Գիտնականները բացահայտել են աշխարհում քաղցկեղի համաճարակի հիմնական պատճառը
24.05.2018
Արիզոնայի գիտնականները եկել են այն եզրակացության, որ օդի քիմիական աղտոտումը, ռադիացիոն ճառագայթումը, պլաստիկի կուտակումը եւ թունաքիմիկատների օգտագործումը հանգեցնում են քաղցկեղային հիվանդությունների ոչ միայն մարդկանց, այլեւ կենդանիների մոտ:
Լուսային աղտոտումը խաթարում է ցերեկային ռիթմերը, որը հանգեցնում է օրգանիզմի հորմոնալ խանգարման: Սա, ըստ Nature Ecology & Evolution ամսագրի հետազոտողների, մեծացնում է քաղցկեղի առաջացման վտանգը:
Ուռուցքաբանական հիվանդությունները բնորոշ են բոլոր այն վայրի տեսակներին, որոնք ուսումնասիրվել են մարդկության կողմից: Միեւնույն ժամանակ, տեղեկություններ չկան կենդանիների տարբեր պոպուլյացիաների հիվանդությունների մասին, ինչը կասեցնում է անտրոպոգեն գործունեության ազդեցության գնահատման գործընթացը:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 6358 անգամ
Читать на русском
|