Բարձրակրունկը մնում է անցյալում․ հետազոտություն
22.05.2018
Կանայք ավելի ու ավելի շատ սկսում են նախընտրել տափակ տակացուներով կոշիկները բարձրակրունկներից։ Այս հետևության են հանգել NPD Group՝s Retail Tracking Service մարկետինգային ընկերության վերլուծաբանները։
Ըստ ընկերության հետազոտության արդյունքների՝ 2017 թվականին կրունկներով կոշիկների սպառման ծավալները նվազել են 11%, իսկ մարզական կոշիկներինը, ընդհակառակը, ավելացել 37%։
NPD-ի գործադիր տնօրեն Բեթ Գոլդշթեյնը նշում է․ «Հարմարավետությունը սպառողի համար դարձել է առաջնահերթություն, չէ՞ որ ժամանակակից մարդն անընդհատ գտնվում է շարժման մեջ։ Ապրանքանիշերը, որոնք մասնագիտացել են հարմարավետ կոշիկի արտադրության մեջ, այժմ հաջողակ են, քանի որ հարմարավետությունն այն է, ինչ ցանկանում են բոլոր տարիքների կանայք»։
Մարզական կոշիկներից 2017 թվականին ստացված եկամուտը ԱՄՆ-ում հասել է $20 միլիարդի։ Առաջատարներն են գերմանական Adidas և ամերիկայն Nike ընկերությունները։
Աղբյուր` LADYNEWS.am
Դիտվել է 5487 անգամ
Читать на русском
|