Քարդաշյանները` CFDA 2018-ում. հայտնի քույրերի համարձակ եւ ինքնատիպ կերպարները
09.06.2018
Հանրահայտ Քարդաշյան-Ջեններ ընտանիքի ներկայացուցիչները չէին կարող բաց թողնել CFDA 2018 մրցանակաբաշության արարողությունը: Քենդալը, Քիմը եւ Քորնին կարմիր գորգի վրա իրենց զգում էին ինչպես ձուկը՝ ջրում և հաճույքով լուսանկարվում էին։
22-ամյա Քենդալը բավականին յուրօրինակ հագուստով ներկայացավ արարողության ժամանակ: Նա ընտրել էր Alexandre Vauthier-ի բաց մանուշակագույն զգեստ՝ զարդարված փետուրնով, դրան համապատասխան կոշիկներ Jimmy Choo-ից։ Որպես զարդեղեն նա կրում էր Ippolita-ի ականջողեր և ապարանջան։
37-ամյա Քիմը որոշել էր հերթական անգամ հպարտանալ իր կազմվածքով և հագել էր Rick Owens-ի՝ մինչև հատակ հասնող կիսաշրջազգեստ, որն ընդգծում էր նրա կոնքերը, եւ բաց մեջքով սպիտակ կարճ թոփ։ Քիմի կերպարի կարեւորագույն բաղադրիչ էին աքսեսուարները՝ երկու ձեռքերին էլ հագած ոսկյա ապարանջանները եւ խոշոր մատանիները:
Թերեւս քույրերից ամենահամեստ տեսքն ուներ 39-ամյա Քորթնին: Նա գերադասել էր սեւ տաբատով կոստյում Christian Siriano-ից։ Կոստյումը նա հագել էր մերկ մարմնի վրա, իսկ բացվածքից երևում էին շղրաներ 14 Karat Jewelry-ից։
Ո՞ւմ կերպարը ձեզ ամենաշատը դուր եկավ։
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 5830 անգամ
Читать на русском
|