Рус. Հայ.
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ինչպես ցանկացած աշխատանքը դարձնել ոչ ձանձրալի

23.04.2018

Հայտնի է, որ ցանկացած աշխատանք լավ է արվում, երբ կատարողին այն դուր է գալիս: Սակայն կյանքը լի է բազմաբնույթ աշխատանքներով, որը մարդ պետք է կատարի: Այդ աշխատանքը պետք է արվի, սակայն այն դուր չի գալիս անողին: Ինչպե՞ս ստիպել այդ աշխատանքը լավ անել, ինչպե՞ս անել, ոպեսզի այն չծանրանա մեր վրա, ինչպե՞ս անել, որպեսզի լավ տրամադրությունը մեզ չլքի աշխատելու ժամանակ:

Պատկերացնենք որևէ աշխատանքի մոտիվացիոն տեխնոլոգիա: Խնդիրների լուծումը միշտ պահանջվում է, սակայն այն միշտ չէ, որ դրական զգացողություններ է բերում:

Առաջին հերթին պետք է պատկերացնել իրավիճակ, երբ դուք կկարողանաք անել այդ աշխատանքը: Այն ձեզ համար երկար սպասելի էր: Դուք ակնկալում էիք այդպիսի աշխատանք, որպեսզի ցրվեք այլ գործերից, լավ ժամանակ անցկացնեք, ցուցադրեք ձեր ունակությունները և օգնեք ձեր ընտանիքին: Ձեր վրա մեծ հույսեր են դրված: Եթե դուք դա չանեք, ապա բոլորին վատ կլինի: Սակայն միաժամանակ, եթե դուք ատեք այդ աշխատանքը, ամեն անգամ հետաձգելու եք և այն միշտ թերի արված է լինելու:

Երկրորդը, նպատակ դրեք սովորել, նոր գիտելիքներ ձեռք բերել տրված աշխատանքը իրականացնելու համար: Երբ գիտելիքներ ստանալը նպատակ է դառնում, այդ դրան հասնելու մոտիվացիա է առաջանում: Դուք կհասկանաք, որ որքան շատ եք իմանում, այդքան ավելի եք հասկանում, թե որքան քիչ բան գիտեք: Սա հետաքրքիր պարադոքս է, որը կարող է խթան հանդիսանալ ավելին սովորելու համար:

Երրորդը, սովորություն ունեցեք հարցեր տալ տվյալ աշխատանքի հետ կապված: Ձեր հետաքրքրվածությունը միշտ դրական է գնահատվելու:

600x580

Չորորդը, զարգացրեք ձեր ունակությունները, իրավիճաակներին քննադատորեն նայեք: Փորձեք ստանալ ավելի շատ տեղեկատվութուն աշխատանքի մասին, քան ձեզ տվել են:

Հինգերորդը, կարևոր է նաև կարողանալ արագ կարդալ, ինչը թույլ է տալիս ավելի վստահորեն որոշումներ կայացնել: Խնդիրն այն է, որ ժամանակակից աշխարհի մրցակցության միջավայրը թույլ է տալիս հաջողության հասնել նրանց, ովքեք ավելի շատ տեղեկացված են: Մյուս կողմից, տեղեկատվությունը զարգացնում է ուղեղի կենտրոնները, մտածողությունը: Մարդը դառնում է ավելի խելացի, ավելի մրցունակ և հաջող:

Վեցերորդը, ձեռք բերվող տեղեկատվությունը չպետք է միայն փաստեր լինեն: Հստակ փաստերը լավ են վիկտորիինաների, մրցույթների համար, իսկ փաստերի միջև փախկապակցվածությունը բերում է գաղափարների, գիտելիքների ձեռք բերմանը:

Եվ յոթերորդը, յուրաքանչյուր աշխատանքի համար անհրաժեշտ է պլան, ռազմավարություն, որը չի թույլ տա աշխատանքը խառնաշփոթի վերածել, կընդգծի առաջնահերթությունները: Դա ձեզ կդարձնի ավելի ինքնավստահ, վճռական:

Եթե դուք հաշվի առնեք թվարկվածը, ապա ձեր աշխատանքը այլևս ձանձրալի և տհաճ չի լինի ձեր համար:

Աղբյուր` LADYNEWS.am

 

Դիտվել է 5708 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ամսվա աստղագուշակ․ մարտ, 2024 թ․

01.03.2024
Ոմանք բախտ կունենան մարտին հանդիպելու իրենց երկրորդ կեսին, իսկ ոմանք կաշխատեն հոգևոր զարգացման վրա ու արագորեն կբարձրանան կարիերայի սանդուղքով:

Ամսվա աստղագուշակ․ փետրվար, 2024 թ․

01.02.2024
Ժամանակն է վերադառնալ գործերին և անցնել աշխատանքի: Փետրվարն այն ժամանակն է, երբ մարդիկ մտածում են ապագայի մասին:

Ամսվա աստղագուշակ․ հունվար, 2024 թ․

06.01.2024
Հունվարն այն ամիսն է, երբ շատերն իրենց անապահով ու անկայուն կզգան։ Դա կարող է պայմանավորված լինել տարբեր գործոններով, ինչպիսիք են անձնական խնդիրները, ֆինանսական դժվարությունները կամ հարաբերությունների փոփոխությունները:

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր, 2023 թ․

01.11.2023
2023 թվականի նոյեմբերը կլինի մի շրջան, երբ Կենդանակերպի բոլոր նշանների ներկայացուցիչները կարող են ինչ-որ բան ակնկալել ճակատագրից, քանի որ աստղագուշակները կանխատեսում են, որ աշնան վերջին ամիսը կլինի ամենատարօրինակը աստղագիտական օրացույցում:

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2023 թ․

01.10.2023
2023 թվականի հոկտեմբերը մեզանից շատերին կդրդի անսպասելի գործողությունների, ընդ որում նորարարության հետ կապված գաղափարները կգան ամսվա սկզբին։

Ամսվա աստղագուշակ․ սեպտեմբեր 2023 թ․

01.09.2023
Գաղափարներ շատ կլինեն, գլխավորն այն է, որ դրանք իրական հիմք ունենան։ Ֆինանսական վիճակն ուժեղացնելու համար ստիպված կլինեք այլ հայացքով նայել աշխատանքային դրվագներին։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
28-03-2024 10:43
Ֆրանսիայի Էքս-Մարսելի համալսարանի երեք նյարդաբաններ ԱՄՆ Կոնեկտիկուտի համալսարանի հոգեբանի հետ համատեղ հայտնաբերել են ուղեղի մի մեխանիզմ, որը վերահսկում է երաժշտությունից առաջացած պարելու ցանկությունը: Պարելու անսպասելի ցանկությունը, որն առաջանում է սինկոպացիայի չափավոր մակարդակով երաժշտության պատճառով, ուղեղի փորձն է կանխատեսել ռիթմերը սինկոպացիայի ժամանակ, ինչը ստիպում է մարմինը բառացիորեն անընդհատ թեքվել առաջ:
28-03-2024 07:18
Փորձել եք այն ամենը, ինչ կարող եք, բայց դեռ չե՞ք կարողանում ինչպես հարկն է քնել: Հեռուստահաղորդավար, դոկտոր Մայքլ Մոսլին խորհուրդ է տալիս քնելուց առաջ վառ լույսի տակ լինել: Փորձագետը տաբլոիդի ընթերցողների հետ կիսվել է իր անձնական փորձով. հենց այդպես է նրան հաջողվել հաղթահարել անքնությունը և խուսափել վաղ արթնանալուց։
28-03-2024 07:18
Փորձել եք այն ամենը, ինչ կարող եք, բայց դեռ չե՞ք կարողանում ինչպես հարկն է քնել: Հեռուստահաղորդավար, դոկտոր Մայքլ Մոսլին խորհուրդ է տալիս քնելուց առաջ վառ լույսի տակ լինել: Փորձագետը տաբլոիդի ընթերցողների հետ կիսվել է իր անձնական փորձով. հենց այդպես է նրան հաջողվել հաղթահարել անքնությունը և խուսափել վաղ արթնանալուց։
28-03-2024 05:09
Ռոուզ Հենբերին՝ Չամլիի մարկիզուհին, դատական հայց է ներկայացրել հաղորդավար Սթիվեն Քոլբերտի դեմ այն բանից հետո, երբ վերջինս  իր շոուի ժամանակ  Հենբերի անվանել է արքայազն Ուիլյամի սիրուհի և արքայազնի ենթադրյալ սիրավեպի հետ կապել հանրության աչքից Ուիլյամի կնոջ՝ Քեյթ Միդլթոնի անհետացումը:
28-03-2024 05:02
Մարդու օրգանիզմի հորմոնալ կարգավորումը ենթարկվում է որոշակի կենսառիթմերի, որն օրինաչափ երևույթ է: Գարնանը, ցերեկային ժամերի տևողության ավելացման հետ կապված, նկատվում է կենսառիթմերի ակտիվացում, որն անդրադառնում է մարդու հոգեէմոցիոնալ ֆոնի վրա: Ավելանում է սեռական հորմոնների չափաքանակը, նկատվում է աշխատունակության բարձրացում, մտավոր գործունեության ակտիվացում, սեռական ցանկության ակտիվացում, ինչը պետք է համարել օրինաչափ երևույթ:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մարտ, 2024 թ․

01.03.2024
Ոմանք բախտ կունենան մարտին հանդիպելու իրենց երկրորդ կեսին, իսկ ոմանք կաշխատեն հոգևոր զարգացման վրա ու արագորեն կբարձրանան կարիերայի սանդուղքով:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
25.03.2024
Դիտվել է 565 անգամ
22.03.2024
Դիտվել է 253 անգամ
26.03.2024
Դիտվել է 152 անգամ
27.03.2024
Դիտվել է 92 անգամ
28.03.2024
Դիտվել է 70 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster