Երգչուհի Ադելը ճանաչվել է Բրիտանիայի ամենահարուստ երիտասարդ կատարողը
16.05.2018
Այդ մասին են վկայում են Sunday Times հրատարակության ամենամյա վարկանիշային աղյուսակի արդյունքները։ Ներկա դրությամբ երիտասարդ երգչուհու կարողությունը 190 միլիոն դոլար է։
Սակայն այս ցուցանիշին հասած Ադելը դեռևս հեռու է բրիտանացի ամենահարուստ կատարողների տասնյակում տեղ գտնելու համար, քանի որ այդ ցանկի տասներորդ տեղը զբաղեցնում է երգիչ Սթինգը, որի կարողությունը շուրջ 257 միլիոն դոլար է։ Իսկ Բրիտանիայի կատարողների մեջ ամենահարուստը Պոլ Մաքարտին է՝ իր անհավանական 1,1 միլիարդ դոլարով։
Երիտասարդ և տաղանդավոր բրիտանացիների վարկանիշային աղյուսակում Ադելի հարևանությամբ տեղ է գտել Էդ Շիրանը՝ 108 միլիոնով, իսկ երրորդ հորիզոնականում Հարրի Սթայլսն՝ համեստ 68 միլիոն դոլարով։ Տասնյակը եզրափակում է Ջեյսի Ջեյը, ով արդեն հասցրել է վաստակել 24 միլիոն։
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 3977 անգամ
Читать на русском
|