիկական ակտիվության, կենսակերպի, դիետայի եւ ժառանգականության մասին բոլոր տեղեկությունները:
Գիտնականները պարզել են, որ տղամարդկանց 29%-ի եւ կանանց 24%-ի մոտ զարգացնում են մետաբոլիկ ախտանիշ: Ռիսկի խմբում հայտնվել են այն տղամարդիկ, ովքեր տառապում էին անքնությունից եւ կանայք, ովքեր արթուն էին լինում մյուսների հետ համեմատած:
Գիտնականները նշել են, որ 6 ժամից պակաս եւ 10 ժամից ավելի քնելը հանգեցնում է ճարպակալման, հիպերտոնիայի եւ արյան մեջ գլյուկոզայի բարձր մակարդակի:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 5001 անգամ
Читать на русском
|