Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինչպե՞ս դառնալ ավելի ինքնավստահ (տեսանյութ)

28.04.2012

Շատերիս է ծանոթ «օ՜յ, ես վստահ չեմ…» արտահայտությունը: Ծանոթ է, որովհետև մեզնից յուրաքանչյուր երկրորդը «տառապում է խրոնիկ անվստահությամբ»: Փոքրիկ խնդրից ընկճվելն ու հետ-հետ քայլելն անվստահության բարդույթի նախանշաններն են: Դրանցից պետք է շատ արագ ազատվել:

Նախևառաջ հիշեք, որ երբեք էլ կարևորն այն չէ, թե ինչ ենք մենք անում, այլ այն, թե ինչպես ենք անում: Օրինակ'երբ կանգնած ենք ընտրության առաջ' ուր գնալ երեկոյան և ունենք երկու տարբերակ, անվստահության դեպքում լուծումը հետևյալն է՝ փորձել գտնել «ճիշտ տարբերակը», բայց հավատացեք, որ փնտրելով ճիշտը, Դուք կփչացնեք Ձեր երեկոն, որովհետև շարունակ կմտածեք. «Իսկ եթե «սխա՞լն եմ» ընտրել»: Դուք Ձեզ փշերի վրա կզգաք, անգամ եթե ընտրած լինեք, այսպես կոչված, ճիշտ տարբերակը:

Աշխատեք Ձեր ինքնագնահատականի վրա: Առավել հաճախ հենց ցածր ինքնագնահատականն է անվստահության պատճառ դառնում: Ինչ-որ քայլ կատարելիս մի ցածրացրեք Ձեզ «Բա որ չստացվի ու չկարողանամ» մտքով: Հավատացեք' անգամ եթե չստացվի, Դուք կկորցնեք մի քանի անգամ ավելի քիչ բան, քան կարծում եք:

Մի մտածեք այն մասին, թե ինչ է Ձեզնից ակնկալում շրջապատը: Ի՞նչ կարևոր է, թե ուրիշները ինչ կմտածեն Ձեր մասին: Լսեք խորհուրդներ, բայց, եթե չհամաձայնեք դրանց հետ հոգու խորքում, արեք այնպես, ինչպես հուշում է Ձեր սիրտը:

Եթե դեպրեսիայի հասնող անվստահությունն արդեն ձևավորվել է, ու Դուք չեք հասցրել կանխարգելել այն, ապա լավ տարբերակ է ընկերոջ հետ զրուցելը: Նրանից խորհուրդ մի հարցրեք ու, առավել ևս, թույլ մի տվեք, որ իր կարծիքը ձեր վզին փաթաթի: Ուղղակի մանրամասն ներկայացրեք նրան իրավիճակը: Ձեր իսկ պատմածը լսելով' դուք ինքնուրույն կհանգեք ճիշտ եզրակացության:)

Եվ, ի վերջո, հիշու՞մ եք հայտնի խոսքը. «Գայլից վախեցավ' անտառ չգնաց… »: Կարևոր է հասկանալ մի բան՝ եթե որևէ քայլ ես անում, ունես երկու տարբերակ'կստացվի կամ չի ստացվի: Իսկ, երբ վախենում ես ու ոչինչ չես անում, ստացվելու հավանականությունը զրոյանում է:

 

Դիտվել է 15853 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

7 բան, որը դու պետք է քեզ համար անես, այլ ոչ նրա

14.09.2018
Եթե դու նույնիսկ համոզված եք, որ գտել եք ձեր հերոսին, շատ կարևոր է չմոռանալ ձեր մասին...

Ընտանիք առանց վեճերի. 10 խորհուրդ

10.08.2018
Զույգերը վիճում և հաշտվում, սակայն եթե վեճերը շատ լինեն, ապա սիրելին այլևս սիրելի չէ, այլ օտար մարդ:

8 կանոն, որոնք առկա են երջանիկ մարդկանց կյանքում

17.07.2018
Երջանկությունն անհասանելի երևույթ չէ, ինչպես մեզ հաճախ թվում է, և դրան հասնելը բավականին դյուրին է։

5 պատճառ չափազանց զգացմունքային մարդկանց սիրելու համար

05.07.2018
Նրանց հաճախ անվանում են «հիստերիկ» և փորձում նրանցից հեռու մնալ:

Դուրս եկեք վերմակի տակից. 11 բան, որոնք պետք չէ անել բաժանվելուց հետո

14.06.2018
Երբ խոսում են բաժանման մասին, հաճախ սկսում են խորհուրդ տալ, թե ինչ եւ ինչպես անել, որպեսզի ավելի արագ վերքը սպիանա:

Միայնակները հակված են ագրեսիվ վարքի

22.05.2018
Կալիֆորնիացի գիտնականները պարզել են, թե արդյո՞ք ուղեղի աշխատանքի վրա ազդում է մարդու սոցիալական մեկուսացումը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
22-09-2018 11:39
Հնդկաստանը գործարկել է սեռական հանցագործների առաջին ազգային ռեեստրը կանանց նկատմամբ սեռական բռնությունը կանխարգելելու նպատակով:
22-09-2018 10:04
Շարունակվող սեռական բնույթի սկանդալների ֆոնին Սլովակիայի հռոմեական կաթոլիկ եկեղեցու հոգեւորականը քննադատել է հոգեւոր ծառայողների կուսակրոնության կանոնը:
22-09-2018 09:43
Կենդանակերպի 4 նշան, ովքեր չեն կարողանում սիրել մյուսների նման:
22-09-2018 09:06
Ավստրալացի թոշակառուն գտել է 3,23 կգ ոսկու բնական կտոր․ մասնագետների գնահատմամբ այն պարունակում է 2,11 կգ ոսկի և արժե առնվազն $110 հազար։
22-09-2018 07:26
Kiss խումբը հայտարարել է իր հրաժեշտի շրջագայության մասին։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ինչպես մազերին ծավալ հաղորդել ստվերաներկի օգնությամբ․ տեսադաս

17.09.2018
Լույսի և ստվերի խաղը նոր տեսք կհաղորդի ձեր սանրվածքին:

LADYNEWS TV
Ինչպես է փոխվել կանացի գեղեցկության ընկալումը վերջին 3000 տարում։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
18.09.2018
Դիտվել է 1424 անգամ
19.09.2018
Դիտվել է 841 անգամ
17.09.2018
Դիտվել է 624 անգամ
20.09.2018
Դիտվել է 503 անգամ
21.09.2018
Դիտվել է 459 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster