Рус. Հայ.
ԴԵՍԻՑ-ԴԵՆԻՑ

Ձեր հիմնական տաղանդը` ըստ կենդանակաերպի նշանի

02.05.2018

Կենդանակերպի յուրաքանչյուր նշան ունի իր հստակ ունակությունները, և ի վերուստ տրված տաղանդը բոլորի մոտ տարբեր է: Միակ բարդությունը, որին բախվում է յուրաքանչյուր նշան՝ այդ տաղանդի բացահայտումն է և դրա զարգացումը:

Խոյ

Խոյերը կենդանակերպի բոլոր նշաններին վստահություն են հաղորդում: Նրանց հետ ընկերություն անելը և սիրելը այն է, ինչ պետք է անել այս նշանների ներկայացուցիչների հետ: Այս դեպքում նրանք յուրաքանչյուրին կարող են օգնել  դառնալ ոգով ավելի ուժեղ:

Ցուլ

Ձեր տաղանդն այն է, որ դուք օգնում եք մարդկանց իրենց կողքից տեսնել: Դա ոչ միշտ է ձեզ հաճույք պատճառում կամ ցանկալի արդյունք տալիս, սակայն շատ կարևոր է: Տեսնելով իրենց իրական դեմքը՝ մարդիկ այլևս երբեք նախկինի նման չեն լինում:

Երկվորյակներ

Երկվորյակներն ունեն հասարակ, սակայն ուժեղագույն տաղանդ՝ բնատուր հմայք: Քչերն են կարողանում դիմակայել նրանց գրավչությանը: Դա օգնում է նրանց իմանալ յուրաքանչյուր գաղնիք և լույս սփռել յուրաքանչյուր դեպքի վրա:

Խեցգետին

Նախազգացողության տաղանդը Խեցգետինների ունակությունն է: Նրանք կարող են ունենալ ուժեղագույն ներքին զգացողություն՝ իրենց մտավոր ունակություններից ելնելով: Եթե Խեցգետինը ձեզ ասում է, որ կարող եք խնդիրներ ունենալ, կամ հակառակը՝ ձեզ հաջողություն է սպասում, ուրեմն մի կասկածեք դրանում:

600x580

Առյուծ

Առյուծների տաղանդն այն է, որ նրանք չեն փորձում շահել մարդկանց համակրանքը, մարդիկ իրենք են ձգվում դեպի նրանց: Նույնիսկ, չնայած Առյուծների բարդ բնավորությանը, նրանք կարող են ոչինչ չանել, իսկ ընկերները հենց այնպես հայտնվում են:

Կույս

Այս մարդիկ ունեն հատուկ տաղանդ, որը օգնում է իրենց հասկանալ բոլորին: Նրանք նույնիսկ Հիտլերին էլ կհասկանային, եթե նրա հետ խոսելու հնարավորություն ունենային: Ոչ մեկ չի կարող այդքան արագ և արդյունավետ սովորել անել դա: Այս տաղանդը Կույսերին դարձնում է լավագույն զրուցակիցներ:

Կշեռք

Կշեռքները ունեն շատ յուրահատուկ տաղանդ՝ նրանք կարողանում են ստեղծել հիանալի բան նույնիսկ ամենահասարակ, ձեռքի տակ եղած իրերից: Սովորական իրերի մեջ հիանալին  տեսնելու ունակությունը նրանց օգնում է  ուրիշներից ավելի լավ հասկանալ արվեստը: Այս տաղանդը օգնում է նրանց կյանքի բոլոր ոլորտներում:

Կարիճ

Ոչ մեկ չի կարող հաղթահարել դժվարությունները այնպես, ինչպես Կարիճը: Այս մարդիկ ունեն անհավանական կամքի ուժ և ունակ են հաղթահարել յուրաքանչյուր խոչընդոտ:

Աղեղնավոր

Աղեղնավորները ունեն չափազանց կարևոր ունակություն՝ նրանք կարող են ուղղակի կլանել յուրաքանչյուր տեղեկատվություն և արդյունավետորեն օգտագործել այն: Աղեղնավորներից արագ ոչ մեկ չի սովորում:

Այծեղջյուր

Այծեղջյուրի հիմանական տաղանդը նրա իմաստությունն է: Այն, ինչ նա վերապրել է իր կյանքում՝ թե լավը, թե վատը, նա իր օգտին է օգտագործում: Այս մարդիկ խելացի են և միշտ կարող են ձեզ կարևոր խորհուրդ տալ:

Ջրհոս

Այս մարդիկ ունեն յուրահատուկ հատկություն՝ թշնամիներից ընկերներ սարքելու: Շատերը նրանց ատում են, սակայն 5 րոպե շփումը բավական է, որ ատողները վերածվեն հավատարիմ ընկերների, որովհետև հասկանում են, որ սխալվել են և ամաչում են:

Ձկներ

Ձկները վերամարմնավորվելու և ուժեղ ստեղծագործական սկզբի տաղանդ ունեն: Դրանում նրանց օգնում են վարդագույն ակնոցները, որոնց միջով նրանք նայում են աշխարհին: Նրանք նաև հավատարիմ են իրենց սկզբունքներին:

Աղբյուր` LADYNEWS.am

 

Դիտվել է 7632 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Պետք է արդյոք օրական երկու լիտր ջուր խմել

25.04.2024
Ջուրը կենսական նշանակություն ունի օրգանիզմի բազմաթիվ գործընթացների համար՝ սկսած մարսողությունից մինչև առողջ հոդերի պահպանումը: Բայց ո՞րն է անհրաժեշտ չափը:

Այս նշանների տղամարդիկ չեն ներում դավաճանությունը, սակայն իրենք հավատարմություն չեն խոստանում

09.04.2024
Թվում է, թե նրանք, ովքեր կտրականապես անհանդուրժող են դավաճանության հանդեպ, իրենք պետք է լինեն հավատարմության և նվիրվածության օրինակ, բայց ոչ, եթե մենք խոսում ենք այս եռյակի մասին: 

8 միջոց սմարթֆոնի ստրկությունից ազատվելու և էկրանային ժամանակը նվազեցնելու համար

15.03.2024
Ժամանակակից աշխարհում գրեթե անհնար է լիովին հրաժարվել գաջեթներից։ Ի դեպ, դա բոլորովին էլ պարտադիր չէ. պարզապես կրճատեք ձեր էկրանային ժամանակը ողջամիտ չափերի, որում ձեզ կօգնեն հետևյալ ութ խորհուրդները:

Կենդանակերպի որ նշաների բախտը կբերի սիրո հարցում այս գարնանը

05.03.2024
Աստղագուշակները նշել են կենդանակերպի այն նշաններին, ում բախտն այս գարնանը կբերի անձնական կյանքում․ հնարավոր են ռոմանտիկ հանդիպումներ, անակնկալներ, ժամադրություններ, ինչպես նաև հարաբերությունների նոր փուլ։

Գիտնականները պարզել են, թե որ տարիքում են մարդիկ առավել երջանիկ

20.02.2024
Կյանքի լավագույն շրջանի մասին խոսելիս մարդիկ հաճախ նկատի են ունենում ուսանողության տարիները, սակայն հետազոտողները վստահ են. «երջանկության տարիքը» գալիս է շատ ավելի ուշ և միևնույն ժամանակ՝ առավելագույն ինքնավստահությամբ։

«Միսս Ճապոնիա 2024»-ի ուկրաինացի հաղթողը հրաժարվել է տիտղոսից

06.02.2024
Այս մասին փետրվարի 5-ին հայտնել է ճապոնական Kyodo News գործակալությունը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
25-04-2024 09:48
Կանադացի և բրիտանացի հոգեբանների միջազգային թիմը պարզել է, որ մարդկանց մեծամասնության համար դժվար է վերստին կապ հաստատել հին ընկերների հետ: Որպես հաղորդակցության վերականգնման հիմնական խոչընդոտներ նշվել են մերժվելու վախը, անհարմարության և մեղքի զգացումը: Որպես նախկին ընկերոջը զանգահարելու կամ հաղորդագրություն ուղարկելու լավագույն պատճառը համարվել է նրա ծննդյան օրը, ինչպես նաև ընդհանուր հուշերը հիշեցնելու ցանկությունը:
25-04-2024 03:55
Ուելսի արքայադուստր Քեյթ Միդլթոնը պարգևատրվել է Պատվո ասպետների շքանշանով: Պատվավոր մրցանակը հանձնել է Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ 3-րդը։ Միդլթոնը շքանշանը ստացել է ի երախտագիտություն իր երկարամյա պետական ծառայության։ Նա թագավորական ընտանիքի՝ այս մրցանակը ստացած առաջին անդամն է։
25-04-2024 02:01
Երգչուհի և դերասանուհի Սելենա Գոմեսը երկար ժամանակ անց առաջին անգամ հայտնվել է հանրությանը իր նոր ընկերոջ՝ երաժշտական պրոդյուսեր Բենի Բլանկոյի հետ։ Սելենա Գոմեսին և Բենի Բլանկոյին նկատել են «Նյու Յորք Նիքսի» և «Ֆիլադելֆիա Սեվեվթի սիքսերս» բասկետբոլային խաղի ժամանակ:
25-04-2024 01:05
Հումորիստ Եվգենի Պետրոսյանի կինն իր անձնական բլոգում խոսել է իր ծանր հիվանդության մասին։ «Ինչու՞ է իմ ջերմաստիճանն այդքան ցածր: Այս տարի ես շատ վատ ալերգիա ունեմ, բայց դա դեռ ամենը չէ: Ես ունեմ թարախային սինուսիտ։ Սա շատ լուրջ հիվանդություն է։ Նրանք, ովքեր երբևէ հանդիպել են սինուսիտի թեկուզ ախտանիշներին, լավ գիտեն, թե դա ինչ է»,- կիսվել է գործարար կինը։
25-04-2024 00:13
Կարինա Նիգայը բաժանվել է միլիարդատիրոջ որդի և Ֆորմուլա 1-ի մրցարշավորդի Նիկիտա Մազեպինից։ Բաժանորդի հարցին, թե որտեղ է իր ընկերը, Նիգայը պատասխանել է, որ այժմ միայնակ տիկնոջ կարգավիճակում է։ «Ինչ-որ տարօրինակ սկզբունքի համաձայն՝ մարդիկ հանդիպում ու անցնում են նույն շրջապտույտի միջով անծանոթներից... մինչև ամենամոտ մարդիկ և նորից՝ անծանոթների...»։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.04.2024
Դիտվել է 543 անգամ
18.04.2024
Դիտվել է 248 անգամ
19.04.2024
Դիտվել է 195 անգամ
23.04.2024
Դիտվել է 144 անգամ
25.04.2024
Դիտվել է 63 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster